четверг, 27 мая 2021 г.

Մի ՛ շտապեք

Շտապողականությունը կործանարար է: Մի փորձեք կյանքից, ժամանակից առաջ ընկնել, քանզի այդ ամենն իր հետևանքներով հանդերձ ճակատագրական է լինում:

Աղետալի են լինում հետևանքները: Պետք չէ կարծել, թե այնքան ուժեղ ենք, որ կարող ենք ինչ-որ ծրագրեր կազմել, դրանցով շարժվել: Ամեն ինչ իր ժամանակին է լինում, ինչ լինում է, պետք է լիներ: Մարդիկ չեն կարող փոխել կյանքի հունը, այդ կյանքն է, որ փոխում է մարդկանց: Շտապելը չհասցնելու վախի, մոլուցքի հետևանք է: Չշտապելն ամենևին էլ չի նշանակում ուշանալ: Պետք է կյանքին զուգահեռ շարժվել, նույն տեղում դոփացողներին կյանքն արագորեն դուրս է մղում ընթացքից, թույլերին պարզապես չի սիրում: Քայլեք վստահ, առանց շտապողականության, քայլեք հանգիստ ու խրոխտ… Ճանապարհը կա, քայլեք, պարզապես քայլեք…

Комментариев нет:

Отправить комментарий