четверг, 6 мая 2021 г.

Բարություն

Բարությունը խաղաղ կյանքի գլխավոր բաղադրիչներից է։ Խոսքը ամենևին էլ կեղծ և ձևական բարության, ցուցադրական կամեցողության մասին չէ, այլ անկեղծ, հոգուց և սրտից բխող, հոգին, սիրտն ու միտքը ողողող, պարուրող բարության մասին է։

Մեր ժամանակներում այն հազվադեպ է հանդիպում։ Մարդիկ անգամ չեն կարողանում հասկանալ, թե ո՞րն է բարությունը, ո՞վ է բարին, ով ՝ չարը։ Սա այն ցավալի իրականության պատկերն է, որում էլ ապրում ենք։ Մարդիկ արժեզրկել են ամեն ինչ, արժեզրկել են ներեղությունը, արժեզրկել են շատ ու շատ կարևոր և խորհրդավոր երևույթներ, այդ թվում բարությունը։ Իսկապես, ցավալի է այս ամենը։ Կարծես սեփական քայլերով դեպի անդունդ ճանապարհ ենք հարթում։ Այս իրականության մեջ կա ևս մեկ ՝ զուգահեռ իրականություն, որտեղ էլ ապրում է բարությունը…

Комментариев нет:

Отправить комментарий