четверг, 20 мая 2021 г.

Սքեյթբորդի պատմությունը

 Սքեյթբորդի պատմության արմատները գնում է հեռավոր 50-ականներին: Իսկ եթե ավելի ճիշտ, առաջին օրինակը՝ այս տախտախի, հայտնվել է 1958 թվականին: Կարծիք կա, որ սքեյթը կարող էր առաջանալ սկուտերից, եթե բռնակը հանվեր, բայց դա ճիշտ չէ: Իրականում, սքեյթբորդը առաջացավ սյորֆինգից:

Երբ սյորֆերները չկարողացան զբաղվել սյորֆինգով՝ ալիքների բացակայության պատճառով, նրանց օգնության եկան սքեյթբորդերը: Սքեյթբորդի արմատները, ինչպես նաև սերֆինգի արմատները, գալիս են Կալիֆոռնիայից: Լավագույն սքեյթերները՝ այդպես է համարվում, ապրում են հենց այնտեղ:

Առաջին սքեյթբորդները նման էին տախտակների, որոնց վրա կցված էին անիվներ: Կարելի էր տեսնել, թե ինչպես են Կալիֆոռնիայի փողոցներում երիտասարդ տղաները, ասֆալտին սքեյթբորդով պատկերներ անելով: Այդ տիպի սահքին տվել են «մայթային սերֆինգ» անվանումը, իսկ գիտականորեն ՝ «տեռա սերֆինգ»:

Սյորֆինգի պատմության մեջ առաջին մրցումների անցկացման համար ընտրվել էր Կալիֆորնիայի լուռ քաղաք ` Խիրմոզան։ Մրցույթն անցկացվեց տեղի դպրոցներից մեկում: Իսկ առաջին ազգային մրցույթը տեղի է ունեցել 1965 թվականին: Ներխուժելով կալիֆոռնիացիների կյանք ՝ սքեյթբորդը ավելի ու ավելի տարածվեց աշխարհով մեկ: Չնայած, ինչպես Ամերիկայում, այն ոչ մի տեղ հայտնի չէր:

Ռիչարդ Սթիվենսոնը սքեյթբորդին «պոչ» է սարքել։ Այժմ հայտնվող հետևի մասը կոչել են «կիկտեյլ»: Ներկայացված նորամուծությունը մեծապես պարզեցրեց սքեյթբորդի վրա սահքը, ինչը հնարավորություն տվեց ավելացնել բոլոր տեսակի հնարքների քանակը:Այնուհետև, 1971թ․-ին, Սթիվենսոնը հայտնագործեց սքեյթի համար շերտեր: Սքեյթի համար պոլիուրեթանային անիվը հորինել է Ֆրենկ Նասվորտը: Սքեյթբորդները տարածվում էր պայթյունով: Միայն Ամերիկայում վաճառվել է 40մլն սքեյթբորդներ։

Հետո սքեյթբորդը հասավ շրջադարձային պահի: Ֆլորիդայից սքեյթբորդի սիրահար Ալան Գելֆանդին հաջողվեց հնարել նոր հնարք ՝ ցատկ առանց ձեռքերի, որը կոչեցին «Օլլի»: Սա ներկայումս ամենահիմնական հնարքն է, և սքեյթբորդինգի շատ այլ հնարքներ հիմնված են դրա վրա:

Հետագայում, սքեյթբորդից ստացված լուրջ վնասվածքների պատճառով, սահմանվեց արգելք: Ամերիկայում, բոլոր սքեյթ — զբոսայգիները փակվել էին 1980-ականների կեսերին: Որոշ տեղերում սքեյթբորդը նույնիսկ անօրինական դարձավ: Սակայն նրան հաջողվեց կրկին վերադառնալ: Սքեյթերների հագուստը այժմ փոխվել է. սերֆինգի հագուստը փոխարինվել է երկար շապիկներով և ջինսերով: Շատ է փոխվել նաև սքեյթերների ոճը, սքեյթերների երաժշտություն այժմ դառձել է հիփ-հոփը: Մեր օրերում ամենատարածված սպորտային ձևերի մեջ էքստրիմալ է համարվում հենց սքեյթբորդը:

Թարգմանեցին ՝ էլեն Պողոսյան, Էլինա Սիմոնյան և Գոհար Մավյան
Աղբյուրը՝ История скейтборда

Комментариев нет:

Отправить комментарий