четверг, 13 мая 2021 г.

Երազենք, որ չխելագարվենք

Երազելը կյանքի գեղեցկագույն երևույթներից է: Այն թևեր է տալիս, ճախրել է ստիպում:

Երազելն է, որ մղում է մեզ մեր երազանքների իրականացման ետևից, երազելու շնորհիվ է, որ համառությամբ և նպատակասլացությամբ հետապնդում ենք մեր երազանքներին, և հաճախ ՝ հասնում: Կան բաներ, որոնց մասին ինչքան էլ երազենք, չեն իրականանա: Դրանք իրականանում են մեր մեջ, բայց չեն արտացոլվում կյանքում: Երազելը մարդուն ուժ է տալիս: Մարդը պետք է ունենա երազանքների աշխարհ, սրտի փոքրիկ անկյում մեծ երազանքների աշխարհ: Մենք ձգտում ենք դեպի մեր երազանքները: Երևի երազելն էլ իր օրենքները ունի: Մենք հաճախ երազում ու երազելով հանդերձ ձգտում ենք այն բաներին, որոնց իրականացումը, գիտենք ու իսկապես գիտակցում ենք, որ հենց երազանքների շարքից է: Մարդը միշտ պետք է երազի, որ առնվազն չխելագարվի այս խենթ ու «փոքր» աշխարհում…

Комментариев нет:

Отправить комментарий