среда, 5 мая 2021 г.

Մարդկային կյանքն անհավասար…

Չարենցով ասած, մարդկային կյանքն իսկապես անհավասար է, թեև կյանքում ցանկացած տեսակի հավասարություն դժվար է պատկերացնել:

Կյանքի անհավասարությանը առընչվում ենք ամենուրեք, ամենքի մեջ: Նախ, պետք է գիտակցել, որ ոչ մի բան այս կյանքում հավասար չէ, ոչինչ, ոչ մեկ ու ոչ մի բան: Աշխարհում, երկրում, ինչ-որ մի անկյունում ուրախություն է, նորի սկզիբ, իսկ մյուս անկյունում ՝ լաց ու ողբ, մի անկյունում առատ սեղանի շուրջ նստած ամբոխ է, մյուս անկյունում մտածում են, թե ինչպես մի կտոր հաց ուտեն: Մի անկյունում ցրտաշունչ ձմռանը կարողանում են տաքություն ապահովել, մյուս անկյունում ՝ անիմաստ է անգամ դրա մասին մտածելը: Սրանք ամենապարզ, ամենահաճախ հանդիպող օրինակներն են, թեև սրանցից ոչ մեկն էլ մեր կամքով չի եղել կամ լինում: Մենք ստիպված ենք լինում դիմակայել մարդկային կյանքի անհավասարությանը, ստիպված ենք լինում փշուր-փշուր եղած հոգով տեսնել լի ու ջերմ հոգով ինչ-որ մեկի: Շատ հաճախ մենք մեզ զոհաբերում ենք, որպեսզի ինչ-որ մեկը ապրի, ինչ-որ մեկը կարողանա ուրախություն զգալ, շնչել, տեսնել, և, առհասարակ…ապրել: Մենք զոհաբերում ենք մեզ ու մեր կյանքը, մեր հոգին, մեր սիրտը, որ ուրիշը կարողանա կյանք տեսնել:

Комментариев нет:

Отправить комментарий