понедельник, 24 мая 2021 г.

Տանջվում ենք

Շարունակ տանջվում ենք։ Տպավորություն է, թե կյանքն ուզում է մինչև վերջ քամել մեզ։

Մենք չենք հասցնում անգամ գեթ մեկ ձայն արձակել, որ այլևս ի զորու չենք դիմանալ, կյանքն արդեն քամելիս է լինում։ Մենք տանջվոմ ենք և՛ ճշտի, և՛ սխալի պատճառով։ Տանջվում ենք մեր և ուրիշի փոխարեն, կամա, թե ակամա։ Տանջանքը ցավակիրների համար մահացու է, իսկապես։ Տանջվում ենք, որովհետև ինչ-որ մի տեղ սայթաքել ենք, երբ կարող էինք առանց դրա առաջ շարժվել։ Տանջանքներին դիմակայելն ամեն մեկի բանը չէ։ Այն հոգևոր ու կամքի մեծ ուժ, անկեղծություն ու սեր է պահանջում։ Տանջանքները սպանում են, սպանում թե՛ ֆիզիկապես, թե՛ հոգեպես։

Комментариев нет:

Отправить комментарий