вторник, 18 мая 2021 г.

Դժվարությունները ուժեղներինն են

Կյանքում դժավարություններ բոլորը չէ, որ ունենում են: Դժվարությունները ուժեղներինն են, նրանցը, ովքեր գիտեն պայքարել ու պայքարի գինը:

Դժվարություններին պետք է արժանանալ: Աստված դժվարությունները տալիս է նրանց, ովքերը կհաղթահարեն, ովքեր կպայքարեն, կմաքառեն, թեկուզև կյանքի գնով, ցանկացած գնով կպայքարեն, թեկուզ մեռած լինեն, կպայքարեն: Մեռած հոգով էլ են պայքարում: Դժվարությունները այնքան տարբեր են լինում: Դրանք անձնավորված են, ուժեղներին հատուկ, ցանկացած ուժեղի իր տեսակին, իր կյանքին համապատասխան: Կյանքում ցանկացած պարագայում, ցանկացած դժվարության դեմ կռիվ պետք է մղել արժանապատիվ ձևով: Դժվարությունները խոցում են, խոցում ամենավատ ձևով, մարդուն քամում են: Այդ կերպ ապրելը հավասարազոր է չապրելու, սակայն քանի դեռ կանք, առաքելություն ունենք անելու:

Комментариев нет:

Отправить комментарий