понедельник, 3 мая 2021 г.

Ուտելիքի փայտիկների պատմություն

 Այսօր, ինչպես ռեստորաններում, այնպես էլ տնային առաքման դեպքում շատ հայտնի ուտեստներ են համարվում սուշին և ռոլլերը։ Դրանք իրենց համով սիրվել են ճապոնական ավանդական խոհանոցը նախընտրողների կողմից։ Այդ ուտեստների կիրառման մեջ անփոխարինելի բաղադրիչ են հանդիսանում սննդի համար նախատեսված փայտիկները։ Խոսելու ենք հենց դրանց պատմության մասին։

Այսօր Ասիայում ուտելիքի համար նախատեսված փայտիկները հիմնական սեղանի սպասքն են: Չինաստանում, Կորեայում, Վիետնամում և Ճապոնիայում համարվում են նաև մշակույթի խորհրդանիշ: Դրանք լինում են փայտից, մետաղից, պլաստմասից և նույնիսկ ոսկորից:

Ուտելիքի համար նախատեսված փայտիկների պատմությունը սկսվել է մ.թ.ա. երրորդ դարում, Չինաստանում: Ավելի ուշ, Յայոյի ժամանակաշրջանում (մ.թ.ա. 300-250 թվականներ) դրանք հայտնվեցին Ճապոնիայում: Ճիշտ է, այդ ժամանակ նրանք փոքր ինչ այլ տեսք ունեին: Դա աքցանի տեսք ուներ, իրար միացված ձողերով: Ձողերն առանձնացվել են միայն Ասուկայի ժամանակաշրջանում: Այս հարմարանքը օգտագործվում էր միայն բարձր հասարակության կողմից, մինչդեռ հասարակ մարդիկ ուտում էին ձեռքերով:

Հիմա սննդի փայտիկներ պատրաստում են տարբեր նյութերից: Դրանք պատրաստում են, թե՛ նախշով, թե՛ առանց, բութ և սուր, միանգամյա օգտագործման և բազմակի: Ճինաստանում ծնողները երեխաներին սովորեցնում են օգտվել փայտիկներից, դեռ վաղ տարիքում: Դա շատ լավ մարզում է երեխայի ձեռքի աշխատանքը, և որպես արդյունք՝ երեխայի ուղեղը: Իզուր չէ, որ գոյություն ունի ճապոնական ավանդույթ, ըստ որի նրանք նվիրում են փայտիկներ ծննդյան պահից 100 օրվա ընթացքում: Քանի որ դա ոչ միայն ուտելիքի համար նախատեսված փայտիկներ են, այլ նաև թալիսման, որը կարող է բերել հաջողություն:

Առաջին անգամ փայտիկներից օգտվելը հեշտ չէ : Այստեղ պետք է փոքրիկ հմտություն: Գոյություն ունի հատուկ կարգ, դրանց օգտագործման համար: Չի կարելի դա մցնել ջրով լի բաժակի մեջ, դրանով հարվածել սեղանին, լիզել:
Արևելք ճանապարհորդելիս ծանոթացեք, թե ինչպես է պետք օգտագործել փայտիկները տվյալ երկրում :


Թարգմանեցին ՝  էլեն ՊողոսյանԱնի ՀակոբյանԷլինա ՍիմոնյանԳոհար Մավյան
Աղբյուրը՝ Палочки для еды

Комментариев нет:

Отправить комментарий