среда, 12 мая 2021 г.

Թեյախմության ավանդույթի պատմությունը

 Թեյ խմելու արևելյան ավանդույթը գալիս է հին ժամանակներից: Հին Ճապոնիայի մշակույթը պարունակում է բազմաթիվ անսովոր և հետաքրքիր խորհրդանիշներ ու սովորույթներ: Դրանցից ամենահայտնիը թեյախմության ավանդույթն է:

Թեյը Ճապոնիա Չինաստանից բերել են ճապոնացի վանականները: Չինական թեյը դեղամիջոց էր, որը թեթևացնում է հոգնածությունը և օգնում աչքերի և հոդերի հիվանդությունների դեպքում: Բայց թեյախմության ավանդույթ կար և կա միայն Ճապոնիայում: Այն պահպանվել է մինչ օրս: Աղջիկները դեռ դպրոցում սովորում են թեյի արարողության անցկացման հիմունքները: Ինչպես նաև շատ տղամարդիկ են տիրապետում այս արվեստին:

Այս ավանդույթի հիման վրա հայտնվեցին արվեստի շատ ոլորտներ, ինչպիսիք են`իկեբանան, նկարչությունը, կերամիկայի ոճը: Ճապոնացիների աշխարհհայացքն ինքնին փոխվեց, նրանք ավելի հանգիստ և հավասարակշռված դարձան: Ճապոնացի շատ աղջիկներ ամուսնությունից առաջ հատուկ դասեր են անցնում ՝ նազելի բարքեր սովորելու և գեղեցիկ կեցվածք ունենալու համար:

Թեյախմության ավանդույթի հիմնական սկզբունքներն են. Ակնածանք, ներդաշնակություն, հանգստություն և մաքրություն: Արևելքի առանձնահատուկ հայացքը մեզ շրջապատող աշխարհին թեյախմության ավանդությունը լցնում է հատուկ իմաստով, գիտակցելով, թե ի չ է կատարվում շուրջը գործերի ու գործողությունների միջոցով։ Հիմնական գաղափարը հանգում է այն բանին, որ սովորական գործողություններ անելու արդյունքում մարդը կատարելագործվում է և հոգեպես փոխակերպվում է։ Թեյախմության ծեսը կատարվում է հատուկ հերթականությամբ։ Անգամ հագուստն ընտրում են հատուկ կանոնների համաձայն։ Դրանք պիտի լինեն հատուկ պարզ մետաքսից պատրաստված միագույն կիմոնոներ: Եվ պարտադիր են սպիտակ գուլպաներն ու փայտից կոշիկը։ Ձեռքում պիտի լինի փոքրիկ հովհար։

Թեյախմության արարողության սկզբում հյուրերը գտնվում են հատուկ սենյակում, որտեղ նրանց առաջարկում են բուրավետ տաք ջուր։ Քիչ անց հայտնվում է թեյի արարողության տերը։ Նա հյուրերին թեյատուն է հրավիրում։ Բոլորը անցնում էին կիսախավարով ծածկված այգով՝ հիանալով շրջակա աշխարհի գեղեցկությամբ։ Նրանք մոտենում են ջրհորին, լվանում երեսը և ձեռքերը։ Եվ միայն դրանից հետո մտնում թեյատուն։ Միջանցքը փոքր է և նեղ։ Դա արված է նրա համար, որպեսզի հյուրերը, մտնելով տուն, խոնարհվեն, դրանով իսկ սանձելով իրենց բնույթը և ցույց էին տալիս իրենց հարգանքը տանտիրոջ նկատմամբ։ Նեղ և փոքրիկ միջանցք անհնար էր սուր անցկացնել, ինչը ագրեսսիայի խորհրդանիշ էր։

Հյուրերին շրջակայքին ծանոթանալու ժամանակ էր տրվում։ Միայն դրանից հետո հայտնվում էր ինքը՝ տանտերը և խոնարհվելով ողջունում բոլորին։ Նրա տեղը օջախի կողքին էր։ Սկզբում փայտե սկուտեղների վրա ուտելիք էին բերում։ Ընդ որում անհրաժեշտ էր խոնարհվել։ Դրան հետևում էր այգով մի փոքր զբոսանքը։ Գոնգի հարվածները հրավիրում էինշարունակելու թեյի արարողությունը։ Օճախի մոտ կախում էին եռացող ջրով կաթսա և տանտերը սկսում էր լուռ թեյ պատրաստել։

Թեյը պատրաստում էին երիտասարդ տերևներից, 5 րոպեյից ոչ ավել: Ճապոնական եղանակը հանդիսանում էր նրանում, որ ջրի ջերմաստիճանը չպետք է լինի ավելի բարձր, քան 90 աստիճան: Սկզբում թեյը տալիս էին փորձելու գլխավոր հյուրին: Նա խոնհարվելով, խմում էր այն ձախ ձեռքով, օգնելով աջով: Նա դա անում էր առանց շտապելու, դանդաղ: Պետք է խմեր մի կում, որպեսզի զգար թեյի համը: Խմիչքը, ինչպես ճիշտ է, պետք է լիներ թունդ և անուշաբույր: Հետո նա արեց ևս 2 կում և բաժակը փոխանցեց հարևանին, թղթով՝ մաքրելով բաժակի խմած հատվածը: Մյուսը իր հերթին փորձեց թեյը և փոխանցեց այն առաջ: Շրջան անցնելով, բաժակը վերադրաձավ տիրոջը: Այն սովորաբար նախատեսված էր երեք հոգու համար: Ամբողջ գործընթաց շարունակվեց ոչ ավել, քան 10 րոպե: Իսկ այ թեյախմությունը անցկացվեց բավականին երկար:

Թեյը խմելուց հետո, տերը լցնում էր եռացող ջրով տարան շերեփով սառը ջուր: Դա նշան էր, որ թեյախմությանը արարողակարգը ավարտվել է: Հյուրերը կարող էին հանգստանալ, և նստել ավելի հարմարավետ: Հեռանալուն պես, բոլորը շնորհակալություն են հայտնում տանտերերին հյուրընկակության համար և գնում էին իրենց գործերով: Տերը ճանապարհում էր և նայում նրանց ետևից թեյի տան դռան արանքից:

Թարգմանեցին ՝  էլեն ՊողոսյանԷլինա Սիմոնյան և Գոհար Մավյան
Աղբյուրը՝ История чайной церемонии

Комментариев нет:

Отправить комментарий