вторник, 25 мая 2021 г.

Բանալիների կապոցը

Որքան շատ ենք կարդում, այնքան կյանքը ավելի հեշտ է թվում, որովհետև յուրաքանչյուր ստեղծագործություն մի խնդրի բանալին է:

Մենք պահում ենք այդ բանալիների կապոցը և օրեցօր ավելացնում տարբեր տեսակի բանալիներ: Իրականում շատ կարևոր է բացի մեր երկրի գրականությունից, ուսումնասիրել նաև համաշխարհային գրականություն: Այն մեզ ծանոթացնում է նոր հայացքների հետ և օգնում գտնել մեր տեսանկյունը: Մենք պտտվում ենք կլոր աշխարհի շուրջ և գտնում մերը, ինչը ուղղում է մեր հայցքը դեպի մի կետի՝ դեպի կենտրոն: Գրքերը հաճախ սիրում են թաքնվել գրապահարաններում և պետք է ընդամենը ցանկություն, որպեսզի գտնես նրանց: Նրանք անմիջապես նվիրվում են քեզ և չեն թողնում իրենցից բաժանվել, մինչ գտնելը նոր տիրոջ:

Комментариев нет:

Отправить комментарий