понедельник, 17 мая 2021 г.

Ժամանակի ընթացքում դատարկվում ենք

Ժամանակի ընթացքում մենք դատարկվում ենք, դատարկվում է մեր հոգին, դատարկվում են մեր գգացմունքները, դատարկվում ենք մենք, մեր էությունը դատարկանում է:

Այլևս դադարում ենք զգալ, կորցնում ենք զգալու ունակությունը, դադարում ենք կիրառել առողջ բանականությունը, քանզի ազդող գործոնները շատ են, շա՜տ — շա՜տ: Այս ամենը հիասթափության արդյունք է: Հիասթափությունն այլևս դառնում է ամեն ինչի հանդեպ անտարբերության պատճառ, դառնում է դատարկությամբ լցվելու պատճառ, այն դատարկում է մեզ ու մեր հոգին: Ժամանակն էլ իր ազդեցությունն է ունենում, որովհետև, այն ստիպում է ապրել նույնը, մենք անուժ ենք դառնում, անկարող լինելով այլևս լիանալ: Մենք լիանում ենք դատարկությամբ, դատարկություն, որն այլևս չի լցվի…

Комментариев нет:

Отправить комментарий