четверг, 20 мая 2021 г.

Երևի

  Երկար մտածեցի ու որոշեցի չգրեմ: Չգրեմ ու ձեզ չտանջեմ: Ոմանք կարդում էին ու հասկանում, ոմանք ուղղակի աչքերն էին «վազեցնում» տողերի վրայով, իսկ ոմանք էլ չէին կարդում երևի: 

Լավ, ի՞նչ է փչել այս հեղինակի գլխին, որ որոշել է չգրել: Հեղինակի գրելու պատճառը ձեզ հետ անկեղծ լինելն էր, իսկ հիմա հեղինակն իր հետ չի կարողանում անկեղծ լինել, բայց այդ հետաքրքիր էակը դեռ չի կորցրել իր անկեղծությունը՝ դրա համար էլ որոշել է վերջին խոսքեր գրել՝ իբրև հաջողություն: Հավատացեք, բոլորին չէ, որ բախտ է վիճակված լսել «հաջողություն» հրաժեշտից առաջ, շատերն ուղղակի գնում են ու թողում սպասումներով: Պիտի բոլորս շնորհակալ լինենք, բայց չցավեցնեն մեզ: Պիտի գտնենք շնորհակալ լինելու արժանիքներ և նոր շնորհակալություն հայտնենք: Իդեպ շնորհակալությունը մեզ ավելի շնորհքով է դարձնում: Հավատավատացեք, դուք՝ իմ կարդացողները, արժանի եք, որպեսզի ձեզ հետ անկեղծ լինեմ և շնորհակալություն հայտնեմ ինձ վստահելու ու կարդալու համար, քանի որ ժամանակը թանկ է, իսկ դուք ձեր ժամանակը կիսում եք ինձ հետ: Հուսամ մի օր կվերադառնա ձեր «անկեղծ» հեղինակը ու ձեզ կուրախացնի իր վերադարձով: Ես գնացի, մի օր կվերադառնամ երևի:)


Комментариев нет:

Отправить комментарий