вторник, 7 сентября 2021 г.

Նեո Թեյլորի արկածները․ Գլուխ երրորդ. Ի՞նչ է կատարվում

 Նախորդ գլուխը

Նեոն այս ամենը իհարկե լուրջ չէր ընդունում, որովհետև տղայի պատմածը, թե իրեն «սովորական» մարդիկ չպետք է տեսնեն և, թե իր տունը ոչ անտառում է ոչ էլ անտառից դուրս խենթության նման էր հնչում։

Մինչև կրակվառիչի գետնին ընկնելը Նեոն մտածում էր՝ «Նա հաստատ կատակ է անում, չի կարող նա անհետնալ: Նա ուղղակի ցանկանում է իմ վրա ծիծաղել: Ես այդպիսի բաներ ինտերնետում տեսել եմ: Բայց արդյո՞ք դա ինչ որ կապ ունի այն երկնաքարի հետ: Չգիտեմ…»: Երբ տղայի կրակվառիչը ընկավ գետնին Նեոն ինչ որ տարօրինակ բան զգաց իր մեջ։ Այդպիսի բան Նեոն կյանքում չէր զգացել, բայց ինչ որ ծանոթ բան կար այդ զգացմունքի մեջ։ Երբ Նեոն… Լա՜վ, խոսքը տալիս եմ Նեոյին։ Բարև, ես Նեոն եմ, ես կշարունակեմ հեղինակի խոսքը։ Այդպես ավելի ճիշտ կլինի, քանի որ ես ավելի լավ կպատմեմ իմ զգացմունքները։ Լավ, դե շարունակենք։ Երբ ես մեկ անգամ թարթեցի աչքերս և նայեցի վերև՝ տեսա, որ կամարը արդեն ամբողջովին վերականգնվել էր, իսկ մենք լրիվ ուրիշ տեղ էինք հայտնվել։ Ես ուղղակի ապշած էի։ Մինչ ես փորձում էի հասկանալ՝ ի՞նչ է տեղի ունենում, տղան նույնպես ապշած դեմքով ինձ նայեց և ասաց.

-Ըմմմ, ի՞նչ։ Բայց ինչպե՞ս։ Ես կարծում էի դուք, ըմմմ սովորական մարդ եք։

-Լսիր, քո անունն ի՞նչ է։

-Ի՞մ։

-Բա էլ ո՞ւմ։

-Ըմմմ, ոչ մեկի։ Իմ անունը Բիլլ է, բայց դուք կարող եք ինձ պարզապես Բիլլի ասել։

-Իսկ իմ անունը Նեո է և կարող ես ինձ հետ «դու»-ով խոսալ։

-Շատ հաճելի է, Նեո։

-Լավ Բիլլի, հիմա ասա ինձ, ո՞րտեղ ենք մենք գտնվում և ի՞նչ է այստեղ ընդհանրապես կատարվում, որովհետև, եթե չպատասխանես՝ ես կգժվեմ։

-Ըմմմ, հետևեք… Օյ, այսինքն հետևիր ինձ և հուսով եմ ամեն ինչ կհասկանաս: Ըմմ, հուսով եմ ես էլ կհասկանամ:

Բիլլիի դեմքից և խոսքերից զգացվում էր, թե ինքն էլ ամեն ինչ չէր հասկանում: Այդ պահին ես սկսեցի մտածել այն մասին՝ ինչից այս ամենը սկսեց: Իսկ այս ամենը սկսեց նրանից, որ ինձ իմ հետքրքությունը հանգիստ չէր թողնում և ես և գնացի այդ այսպես ասած երկնաքարը փնտրելու: Եթե ես չգնաի անտառ հիմա այսպիսի անհասկանալի իրավիճակում հաստատ չէի հայտնվի:

Մենք ինչ, որ բավականին տարօրինակ տեղ էինք հայտնվել: Իր շինություններով այն շատ նման էր իմ տան մոտի փողոցին, բայց մի քանի տարօրինակություններ կային: Օրինակ՝ այդ փողոցի վրա գտնվող սուպերմարկետի պատի վրա ինչ որ ուրիշ պլակատներ էին կպցրած: Մեկի վրա գրած էր «Գնեք նոր մոդելի Տելեպորտատոր մատչելի գնով» մյուսի վրա «Հատուկ քո երեխաի համար մեր խանութում մեծ ակցիա է գործում նոր Փուչիկազավրի վրա», իսկ երրորդի վրա ընհանրապես «Գնեք մեր մոտի վիշապի միսը և հաստատ չեք փոշմանի»: Դա այնքան տարօրինակ էր, որ ինձ նույնիսկ թվաց, թե դեռ քնած եմ: Վատ չէր լինի, որ այդպես լիներ, բայց այն ինչ որ ես տեսնում էի իրականություն էր:

Բիլլին ինձ ինչ որ տեղ էր տանում: «Հնարավոր է նաև ինչ որ մեկի մոտ» այդ մտքից հետո, ես միանգամից հիշեցի Բիլլիի խոսքերը անցյալում. «Ինձ թվում է Ձեզ դա իմ մայրիկը ավելի լավ կբացատրի։ Ես հրավիրում եմ Ձեզ մեր տուն, եթե իհարկե կարողանաք գալ ինձ հետ։ Կարծում եմ չի ստացվի բայց փորցել արժի։» Երբ հասկացա՝ ուր է ինձ տանում Բիլլին ես հարցրեցի նրան.

-Հեյ, Բիլլի:

-Այո՞, լսում եմ:

-Մենք քո տո՞ւն ենք գնում: Քո մայրիկի մո՞տ: Որ նա ինձ ամեն ինչ բացատրի՞:

-Նման մի բան: Կարելի է այդպես էլ ասել: Ամեն դեպքում, Նեո, ես քեզ կօգնեմ, որ դու ամեն ինչ հասկանաս:

-Բայց ինչո՞ւ:

-Հարցնում ես, թե ինչու կօգնե՞մ:

-Այո, ինչո՞ւ ես ցանկանում օգնել ինձ:

-Ըմմ, առաջին հերթին, որովհետև դու համարյա միակ մարդն ես, ով ինձ հետ լավ և ընկերական է վերաբերվում: Իսկ երկրորդ, որովհետև ինձ էլ է հետաքրքիր հասկանալ:

-Պարզ է: Իսկ բացի ինձնից էլ ո՞վ է քեզ հետ լավ և ընկերական վերաբերվում:

-Դե՜…

-Եթե չես ուզում կարող ես չպատասխանել, ես չեմ ստիպում:

-Ոչ ոչ, ես ուղղակի մտածում էի: Բացի քեզնից, ինձ հետ լավ և ընկերական է վերաբերվում իմ քույրիկը: Թեկուզ նա ինձնից 6 տարով մեծ է, մենք համարյա երբեք չենք կռվում: Ի դեպ, ինձ թվում է նա էլ կարող է քեզ օգնել:

-Իրո՞ք, ավելի լավ, որովհետև…

-Մենք հասանք: Սա է մեր տունը:

-Արդեն հասա՞նք:

-Այո… 

Հեղինակ՝ Տ․Անտոնյան 

Комментариев нет:

Отправить комментарий