«Ֆարենհայթ 451»։ Գիրք, որում ներկայացված է իրականությունը, ներկայացված է մարդկանց սահմանափակ մտածելակերպի արդյունքը։
Մոտ ապագայում աշխարհում հաստատվելու էր տոտալիտար ռեժիմ, դա ռեժիմ էր, որն արգելում է գիրք կարդալ։ Արգելված գրքերը ունենալու դեպքում դրանք ենթակա էին այրման, այդ աշխատանքով զբաղվում են հրշեջները կամ ինչպես գրքում է ասվում՝ հրկիզողները։ Նրանք մտնելով օրենքը խախտողների տուն, այրում էին ամեն բան, կային մարդիկ, ովքեր տան հետ ինքնահրկիզվում էին։ Գրքի գլխավոր հերոսը հրկիզող Գայ Մոնթագն էր։ Նա այն մարդկանիցց մեկն էր, ով համոզված էր, որ գրքերը այրելով օգուտ է բերում մարդկությանը, սակայն մի օր ամեն բան փախվում է։ Աշխատանքից տուն վերադառնալիս՝ նա հանդիպում է մի աղջկա, որի հետ զրույցները ստիպում են նրան վերանայել իր կարծիքը մարդկանց, հասարկության և իր աշխատանքի վերաբերյալ։ Աղջիկը, ով չէր վախենում հրկիզողներից, չէր մտածում այնպես, ինչպես բոլորը, կարողանում է փոխել հրկիզողի կյանքը, սակայն դեպի լավը, թե դեպի վատը՝ ցավոք ասել չեմ կարող։ Միգուցե ընթերցողի համար դա վատ էր, սակայն հերոսի համար հիանալի։
Գրքի անվանումը․
451 աստիճանը այն ջերմաստիճանն է , որի ընթացքում այրվում է թուղթը:
Իրականում այս գիրքը շատ բան է փոխանցում ընթերցողին։ Հեղինակը ցանկացել է ցույց տալ, թե ինչի կարող է հանգեցնել սեփական կարծիք չունենալը և սահմանափակ լինելը։ Գրքում բոլոր մարդիկ մտածում էին այնպես՝ ինչպես իշխանությունն էր թելադրում։ Եթե իշխանությունը ասում էր, որ գիրք կարդալը վնաս է և պետք է հեռուստացույց դիտել, ապա դա հասարակության համար ընդունելի էր և նրանք ենթարկվում էին։ Հեղինակը կարևորում է ազատ լինելու, սեփական կարծիքը ունենալու և սիրելու կարողությունը։ Սիրել ոչ միայն ինչ-որ մեկին, այլ նաև գրքերը, որոնք մեր մշակույթի մի մասն են կազմում։ Այս գիրքը ստիպում է նաև մտածել ապագայի մասին, քանի որ մենք աստիճանաբար կարող ենք մոտենալ այն կետին, երբ մարդկանց ուղեղները կբթանան և կենթարկվեն միայն մեծամասնության կարծիքին, չեն ունենա սեփական կարծիք։ Հաճախ հասարակության մեջ կհանդիպենք այն եզակիներին, ովքեր այն փոքրիկ խումբն են, որոնք ունեն ինտելեկտուալ ազատություն ասվածը։ Նրանք այն մարդիկ են, ովքեր հավատում են, որ կարող են փոխել աշխարհը և դուրս բերել մարդկանց այդ ճահճից։
Շատերի կարծիքով՝ վեպը քննադատում է ընդհանուր գրաքննությունը, սակայն ինքը Բրեդբերին հերքում էր դա. հարցազրույցներում նա ասում էր, որ «Ֆարենհայթը» պատմություն է նրա մասին, թե ինչպես է հեռուստատեսությունը անհետաքրքիր դարձնում գրքի ընթերցանությունը։ Գրողը լուրջ մտահոգություն ուներ այս հարցի հետ կապված։
Մեջբերումներ գրքից․
- Մենք ապրում ենք մի դարաշրջանում, երբ մարդիկ այլևս արժեք չունեն։ Մեր օրերում մարդը թղթե անձեռոցիկ է. մաքրիր քիթդ, ճմռթիր, դեն նետիր, վերցրու նորը, մաքրիր քիթդ, ճմռթիր, շպրտիր… Մարդիկ չունեն իրենց դեմքը։
- Նրան հետաքրքրում էր ոչ թե այն, թե ինչպես է արվում ինչ-որ բան, այլ թե ինչու և ինչի համար։ Իսկ նման հետաքրքրասիրությունը վտանգավոր է։
- Արևն այրում է ամեն օր, նա այրում է ժամանակը… Ժամանակն այրում է տարիները և մարդկանց։
- Մի սպասեք փրկության ինչ-որ մեկից՝ լինի մարդուց, մեքենայից, թե գրադարանից։ Ինքներդ ստեղծեք այն, ինչը կարող է փրկել աշխարհը, և, եթե խեղդվեք ճանապարհին, ապա գոնե կիմանաք, որ լողում էիք դեպի ափը։
- Կարևոր չէ, թե ինչ ես անում, կարևոր է, որ այն ամենը, ինչին ձեռք ես զարնում՝ ձևափոխվի, նախկինից տարբեր ձև ստանա, որ նրա մեջ քեզանից մի մասնիկ մնա։
- Աչքերդ լայն բաց արա, ապրիր այնպես անհագորեն, ասես տասը վայրկյանից պետք է մահանաս։ Ձգտիր ընկալել աշխարհը։
- Ամենից առաջ հայելիների գործարան պետք է կառուցել և առաջիկայում հայելիներ արտադրել, միմիայն հայելիներ, որ նրանց մեջ մարդկությունը կարողանա մի լավ զննել իրեն…
- Հեղինակ՝ Աննա Հարությունյան
Комментариев нет:
Отправить комментарий