Երբեք չմոռանաս պահպանել հեռավորություն: Նույնիսկ եթե ցանկանաս ավելի մոտ լինել գնացքին՝ երբեք մի՛ հատիր զգուշացնող կարմիր գիծը:
Պահպանիր հեռավորություն՝ լինի համաճարակ, թե մարդկանց հետ շփվելու մեծ ցանկություն: Միայն այս դեպքում կարող ես մինչև վերջ վստահ լինել, որ հանգստացնող ձայնով, էսթետիկ տեսքով և հաճելի հիշողություններով լի «գնացքը» քեզ չի հարվածի:Մենք միշտ մտածում ենք, որ մեզ չեն հասկանում: Միշտ ուզում ենք հասկացվել՝ անկախ ամեն ինչից: Ինչու՞ ստեղծել ավելորդ հույսեր, եթե մի օր հասկանալու ես, որ երևակայությունը ոչ միշտ է իրականություն դառնում և հիասթափվելու ես: Մարդիկ դավաճան են, համաձայն եմ, բայց մենք ենք որոշում նրանց դավաճանության աստիճանը: Վստահիր շատ և նրանք քեզ կմասնատեն ավելի մանր կտորների: Նրանց մենք ենք նվիրում կարմիր գույնով ներկված կացինը և թույլ տալիս, որ կարողանան հարվածել աչքերը փակ և չվրիպել: Չկա ավելի հաճելի զգացողություն, երբ լավատես ես գտնվում և փորձում մտածել, որ փոխադարձ է ամեն ինչ, բայց վստահ եղիր, որ պատրաստ ես դրան հաջորդող ցավին: Հիշի՛ր, որ ամեն ինչ ժամանակավոր է: Մի օր կլցվի դարեր առաջ պտտած ավազե ժամացույցը, և տարիներ առաջ միացված ժամացույցները, որոնք ցույց են տալիս յուրաքանչյուր ժամանակահատված, հիշեցնում զգացողությունները, և րոպե առ րոպե պտտվում են սլաքները՝ կյանքը հասցնելով եզրագծին:
Комментариев нет:
Отправить комментарий