воскресенье, 26 сентября 2021 г.

Նեո Թեյլորի արկածները․ գլուխ չորրորդ. Դեռ անհասկանալի է

 Նախորդ գլուխը

Բիլլին մատով էր ցույց տալիս մի շատ գեղեցիկ, փայտե, երկհարկանի տանը։ Մինչև գլխավոր մուտքը մի քանի աստիճան կար, իսկ աստիճանների կողքը փոքրիկ պատշգամբ, որը հենց գետնին էր։ Երկրորդ հարկը տանիքի մեջ էր և այնտեղ էլ պատշգամբ կար: Նաև այնտեղ կարծես, թե Բիլլիի սենյակն էրՆերքևի հարկի պատշգամբում ինչ-որ երիտասարդ կին կանգնած սուրճ էր խմում: Երբ այդ կինը մեզ տեսավ թվում էր, թե զարմացավ և դրանից հետո մտավ տուն: Այդ ժամանակ ես նայեցի Բիլլիին և նա ինձ ասաց.

-Դե՜, գնացի՞նք:

-Ըըը, ո՞ւր, նե՞րս, այսինքն տո՞ւն:

-Մի անհագստացի:

-Ես չեմ անհանգստանում, ուղղակի ինձ համար դա մի-քիչ կարելի է ասել կտրուկ տեղի ունեցավ:

-Դե, կպատահի:

Մենք շարժվեցինք դեպի տուն, և երբ հասանք դռան մոտ ես ապշած նայում էի դռանը, որովհետև այն ոչ կողպեք ուներ, ոչ էլ բռանկ: Բայց ավելի շատ զարմացա, երբ Բիլլին 2 անգամ ձեռքով թեթև կպավ դռանը և այն բացվեց: Մենք ներս մտանք միջանցք և ես նայել անգամ չհասցրի երբ իմ կոշիկները անհետացան: Դրանց տեղը իմ ոտքերին հայտնվեցին բավականին փափուկ և հարմար հողաթափեր: Բիլլին ինձ ուղեկցեց հյուրասենյակ, որտեղ բազմոցի վրա էր նստած այն կինը, ում ես մի-քիչ առաջ տեսել էի: Բիլլին ձեռքով նշան տվեց, որ նստեմ բազմոցին և դրանից հետո ասաց այդ կնոջը.

-Բարև, Մամ:

-Բարև, իսկ դու ո՞ւր էիր գնացել և ո՞ւմ ես ա՛յս անգամ հետդ բերել:

-Դե՜, դա երկար պատմություն է, բայց…

-Միևնույն է, պատմի՛ր:

-Մա՛մ, դու ինձ ընդհատեցի՛ր: Ես ուզում էի ասել, որ մեկ է կպատմեմ:

-Լավ, կներես:

-Սկզբի համար ես կասեմ՝ Մամ, ծանոթացիր, իր անունը Նեո է: Նեո, ծանոթացիր, նա իմ մայրիկն է:

-Ըըը, շատ հաճելի է:

-Եվ ո՞վ է նա, Բիլլ:

-Հիմա պատմեմ: Ամեն ինչ սկսեց նրանից որ ես…

Եվ, նա պատմեց ամեն ինչ, ինչ որ կատարվել էր մեր հետ, բայց Բիլլին պատմելու սկզբում էլի ինչ-որ բան պատմեց որը ես չհասկացա: Ինչ-որ անհասկանալի բառեր էր օգտագործում: Նա ասում էր, թե ինչ-որ Բումկա է գնել և այդպիսի բաներ: Երբ Բիլլին պատմեց վերջացրեց այդ կինը իրեն ասաց.

-Պա՜րզ է, վերջը այդ հիմարությունը գնեցիր, հա՞: Ես գիտեի, որ դրանցից լավ բան դուրս չի գա: Ե՛վ ուղիղ և՛ փոխաբերական իմաստներով:

-Մա՜մ, բայց…

-Սպասի Բիլլ, դու գնա սենյակդ, մի բանով զբաղվի մինչև Ջեյնը գա:

-Լա՜վ, բայց ինչի՞ համար Ջեյնին սպասեմ:

-Որ գա կիմանաս:

-Այ մի՛շտ հանելուկներով ես խոսում: Դե, ես գնացի:

-Իսկ հիմա ես քեզ կցանկանաի շնորակալություն հայտնել, որ իմ տղային բերեցիր հասցրեցիր տուն: Նաև, կարող ես ինձ դիմել Մերրի:

-Չարժե շնորհակալություն խնդրել, քանի որ ցանակցած ուրիշ մարդ իմ տեղը լրիվ նույն բանը կաներ:

-Ո՜չ, սխալվում ես: Տղես, ցանկացած մարդ կկարողանար ցանկանալ, բայց ոչ բոլորը կկարողանաին անել դա:

-Մմմ, այսի՞նքն:

-Դու իսկապե՞ս չես հասկանւում՝ ինչ է այստեղ կատարվում և ո՞րտեղ ես գտնվում:

-Իհարկե հասկանում եմ: Ես ուղղակի քնած եմ, բայց մի րոպե, սա նման չի երազի: Երազները…

-Սովորաբար այսքան իրական չեն թվում: Ճիշտ է չէ՞:

-Ըըը, բայց ինչպե՞ս: Մերրի, դուք իմ մտքերն եք կարդում… Բայց դուք իսկապես ճիշտ եք, ես ընդհանրապես չեմ հասկանւոմ՝ ինչ է կատարվում իմ հետ:

-Եթե այդպես է, ուրեմն ես քեզ կոգնեմ հասկանալ: Կցանկանաս հիմա՞, թե՞ մի-քիչ հետո:

-Եթե կարող եք, լավ կլինի…Հիմա՜…

Այդ պահին տուն մտավ մի շա՜տ գեղեցիկ աղջիկ: Նրա մազերը մի-քիչ կարճ էին, իսկ աչքերը վառ կանաչ: Իհարկե բառերով նկարագրել, թե ինչպիսին էր նա, շատ դժվար է, բայց ես միևնույն է փորձեցի: Այդ աղջիկը եկավ և նստեց Մերրիի կողքը և ասաց.

-Բարև Մամ: Բիլլին ինձ ամեն ինչ գրել ա:

-Այսինքն դու արդեն ամեն ինչ գիտե՞ս:

-Այո, գիտեմ:

-Շատ ավելի լավ, որ գիտես: Բայց սպասի, դեռ մի գնա: Ես գնամ Բիլլին կանչեմ: Մինչ այդ ծանոթացիր մեր հյուրի հետ:

-Լա՜վ:

Դրանից հետո Մերրին բարձրացավ երկրորդ հարկ Բիլլիի մոտ և աղջիկը ինձ հարցրեց.

-Բարև, այդ դո՞ւ ես Նեոն:

-Բարև, այո, ես Նեոն եմ: Իսկ քո՞ անունն ինչ է:

-Ես Ջեյնն եմ, Բիլլիի քույրը:

-Աա՜, այն քույրը, ով իր հետ լավ և ընկերակա՞ն է վերաբերվում:

Իմ ասածից հետո նա ծիծաղաց, իսկ ես իրեն նայելով ժպտացի: Ես չգիտեմ, ինչ-որ տարօրինակ զգացում էր: Իր ծիծաղալուց հետո նա ինձ ասաց.

-Այդ Բի՞լլին է քեզ ասել:

-Կարելի է այդպես էլ ասել:

-Օօ՜, բարև Ջեյն:

Արդեն Բիլլին վերևից իջավ՝ իր հետևից Մերրին: Միգուցե ես այդ պահին մի-քիչ ուրախ էի, բայց դա չէր փոխում այն, որ ես դեռ ոչ-մի բան չէի հասկանում և գլխումս ամեն ինչ խառնված էր:

Հետո Մերրին ինձ առաջարկեց մինջև իմ ամեն ինչ հասկանալը իրենց տանը մնալ: Ես համաձայնեցի, քանի որ և՛ ցանկանում էի իմանալ և՛ պետք էր, որ իմանայի: Նաև Մերրին խնդրեց Ջեյնին, որ նա ինձ ամեն ինչ բացատրի, իսկ Բիլլիին, որ մտածի՝ որտեղ եմ ես քնելու: Բիլլին ինձ միանգամից առանց մտածելու ասաց.

-Արի ինձ հետ Նեո: Ես արդեն գիտեմ որտեղ դու կարող ես քնել:

-Շատ լավ: Բայց ես դեռ ոչ-մի բան չեմ հասկանում:

-Մի անհանգստացիր, մենք դրանով կզբաղվենք, — Ասաց Ջեյնը և Մենք 3-ով բարձրացանք տան 2-րդ հարկ:

Հեղինակ՝ Տ․Անտոնյան

Комментариев нет:

Отправить комментарий