Նայում եմ դուրս… Մութ է, բայց ներսիս լուսամփոփի լույսը և էլեգանտ մագիան`լուսինը, օժանդակում են ինձ կոտրել այն։
Լուռ է… Քաղաքը քնած է, միայն երազներն են արթուն… Բայց արթուն եմ ես իմ մտքերի հետ միասին, ինչպես միշտ … Թե խոհերս ինչ բովանդակություն ունեն, կլռեմ. խառն են, խորը, շատերի համար օտար, բայց ազատ և լուսավոր…Քաղաքն իսկապես շնչում է `չնայած հասցված ցավերին ու մաղձ տառապանքին. ներել է, ուզում է գոնե հիմա շնչել ամենապարզ շնչով`բռնելով կորնթարդները…Կկարողանա՞…Նայում, զմայլվում ես… Ի՜նչ հրաշալի է քաղաքը`լռության ու ներքին և նաև արտաքին լուսավորության, հանգստի և զուլալության` ներամփոփի զգայումով։ Վայելում է վայրկյանները, բացում սիրտը նկատողների և գնահատողների համար, բայց գեթ մի պահ, վախից պարփակվում է կրկին։ Ուզում եմ օգնել, բայց ավա՜ղ, հասկանում եմ, որ միայնակ չեմ կարող…
Դիմում եմ գրքերին, մնացյալ ընկերներիս`երկնքում լողացող լուսնին, երկնքի քանդակ աստղերին, արևին, զարդին`բնությանը, բայց տեսնում եմ խավարող աչքերն ու արդեն խունացումն իրենց` արդեն հասկանալով, որ ժամանակն ինձ ստիպում է դիմել գյուտերին, ովքեր ենթադրաբար այս քաոսի ջատագովն ու ստեղծարարներն են։ Կդիմե՞մ…
Комментариев нет:
Отправить комментарий