Երկար պետք է ուսումնասիրել երաժշտությունը փոփոխություններ կատարելու, և երաժշտության միջոցով հրաշքներ գործելու համար:
Կոմիտաս վարդապետը պատկանում է այն հանճարների շարքին, ովքեր մարդկությանը թողել են մեծ գանձարան և լուսավորել ճանապարհը երիտասարդության համար: Դժվար է ստիպել մարդկանց լսել երաժշտուտթյունը, իսկ Կոմիտասը «ստիպեց» նույնիսկ ընկալել, հասկանալ և փոխեց մարդկային կյանքեր: Կոմիտասի երգերը լսելիս կարող եք զգալ օդի, հողի, ջրի և կրակի հզորությունը և ձեր ներսում նոր ուժ գտնել: Ինչպես կասեր ամենայն հայոց բանաստեղծը՝ Հովհ. Թումանյանը. «Գործն է անմահ…», դրա համար էլ մինչ օրս Կոմիտասի նման հանճարի գործերը փոխանցվում են սերունդներին և վերարտադրվում:Մարդն ի՛նչ խորհրդավոր կապ կարող է ունենալ քնարի լարերի անուան, դիրքի ու որակի հետ: Ըստ երեւոյթին՝ լոկ թուական. այսինքն՝ մարդն ստեղծուած է չորս տարերքով. քնարն ունի չորս լար եւ համապատասխան չորս անուն. չորս տարերք ունին չորս դիրք եւ չորս որակ: Բայց, իսկապէս, էական ու կարեւոր կապակցութիւն կայ այդ բոլորի մէջ փոխադարձաբար եւ երաժշտութեամբ բժշկութեան մէջ:
Комментариев нет:
Отправить комментарий