Ընդամենը մեկ կորնթարդ, մեկ թարթոց աչքերի, մեկ գործողոթյուն․․
․Դու վերադարձար և անհետացար միանգամից, հայտնեցիր լույս, բայց խավարով ծածկվեցիր իսկույն․․․Լույսի երևան գալը ներսումդ գոյացրեց ջերմություն, որը սկսեց այրել ներսից,ստեղծելով կրակ, կրակից՝խարույկ, խարույկից էլ հրդեհ, որն այլևս անհնար էր վերահսկել։ Սկսեցիր այրվել ներսից՝կորցնելով հիմնականը։ Խառնվեց քեզ մոտ․․․Եկավ խավարը՝նախշունը մթության, ընձեռելով քեզ հնարավորություն՝կորցնելու գլխավորը։ Իսկ հիմա ամեն ինչ խառնվեց․․․Եվ այսպես երկուսն են, երկուսն իրենց հետ փորձ են բերել, կողմնորոշման և պայքարի, կամքի, ռեինկարնացիայի հնարավորություն են բերել։
Ի՞նչ անել․․․Խուսափելը քեզ համար չէ, չափից առավել լույսը կուրացնող է, իսկ խավարին տրվելը ոչ քեզ համար։
Քեզ միացնելու ժամանակն է եկել, նորից սեփական անձն ընկալելու ժամանակն է եկել․․․Ժամանակն է եկել հասկանալու ինչի և ինչերի համար է ահնրաժեշտ ապրել․․․Կկողմնորոշվե՞ս ․․․
Комментариев нет:
Отправить комментарий