Սուդոկուն թվերով գլուխկոտրուկ է:
Այսօր այն այնքան տարածված է, որ մարդկանց մեծամասնությունը լավ դրան ծանոթ է կամ գոնե պարզապես տեսել է տպագիր տեսքով: Այս հոդվածում մենք ձեզ կպատմենք, թե որտեղից է այս խաղը, ինչպես է հայտնվել, ինչպես նաև, ով է հորինել սուդոկուն:Չնայած ճապոնական անվանմանը, Սուդոկուի պատմությունը Ճապոնիայում չի սկսվում: Գլուխկոտրուկի նախատիպը համարվում է 18-րդ դարում ապրած հայտնի մաթեմատիկոս Լեոնարդ Էյլերի լատիներեն քառակուսիները։ Սակայն, ինչպես հայտնի է այսօր, դա հորինել է Հովարդ Գարնեսը։ Լինելով ճարտարապետ Գառնեսը ընթացքում գլուխկոտրուկներ էր հորինում ամսագրերի և թերթերի համար: 1979 թվականին ամերիկյան` «Dell Pencil Puzzles and Word Games» հրատարակչությունը, առաջին անգամ տպագրեց սուդոկուն իր էջերում։ Սակայն այդ շրջանում գլուխկոտրուկը հետաքրքրություն չառաջացրեց ընթերցողների մոտ։
Հենց ճապոնացիներն են առաջինը գնահատել ռեբուսը։ 1984 թվականին ճապոնական տպագիր մամուլն առաջին անգամ գլուխկոտրուկը հրապարակեց. Այն անմիջապես լայն տարածում գտավ։ Հետո գլուխկոտրուկը ստացավ իր անվանումը՝ սուդոկու: Ճապոներեն «su» նշանակում է «թիվ», «doku» նշանակում է «մենակ կանգնած»: Որոշ ժամանակ անց այս գլուխկոտրուկը հայտնվեց ճապոնական բազմաթիվ տպագրություններում: Բացի այդ, թողարկվել են սուդոկուի առանձին հավաքածուներ։ 2004 թվականին Մեծ Բրիտանիայի թերթերը սկսեցին տպագրել այն, որը նշանավորեց խաղի ընդլայնման սկիզբը Ճապոնիայից դուրս։
Գլուխկոտրուկը իրենից ներկայացնում է քառակուսի դաշտ, 9 քառակուսիների բաժանված, որոնք էլ իրենց հերթին 3:3-ական։ Այդպիսով, մեծ քառակուսին բաժանված է 9 փոքր վանդակների, ընդհանուր հաշվով կազմում է 81 վանդակ: Ի սկզբանե, որոշ վանդակներում արդեն տված է հուշող թվերը: Գլուխկոտրուկի իմաստը նրանում է, որ պետք է բաց թողնված վանդակներում լրացնել թվերը այնպես, որ ո՛չ տողերում, ո՛չ սյունակներում, և ո՛չ էլ քառակուսիներում դրանք չկրկնվեն:
Սուդոկում օգտագործվում է 1 մինչև 9 բոլոր թվերը: Հուշող թվերի գտնվելու վայրից է կախված գլուխկոտրուկի դժվարությունը: Իհարկե, ամենադժվարը, հանդիսանում է այն, որ գլուխկոտրուկն ունի միայն մեկ լուծում:
Սուդոկի պատմությունը մեր ժամանակներում դեռ շարունակվում է, այն էլ հաջողությամբ: Խաղը ավելի հայտնի է դառնում հիմնականում նրանով, որ այժմ այն կարելի է գտնել ոչ միայն թերթերի էջերում՝ այլ և՛ հեռախոսի և՛ համակարգչի մեջ: Բացի այդ, հայնտվել է ռեբուսի տարբեր տեսակներ. հիմա թվերի փոխարեն օգտագործում են տառեր, փոխվում է նաև վանդակների ձևը և քանակը:
Թարգմանեցին ՝ էլեն Պողոսյան, Գոհար Մավյան
Աղբյուրը՝ История судоку
Комментариев нет:
Отправить комментарий