понедельник, 15 ноября 2021 г.

Բակային լուսարձակների պատմությունը

 Մարդիկ դեռ 15-րդ դարի սկզբին փողոցները լուսավորելու փորձ արեցին։

Առաջինն այս նախաձեռնությամբ հանդես եկավ Լոնդոնի քաղաքապետ Հենրի Բարթոնը։ Նրա հրամանով Բրիտանիայի մայրաքաղաքում ձմեռային շրջանում փողոցներում լապտերներ հայտվեցին, որոնք նախատեսված էին անթափանց խավարի մեջ կողմնորոշվելու համար։

Որոշ ժամանակ անց ֆրանսիացիները նույնպես քաղաքի փողոցները լուսավորելու փորց արեցին։ 16-րդ դարի սկզբին Փարիզի փողոցները լուսավորելու համար բնակիչները ստիպված էին լուսամուտներին լուսավորող լամպեր տեղադրել։ 1667 թվականին Լյուդովիկոս XIV-ը հրապարակեց փողոցների լուսավորության մասին հրամանագիրը։ Արդյունքում Փարիզի փողոցները լուսավորվեցին բազմաթիվ լապտերներով, իսկ Լյուդովիկոս XIV-ի գահակալությունն էլ կոչվեց փայլուն։


Պատմության մեջ առաջին անգամ փողոցային լամպերում օգտագործում էին մոմեր և յուղ, արդյունքում լուսավորությունը թույլ էր: Ժամանակի ընթացքում դրանցում կերոսինի օգտագործումը թույլ տվեց մի փոքր բարձրացնել լուսավորությունը, բայց դա դեռ բավարար չէր։ 19-րդ դարի սկզբին սկսեցին օգտագործել գազային լապտերներ, որոնք զգալիորեն բարելավեցին լուսավորության որակը։ Դրանցում գազ օգտագործելու գաղափարը պատկանում էր անգլիացի գյուտարար Ուիլյամ Մերդոքին։ Այն ժամանակ քչերն էին լուրջ վերաբերվում Մերդոկի գյուտին: Ոմանք անգամ համարում էին նրան խելագար, բայց նա կարողացավ ապացուցել, որ գազի լապտերները շատ առավելություններ ունեն։ Պատմության մեջ առաջին գազային լապտերները հայտնվել են 1807 թվականին Pall Mall փողոցում։ Շուտով եվրոպական գրեթե բոլոր երկրների մայրաքաղաքները կարող էին պարծենալ նմանլ լուսավորությամբ։


Ինչը վերաբերվում է Ռուսաստանին, այստեղ փողոցները լուսավորվել են Պյոտռ 1-ի շնորհիվ: 1706թ. կայսրը, տոնելով շվեդների դեմ տարած հաղթանակը, հրամայեց լապտերներ կախել շրջակայքում գտվող տների «գլխին»: Տասներկու տարի անց լապտերները լուսավորում են Պետերբուրգի փողոցները: Դրանք տեղադրել են Մոսկվայի փողոցներում, կայրուհի Աննա Իոաննովնայի կողմից:

Իսկապես էլեկտրական լուսավորությունը անհավանական իրադարձություն եղավ: Աշխարհում առաջին լամպը, ստեղծվել է ռուս էլեկտրիկ Ալեքսանդր Լոդիգինիմի կողմից: Դրա համար, նա արժանացավ՝ Պետերբուրգի Լոմոնոսվյան մրցանակի: Մի քանի տարի անց ամերիկացի Թոմաս Էդիսոնը ցույց տվեց մի լամպ, որն ավելի լավ էր լուսավորում և դրա հետ մեկտեղ թանկ չէր արտադրության մեջ: Անշուշտ, այդ գլուխգործոցը փոխարինեց գազային լամպերին քաղաքի փողոցներից:

Թարգմանեցին ՝  էլեն ՊողոսյանԳոհար Մավյան
Աղբյուրը՝ История уличных фонарей

Комментариев нет:

Отправить комментарий