Հայելին լավ բան է, բայց կախված է իր դիմաց գտնվող առարկայից։
Հերիք է շրջել առարկան, և կփոխվի նաև հայելային արտացոլանքը։ Ձեզ նայեք այնպես, որ սիրեք Ձեզ, և աշխատեք ձեր լավ կողմերի վրա, ոչ թե նկատեք վատը։Գալիս է պահ, երբ բացահայտվում է կեղծիքը։ Այնքան շուտ եմ սկսել հասկանալ և ճանաչել մարդկանց, մեկ հայացքը հերիք է մարդկանց զգալու համար։ Ոմանք անհասանելի էին իրենց պահում և փորձում կեղծել իրենց ինքնությունը, ոմանք մտածում են, որ մարդիկ երկու տիպի են՝ իրենք և մնացածը։ Այսքանից հետո ինչպես ապրել կեղծիքի մեջ։ Երեխաներն են միայն անկեղծ, բայց երեխա չեն մնում․․․ Ինչպես վստահես այսքանից հետո նույնիսկ ինքդ քեզ։ Ինքներս մեզ համար տրամադրություն ենք ստեղծում և կապում եղանակի ու երգերի հետ։ Նույն տոողերը կարդում ենք բլյուզի, կլասիկ երաժշտության, փոփի և ռոքի ներքո և ամեն անգամ պատկերացնում ժանրին համապատասխան մարդուկ։
Ինչու՞ չի կարելի վստահել փոխադարձ։ Միթե՞ իրոք պետք է առանձնանալ մնացածից և բաժանել մեզ մյուսներից։ Որոշ նկարիչներ, գրողներ և երաժիշտներ ձևացնում են, կեղծ արժեքներ արտահայտում, ինչը հասանելի չէ ոչմեկին, և իրենց բարձր են դասում մյուսներից՝ փչացնելով իրենց կատարած աշխատանքը։ Բոլորը մտածում են, որ իրենք լավն են և արժանի լավագույն պայմանների։ Բայց ի՞նչ են արել, համեմատ թե ինչ կարող էին անել։ Իրենք դա լավ կհասկանան։ Հոգնել եմ ամեն քայլափոխի հանդիպող ձրիակերներից, ովքեր իրենց երևակայում են։ Միևնույն է աճելու դեռ շատ տեղ ունեն, ոչ ոք չի կապել նրանց ոտքերը։
Բարի եղեք, սիրեք մյուսներին, ժպիտներ պարգևեք և ձեզ կթվա որ կյանքը անարդար է վարվում ձեզ հետ։ Մարդիկ կմտածեն, որ դուք գիժ եք, կամ միամիտ։ Դժվար է ժպտալը մյուսներին, բայց միշտ ժպտացեք անկեղծ հոգով՝ միայն ձեզ համար, միայն ձեզ համոզելու համար, որ ավելի վատ էլ կարող էր լիներ։ Կարծես թե բացահայտվել է երջանկության բանաձևը-նայիր քո հոգում կատարվող ջերմությանը և նկատիր քո բարությունը միջավայրի անհավես կյանքի մեջ։
Комментариев нет:
Отправить комментарий