Բոլորին հայտնի կոկտեյլների առաջնորդ մոխիտոն, շատերի սիրելի ըմպելիքն է, քանի որ այն ունի թարմացնող և յուրահատուկ համ:
Հատկապես տարածված է ակումբներում, սրճարաններում և ռեստորաններում, կամ պարզապես տաք եղանակին ՝ ալկոհոլային և ոչ ալկոհոլային, ելակի, խնձորի, նռան կամ մոշի համով տեսակները, բոլոր նրանք, ովքեր մեկ անգամ փորձել են այն, անպայման կրկին ու կրկին կփորձեն:Մոխիտոյի պատմությունը սկսվում է 1940-ականների կեսերից Կուբայում: Առաջին անգամ պատրաստեցին Bodeguita del Medio կոչվող հավանայի սրճարաններից մեկում և սկսեցին վաճառել այցելուներին: Այդ ռեստորանը գտնվում էր Կալե Էմպերադո տաճարի հարևանությամբ, որը տեղական տեսարժան վայրն էր, այն հատկապես հայտնի էր բարձր խավի ներկայացուցիչների մոտ: Այդ ժամանակ Կուբան համարվում էր դրախտային վայր, որը հատկապես սիրված էր այնտեղ հանգստացող ամերիկացիների կողմից:Մոխիտոյի պատմությունը սկսվում է 1940-ականների կեսերից Կուբայում: Առաջին անգամ պատրաստեցին Bodeguita del Medio կոչվող հավանայի սրճարաններից մեկում և սկսեցին վաճառել այցելուներին: Այդ ռեստորանը գտնվում էր Կալե Էմպերադո տաճարի հարևանությամբ, որը տեղական տեսարժան վայրն էր, այն հատկապես հայտնի էր բարձր խավի ներկայացուցիչների մոտ: Այդ ժամանակ Կուբան համարվում էր դրախտային վայր, որը հատկապես սիրված էր այնտեղ հանգստացող ամերիկացիների կողմից:
Հենց Ամերիկայի բնակիչներն էին, որ իրենց դերը խաղացին մոխիտոյի պատմության մեջ՝ տարածելով այն ամբողջ աշխարհում: Լուրեր են պտտվում, որ այդ մարդկանցից մեկը Էռնեստ Հեմինգուեյն էր: Իրենց կուռքին կրկնօրինակելով, շատերը փորձեցին այս կոկտեյլը, ինչի հետևանքով իրենք էլ շատ հավանեցի մոխիտոն:
Կոկտեյլը արդեն երկար ժամանակ է, ինչ ընդգրկած է շատ ռեստորանների և սրճարանների ստանդարտ մենյուի ցանկում, ոչ միայն Կուբայում, այլ նաև Կուբայի սահմաններից դուրս, աշխարհի գրեթե բոլոր երկրներում։
Ավանդական մոխիտոյի բաղադրության մեջ մտմուշ են հիմնական հինգ բաղադրիչներ: Ռոմը օգտագործվում է, որպես ալկոհոլային բաղադրիչ: Ռոմին հատուկ փափուկ և հաճելի համ հաղորդելու համար ավելացնում են գազավորված ջուր, շատ անանուխ, շաքար և վերջին բաղադրիչը`լայմ: Բացի այդ, խմիչքը սառեցնելու համար ավելացվում են սառույցի կտորներ: Այս բոլոր համային նոտաները իրար խառնելու արդյունքում էլ ստացվում է բոլորի կողմից շատ սիրված կոկտեյրը` «Մոլիտոն»:
Այն մարդկանց համար, ովքեր չեն օգտագործում ալկոհոլ, կա այլ տեսակի այս ըմպելիքից ՝ ոչ ալկոհոլային մոխիտո: Այն կարելի է խմել շոգ եղանակին, նշենք, որ նաև թույլատրվում է երեխաներին: Այս տարբերակում՝ ռոմը փոխարինում են եղեգի շաքարով պատրաստված լուծույթով, լայմը և անանուխը մնում են անփոփոխ:
«Մոխիտո»-ի անվան պատմությունն ունի երկու տարբերակ:
Առաջինը՝ ենթադրվում է, որ այն առաջացել է իսպանական «Մոխո» — բառից, միայն թե ավելի փոքր չափսերով, որը թարգմանաբար նշանակում է «սոուս»: Դա պայմանավորված է նրանով, որ կոկտեյլի արտաքին տեսքը նման է լատինոամերիկյան սոուսի, որը բաղկացած է ոչ թե սովորական լոլիկից և պղպեղից, այլ բուսական յուղից, խոտաբույսերից և ցիտրուսներից: Երկրորդ տարբերակը՝ եկել է իսպանական «Mojadito»-ից, որը թարգմանաբար նշանակում է «շատ խոնավ»
Թարգմանեցին ՝ էլեն Պողոսյան, Գոհար Մավյան
Աղբյուրը՝ Мохито
Комментариев нет:
Отправить комментарий