Դե, էլի՛ բացահայտումների հետքերով, էլի գնում եմ դեպի նոր մարդիկ ու նոր գրելաոճ։ Վերջին օրերին կրթահամալիրում շատերն էին ընթերցում Գուրգեն Խանջյան։ Դե ես էլ շատ հետաքրքրված այդ անվանմամբ, որոշեցի ինքս բացահայտել Խանջյանին։ Իրականում ես շատ եմ սիրում ժամանակակից գրականություն։ Շատերը կարծում են, որ պետք է արժևորել հինը, հին գրականությունը։ Իհարկե ոչինչ ասել չեմ կարող, այն նույնպես շատ թանկ է սերունդների համար, սակայն բաց թողնել ժամանակակից գրողներին, չկարդալ ու չբացահայտել նրանց, նշանակում է չստեղծել այդ <<հին ու արժեքավոր>> գրականությունը մեր սերունդների համար։ Խանջյանի <<Համբերություն քեզ, մարդ ջան…>> ստեղծագործությունը մեր բոլորիս կյանքի <<օրենքների>> մասին է, որոնց մենք ենթարկվում ենք ստիպված, ենթարկվում ենք ծնված օրվանից ու ապրում այդպես մինչև մահ։ Ծնվեց․․․մեկն էլ ծնվեց։ Ամեն մեկը սկսում է ներկայացնել կյանքի իր իմացած օրենքները, որոնք փոխանցվել է սերնդեսերունդ։ Մենք ծնված օրվանից այլևս ազատ չենք, պետք է ապրենք այնպես, ինչպես ճիշտ է գտել հասարակությունը, մենք չենք կարող տարբերվել, քանի որ այդ տարբերվողներին շատ արագ են նկատում և պիտակավորում։ Տես նա սա է հագել, տես նա սա է կրում, տես նա այս է անում, այն է անում․․․ դե գիտեք ինչպես, ախր դա հասարակության օրենքներից դուրս է, չի կարելի։ Մենք ստիպված ենք հենց այսպես էլ ապրել, սա է մեր կյանքը և մենք այն փոխել, կարծես թե, չենք պատրաստվում․․․
Комментариев нет:
Отправить комментарий