суббота, 6 ноября 2021 г.

Բանդանայի պատմությունը

 Իր հայտվելու սկզբնական շրջանում, բանդանան օգտագործվում էր, որպես փոշուց պաշտպանվելու միջոց։

Սակայն, թե կոնկրետ ով է դրանք հորինել, հայտնի չէ։ Ենթադրվում է, որ նախշերով առաջին նման գլխաշորերը կրել են հնդիկ բանվորները 13-14-րդ դարերում։ «Բանդանա» հնդկերենեից թարգմանվում է «կապել»:

Նաև բանդանաներ օգտագործում էին իսպանացի հովիվները, իսկ մի փոքր ուշ՝ ամերիկյան քովբոյները։ Նրանք այս շալերով ծածկում էին իրենց վիզը արևից և երեսին բարձրացնում էին միայն այն ժամանակ, երբ նախիրը քշելու ժամանակ անհրաժեշտ էր աչքերը պաշտպանել փոշուց։ Նրանք չէին էլ պատկերացնում, որ հեռավոր ապագայում բանդանները կդառնան այդքան նորաձև աքսեսուար իրենց սերունդների համար։


Կան նաև միջնադարյան գրառումներ, որոնք վկայում են, որ ծովահենները նույնպես իրենց գլխին կապել են գործվածքից քառակուսիներ։ Եվ նրանք դա կրում էին, որպեսզի երկար ճանապարհորդությունների ընթացքում աճած մազերը չխանգարեն իրենց մարտերին: Բացի ծովահեններից, բանդանա կրում էին նաև ավազակները: Միայն թե նրանք կրում էին այն դեմքին։ 20-րդ դարի 90-ականների վերջին ԱՄՆ-ի ամենամեծ գանգստերական խմբերից՝ «Crips»-ը և «Bloods»-ը, անգամ պաշտոնապես նշանակեցին բանդանաները իրենց հանցավոր հանդերձանքի մաս:

Բանդանաների արտադրության համար օգտագործվում է նախշավոր բազմագույն կամ միագույն գործվածք, բամբակը համարվում է ամենահարմարը։ Այն դեպքում, երբ դրսում շատ շոգ է, նման գործվածքն ուղղակի անփոխարինելի կլինի։ Բացի այդ, ցանկացած օրինակ, խորհրդանիշ կամ դիզայն հեշտությամբ կարելի է կիրառել բամբակյա գործվածքի վրա:


Այսօր այդ կտորիկները ներդաշնակ են նորաձևության այլ աքսեսուարներին: Ե՛վ կանայք, և՛ տղամարդիկ բանդանան կրում են գլխին, կապելով դրանք այնպես, որ հանգույցը լինի գլխի ետևում: Բայց կարող են լինել և ուրիշ տարբերակներ, օրինակ կարելի է կապել գոտկատեղին, պարանոցին կամ էլ ձեռքին՝ դաստակին:

Այդպիսի կտորիկներից օգտվում են նաև հրշեջները՝ փակելով իրենց դեմքը, այդպես նրանք պաշտպանվում են ծուխ շնչելուց: Զինվորները՝ ովքերը մասնակցել են պատերազմին, օգտագործում են բանդանա՝ պաշտպանելով աչքերը քրտինքից: Այդ իսկ պատճառով մարզիկները և պարողները նույնպես կրում են, երբ զբաղվում են սպորտով կամ ելույթ ունենալիս։


Ավելին, բանդանա կարող է հանդիսանալ ոչ միայն զգեստապահարանի մաս, այլ նաև կրել մեծ խորհուրդ։ Դա կախված է այն բանից, թե ինչ իմաստ է կրում իր մեջ։ Միգուցե բանդանայի սեփականատերը ուզում է կիսվել իր աշխարհայացքով , պատմել նրա երաժշտական ճաշակի, քաղաքական հայացքի, իր նախասիրությունների մասին:

Թարգմանեցին ՝  էլեն ՊողոսյանԳոհար Մավյան
Աղբյուրը՝ История банданы

Комментариев нет:

Отправить комментарий