Աշունը տարբերվում է մյուս եղանակներից իր գույներով։
Բայց գույները տարբեր են երևում յուրաքանչյուրիս համար, դրա համար մեր մեջ արթնանում են տարբեր զգացմունքներ։ Ոմանք աշնանը կարոտում են ամռան տաք օրերը, ոմանք էլ վայելում աշունը, մինչ ձմեռվա սպիտակ ու ցուրտ ժամանակների գալը։ Տաք է թվում, երբ տեսնում ես գույները և մտածում այդ ուղղությամբ․․․Չոր են տերևները, խշխշան։ Կոտրատվում են մեկ հարվածից և խառնվում քամուն, բայց այնքան գեղեցիկ են կյանքի վերջին փուլում։ Ոմանք կմնան անձրևների և ձյան տակ, բայց կստանան երկար կյանք, ոմանք էլ շուտ կկոտրվեն, բայց կզգան քամու ազատությունը ավելի շուտ։ Աշունը տխուր է, թե՞ ուրախ։ Ազատության շունչն ու վերջին զգացմունքն է աշունը, շուտով ամենինչ կսառի, ձմեռ է։ Մարդիկ էլ կսառեն, էլ չեն զգա։ Չեն զգա ու ամենինչ կվերջանա ինչպես կյանքն է մի օր ավարտվում։ Կարոտով կթողնի աշունը՝ կարոտով ու տխրությամբ, բայց կսիրենք, որովհետև այն ինչ կարոտում ենք սիրում ենք, լինի տխուր, թե ուրախ։ Տխու՞ր է աշունը։
Комментариев нет:
Отправить комментарий