Սա ուղղակի ստեղծագործություն չէր, այլ անսահման հարուստ ստեղծագործություն։
Հարուստ՝ իմաստով, ասելիքով․․․ Հեղինակը այս ստեղծագործության մեջ ֆանտաստիկ, բայց շատ դիպուկ կերպով նկարագրել է մեր կյանքը և մեր կյանքի շարժասանդուղքի ընթացքը։ Շարժասանդուղքի, որի վրա մենք հայտնվում ենք ծնված օրից։ Վարդագույն Լուսապսակը մեր երազանքն էր, որին հասնելու համար մենք անցնում ենք շատ փորձությունների միջով։ Շարժասանդուղքի ետընթացները մեր երազանքի ճանապարհին հանդիպող դժվարություններ են, որոնք շատերը չեն կարողանում հաղթահարել և գլորվում են դեպի անդունդը։ Կան նաև մարդիկ, ովքեր պայքարելով կարողանում են մազապուրծ լինել անդուդն ընկնելու վտանգից։ Ինձ շատ դուր եկավ նաև այն հատվածը, որտեղ նկարագրվում էր մերօրյա իրականության պատկերներից մեկը։ Առանձնացնեմ հատվածը․<<– Չի բացառվում։ Նրա մոտալուտ վերելքին շատերն են հավատում, նույնիսկ ասում են, թե նրա այս-տեղ գտնվելը թյուրիմացություն է՝ մի ինչ-որ խճճված պատմություն, որի մանրամասներին տեղյակ չեմ, բայց լսել եմ, որ վերևում նստած նրա հայրիկը ձեռնարկել է որդուն շուտափույթ վեր հանելու խնդիրը։>>
Շատ հակիրճ և դիպուկ․․․ մեր օրերում շատերի հաջողության հովանավորը իրենց աշխատասիրությունն ու գիտելիքը չէ, այլ արդեն հաջողության հասած ընկերը կամ ծնողը․․․
Մենք բոլորս էլ կյանքում շարժասանդուղքին ենք և այն պահանջում է դանդաղ ընթացք։ Ամեն բան պետք է անել իր ժամանակին, որպեսզի շտապելու արդյունքում չկորցնես հավասարակշռությունն ու չընկնես։ Մարդիկ հաճախ շտապում են և ինչ-որ գայթակղիչ առաջարկի դեպքում, փորձում շրջանցել կյանքի շարժասանդուղքը, սակայն չեն կարողանում հասնել մինչև վերջ և դրա պատճառը շտապելն է, քանի որ չշտապելու ընթացքում ձեռք կարող էիր բերել ավելի շատ փորձ և լինել փորձառու։
Պատմվածքում կար նաև <<Անհաջողակների քաղաք>> կոչվածը, որտեղ ապրում էին անդունդ ընկած մարդիկ։ Դա, կարծում եմ, խորհրդանշում էր աղքատ ժողովրդին, ովքեր ապրում են հարուստների, շարժասանդուղքում գտնվողների մնացորդներով և չեն ուզում պայքարել։ Պատմվածքում կար նաև պաշտոնյաների մասին շատ դիպուկ հատված, որտեղ ասվում է, թե ինչպես են նրանք անում այն ամենը ինչ ուզում են։ Նրանք կարող են ազատ բարձրանալ շարժասանդուղք, հասնել վերև կամ գլորվել անդունդ․․․ անել այն, ինչը իրենց սիրտն է ցանկանում։ Նաև այս ամենի մեջ տեղ էր գտել սերը, որն էլ կարող էր շեղել շարժասանդուղքում գտնվող մարդուն և տանել ներքև։ Ստեղծագործությունը ուներ անսահման ասելիք, ամեն անգամ կարդալով մենք կարող ենք նոր միտք դուրս հանել։ Շատ գեղեցիկ, դիպուկ և կլանող, հետաքրքիր էր․․․
Комментариев нет:
Отправить комментарий