Ես այդպես պառկած մնացի ևս մի քանի րոպե։ Հետո պառկած տեղիցս նստեցի և բացեցի փոքրիկ պահարանի դարակը։ Դարակի միջից վերցրեցի ննջազգեստս, փակեցի դարակը և վեր կացա տեղիցս։ Դրանից միանգամից հետո Բիլլին հարցրեց․
— Ը՜մմ, ո՞ւր ես գնում։
— Գնում եմ բաղնիք՝ հագնեմ ննջազգեստս։ — Ասացի ես և դուրս եկա սենյակից։
Բաղնիք գնալու և փոխվելու ընթացքում ես դեռ մտածում էի Ջեյնի խոսքերի մասին։ Ինչ դուրս եկա իր սենյակից՝ միտքս չեմ կարողանում իր ասածից ազատել։ Բացի դրանից, ես դեռ շատ զարմացած էի։
Ջեյնի խոսքերից հատկապես մտքումս տպավորվեց մի բան « Ինձ թվում է քո ծնողներից մեկը կախարդ էր, ով որոշել էր այդ աշխարհում ապրել և երեխա ունենալ։ Կամ էլ երկուսն էլ կախարդ էին։»։ Բանը նրանում է, որ ես ամբողջ կյանքս ապրել եմ միայն մայրիկիս հետ։ Հայրիկիս ես գիտեի միայն մայրիկի պատմածից և ֆոտոներից, բայց առաջ ես չգիտես ինչու դրան այնքան էլ ուշադրություն չէի դարձնում։ Ես երևի չէի էլ կարող պատկերացնել, որ իմ ծնողներից մեկը կարող է «Կախարդ» լինել։
Ես փոխվեցի, իսկ հետո նորից աստիճաններով բարձրացա Բիլլիի սենյակ։ Երբ ես մտա ներս, Բիլլին արդեն քնած էր։ Իրեն նայելով ես հասկացա, որ շատ եմ ուզում քնեմ։
Ես պահարանիկի վրայից վերցրեցի հեռախոսս, նայեցի ժամին, ապա զարթուցիչ դրեցի։ Այդ ամենը անելուց հետո հեռախոսը կրկին դրեցի պահարանիկի վրա և պառկեցի քնելու։ Այդ պահին ես մտածեցի «Ես վաղը պետք է մի-քիչ շուտ արթնանամ, քանի որ վաղվա համար մեծ պլաններ ունեմ։»։
Ես բավականին շուտ քնեցի, ինչը ինձ համար մի-քիչ անսովոր էր։ Սովորաբար այսպիսի անհասկանալի և խառը իրավիճակներում, ինձ մոտ դժվար է ստացվում քնելը։
Ես արթնացա զարթուցիչի ծնգալուց մի-քիչ ուշ։ Երբ ես վեր կացա, սենյակում ոչ ոք չկար։ Ես հագա իմ առօրյա հագուստը և արդեն դուրս էի գալիս սենյակից, երբ դուռը բացվեց։ Դռան մյուս կողմում կանգնած էր Բիլլին։ Նա ասաց․
— Ըմմ, դու գալի՞ս ես։
— Ո՞ւր։
— Դե՜, նախաճաշելու։
— Ըը՜, գալիս եմ։
— Լավ։ — Եվ ես Բիլլիի հետ միասին դուրս եկանք սենյակից, որ իջնենք խոհանոց։ Իջնելու ժամանակ Բիլլին ինձ տարօրինակ նայեց և հարցրեց․
— Իսկ դու մի՞շտ ես այսքան մտախոհ։
— Դե՜, միշտ չէ, բայց լինում են այնպիսի օրեր, որ ես այսպիսին եմ։ Բացի այդ, ես այսօրվա համար պլաններ ունեմ։
— Օօ՜, հետաքրիր է։ Կպատմ․․․
— Մի քիչ հետո կպատմեմ։
— Լավ։
Ես պլանավորում էի այդ օրը վերցնել հետս Ջեյնին կամ Բիլլիին և գնալ գնումների՝ «կախարդական» հեռախոս, համակարգիչ և այդ տիպի բաներ գնելու։ Դա ինձ պետք էր նրա համար, որ ես այս աշխարհից կապ հաստատեմ իմ լավագույն ընկերոջ և իմ ընկերության փոխտնորենի՝ Ջեյի հետ։ Նրա համար, որ ասեմ, թե մի քանի ամիս երկրում չեմ լինելու ու նա ինձ այդ ժամանակ փոխարինի։
Այդ տան հյուրասենյակը գտնվում էր գլխավոր մուտքից ձախ կողմում։ Իսկ խոհանոցը հակառակը գտնվում էր գլխավոր մուտքից աջ կողմում։ Այդ խոհանոցի սեղանը բարի սեղաններից էր, որը կպած էր գլխավոր մուտքի պատին։
Երբ մենք իջանք խոհանոց, և Մերրին և Ջեյնը արդեն այնտեղ էին։
Այնտեղ կար 3 ազատ նստելու տեղ։ Մեկը ամենասկզբում էր(գլխավոր մուտքին ամենամոտիկը), իսկ մյուս երկուսը ամենավերջում(անկյանը ամենամոտիկները)։ Ես նստեցի ամենավերջինին, իսկ Բիլլին իմ կողքը։ Նաև, Բիլլին նստելուց հետ սեղանին երկու ձեռքերը դրեց, մի-քանի վայրկայն այդպես պահեց, իսկ հետո ձեռքերը հետ քաշեց։
Երբ ես դեռ նոր էի իջել խոհանոց, սեղանի այն հատվածում, որի մոտ ես հետո նստեցի, ոչինչ չկար։ Բայց իմ և Բիլլիի նստելուց մի-քանի վայրկյան հետո, մեր դիմացը հայտնվեցին ափսեներ, որոնց մեջ նախաճաշն էր։
Ես դրանից հետո մի-քիչ վեր թռա տեղից, իսկ հետո փակեցի աչքերս և ձեռքս դրեցի դեմքիս։ Այդպես շարունակվեց ևս մի քանի վայրկյան և ես ձեռքս իջացրեցի դեմքիցս։
Այդ նախաճաշի մեջ մի բան կար, որ ինձ զարմացրեց։ Բանը նրանում է, որ բոլորի մոտ տարբեր նախաճաշեր էին։ Օրինակ իմ նախաճաշը՝ 2 հատ սենդվիչ էր։ Բայց ամենահետաքրքիրը այն էր, որ մինչև այստեղ ընկնելը, ես առավոտյան, որպես նախաճաշ, համարյա միշտ սենդվիչ էի ուտում։ Ես մի պահ ուշադիր նայեցի նախաճաշիս, ապա վեր կացա տեղիցս, քանի որ հիշեցի, որ մոռացել էի ձեռքերս լվալ։ Այն պահին, երբ ես վեր կացա տեղիցս, Բիլլին կրկին մի տարօրինակ հայացքով ինձ նայեց և հարցրեց․
— Ը՜մմ, ի՜սկ, ո՞ւր ես գնում։
— Դե, ձեռքերը լվալու։
— Ի՞նչի համ․․․
— Սպասիր․․․ Այստեղ, որպեսզի արագ մաքրվեն ձեռքերը, պետք է պարզապես երկու ձեռքերը սեղանին դնել և այդպես պահել 15 վայրկյան։ — Ասաց Ջեյնը։
— Իրո՞ք։
— Այո։
— Տեսա՞ր ոնց ե՛ս արեցի, այ հենց այդպես է պետք անել։ — Ասաց Բիլլին։
— Լա՜վ։ — Ասացի ես, նորից նստեցի տեղս և ձեռքերս դրեցի սեղանին։
Ուղիղ 15 վայրկյան հետո, ես մի շա՜տ տարօրինակ զգացում ունեցա։ Այնպիսի տպավորություն էր առաջանում, թե իսկապես հենց նոր էի լվացել ձեռքերս։ Ձեռքերի մեջ մի-քիչ խոնավություն էր զգացվում, ինչպես լվացվելուց հետո է միշտ լինում։ Բայց այդ զգացմունքի տարօրինակը այն էր, որ դա կատարվեց կտրուկ և առանց ջրին կպնելու։
Ես մտածեցի «Դե, լա՜վ» և սկսեցի նախաճաշել։ Ամբողջ ուտելի ընթացքում, մտածում էի, թե այսօր ինչ եմ անելու։ Բայց եթե պլաններս թողած, միևնույն է դժվար էր այս ամենին հավատալը։ Երբեք հեշտ չի լինելու կախարդական աշխարհին հավատալը, այն էլ մի-քանի ժամվա ընթացքում։ Նույնիսկ եթե հենց այնտեղ էլ գտնվում ես։
Ես վերջինն էի, ով ավարտեց իր նախաճաշը, քանի որ ուտելու ժամանակ շատ էի մտածում։ Վերջացնելուց հետո ափսեն ուղղակի անհետացավ և ես կրկին զարմացած դեմքով այդտեղ կանգնած էի։ Այդպես կանգնած ես մի բան էլ նկատեցի։ Այն անկյան, որի մոտ ես նստած էի, գետնի հատվածում ինչ-որ քառակուսի կար, որը լրիվ պատված էր փոքրիկ ծակերով։ Դա ինձ համար մի քիչ տարօրինակ էր, բայց ես դրան ուշադրություն չդարձրեցի։ Ինչ-որ ժամանակ անց ես պտտվեցի դեպի գլխավոր մուտքը։ Կարծես-թե պատշգամբում Մերրին էր կանգնած։ Ես ցանկացա իրեն պատմել իմ օրվա պլանը և թույլտվություն հարցնել վերցնել հետս Բիլլիին կամ Ջեյնին։Ես մոտեցա այդ տարօրինակ դռանը, որը չուներ ոչ բանալին տեղ, ոչ էլ բռնակ։ Հիշեցի, թե ինչպես այն բացեց Բիլլին «Մենք շարժվեցինք դեպի տուն, և երբ հասանք դռան մոտ ես ապշած նայում էի դռանը, որովհետև այն ոչ կողպեք ուներ, ոչ էլ բռանկ: Բայց ավելի շատ զարմացա, երբ Բիլլին 2 անգամ ձեռքով թեթև կպավ դռանը և այն բացվեց:»։ Ես լրիվ նույն ձև արեցի և դուռն իսկապես բացվեց։ Ես դուրս եկա պատշգամբ և կանգնեցի Մերրիի կողքը։
Комментариев нет:
Отправить комментарий