понедельник, 13 декабря 2021 г.

Խամրած շենքեր

 

Կարմիրը կորչում է ձմռան ցուրտ շնչից,

Ու աշնան հետ մեկտեղ մեր շունչն է սառչում,

Կապույտն է տիրել աշխարհին այս սուտ,

Տերևներին թողնելով չորություն ու սարսուռ:

Եվ իմ ձեռքը ձգվում է դեպի պատուհան,

Դեպի ապակին՝ չեզոք, ընտրության առաջ,

Բայց տաքը կեղծ է՝ արևը չկա,

Խաբկանք է դա զուտ, միայն գոլորշի:

Սիրում եմ նայել կարմիր շենքերին,

Որոնք խամրել են ձմռան ցուրտ ու տաք օդից,

Նայում եմ ուրիշ պատուհաններին,

Եվ սիրում ձմեռը հիվանդ կոկորդից:

Նայում եմ կրկին, մտածում եմ ես,

Փնտրում պատասխան և նայում հեռուն,

Ձմեռն է, արդոք, տիրել իմ սրտին,

Թե՞ սիրտս սառել ու դարձրել ձմեռ:

Комментариев нет:

Отправить комментарий