суббота, 4 декабря 2021 г.

Գրիգի (Գրիգոր Շաշիկյանի) ստեղծած աշխարհը

 Գրիգը ժամանակակից գրող է:

Նրա պատմվածքներից մի քանիսը կարդացի ու դրանք ինձ շատ հոգեհարազատ թվացին, ես հավանեցի նրա ոճը: Ամեն մեկը յուրովի ստեղծագործություն է, ինձ համար՝ կես իրական, կես թվացյալ պատմություններ, որոնք մեր առօրյա կյանքն են հիշեցնում: Ես կարդացի «Գուշակություն տառականով», «Հիսուսի կատուն», «Քաղաքի վրա՝ թանձր մառախուղ», «Ամպերի մասին» և «Պուճուր մարդը» պատմվածքները:
Իմ կարդացած պատմվածքների մեջ ես տեսա մեկ այլ աշխարհ, նոր զգացողություններ ունեցա, լցվեցի անկարագրելի զգացմունքով, տեսա հասարակ բառերի ետևում շատ խորը մտքեր ու ինձ հարազատ ոճ: Շատ հավանել եմ «Ամպերի մասին» ստեղծագործությունը, որը կարծես հենց իմ աշխարհի մասին լիներ: Պատմվածքում մի մարդու նկարագրություներն են ու իր ամենօրյա կյանքը, ու այդ կյանքում ես այնքան սեր ու ջերմություն տեսա, այնքան շատ երազներ ու երազանքներ, որոնք մարդկանց ստիպում են ապրել ու սիրել կյանքը: Գրիգը ստեղծել է մի կերպար, ով չի ապրում այնպես ինչպես իր ժամանակակիցները: Առաջին հայացքից թվում է թե աշխարհից կտրված ու մի անհետաքրքիր մարդ է, բայց իրականում նա այդպիսին չէ ու նա ավելին է կարողանում տեսնել քան մնացած մարդիկ: Նա փոքրիկ բաներ է նկատում, զբաղվում է սիրելի գործով, մտովի հետաքրքիր պատկերներ է ստեղծում ու այդպես լցնում է կյանքը ու իր կյանքի գույները: Նա պարզապես երջանիկ է առանց ինչ-որ ավել բաների:
Իմ սիրած հատվածները «Ամպերի մասին» պատմվածքից.
Փողոցով քայլելիս երբեք չես իմանա, թե ով կգտնի քեզ: Շրջանցիր ջրափոսերը, շատ ես մտածում, արդեն մոռացել ես տանդ հասցեն… Ձեռքերդ գրպաններումդ անցիր փողոցը, դու ճշմարտություն ես փնտրում, բայց քաղաքը շատ փոքր է քո փնտրածի համար: Քաղաքում կգտնես ագռավներ ու վախեր միայն… Զգույշ եղիր, քեզ լավ նայիր…
Մթնում էր, բռիս չափ աստղերը նշմարվում էին երկնքում, քաղաքում նման աստղեր չես տեսնի… 
Ճանճը պտույտներ էր կատարում սենյակում` շեղելով ուշադրությունս: Մեծերից էր, համառում էր, երևում էր հեշտ հանձնվողներից չէ, ոչ մի կերպ չէի կարողանում հարվածել: Մտքովս անցավ սրբիչը օդում թափահարել այնքան, մինչև ճանճը ուժասպառ լինի ու կանգ առնի: Ստացվեց, առաջին իսկ հարվածով վերջ տվեցի մեր դիմակայությանը… Ճանճը ասես պատի խալը դարձած լիներ, ժպտացող խալ էր, ոչինչ չէր եղել, պարզապես անշարժացել էր: Նայում էի և մտածում. երևի կյանքն էլ նույն կերպ մեզ հետ է վարվում, քշում է, ուժասպառ անում ու հասցնում վերջին հարվածը: 
Հանկարծ ուշադրությունս գրավեց զույգը, որ իրար ձեռք բռնած իմ կողմ էր գալիս, մայր ու որդի էին: Տղան քայլում էր հայացքը դեպի վեր՝ մոր դեմքին.
-Մամ, ինձ նայելիս ամպերը տեսնո՞ւմ ես,- հարցրեց:
Կինը անակնկալի չեկավ, կարծես առաջին անգամը չէր, որ լսում է հարցը, պատասխանեց, թե չի տեսնում: Տղան ցուցամատը պարզելով մոր գլխի վերև` ասաց.
-Բա ի՞նչու եմ ես տեսնում, երբ քեզ եմ նայում:


Комментариев нет:

Отправить комментарий