четверг, 16 декабря 2021 г.

Ջանի Ռոդարի «Ձյան վրա»

 Ձմռանը, երբ ձյուն է գալիս
Եվ սպիտակեցնում սիզամարգը՝
Թաքցնելով փողոցները
Սառցե թիկնոցի տակ,
Արկածախնդիր ու հոգով
Անվախ երեխաներին
Ճանապարհներ պետք չեն
Արկածների համար:
Նրանք համարձակ քայլում են,
Այնտեղով, ուր ամբողջը ձյուն է՝
Բացելով նոր ուղիներ
Բամբակյա անապատում:
Իսկ, երբ մայրիկը
Նրանց տուն կանչի,
Ձյան վրայի ոտնահետքերը կուղղորդեն նրանց...
Թարգմանությունը՝ Թամար Դավթյանի



Комментариев нет:

Отправить комментарий