пятница, 3 декабря 2021 г.

ժամանակակից հայ գրականություն, Գրիգ Պատերազմի, իմ ազգի, իմ մասին

 Այս ստեղծագործությունը մեր ազգի, մեր օրերի և տառապանքների մասին էր։ Խոսվում էր այն մասին, թե ինչ է տարել հայ ազգը և մինչև այսօր դեռ զգում։ Ասվում էր, թե ինչն է ամենատանջալին, ամենադառնալի կորուստները։ Ասվում էր, որ անգամ երեխաները դրսում  ՛՛կռիվ՛՛ խաղալուց երկու կողմում էլ հայերին էին պատկերացնում, քանի որ ոչ ոք չէր ուզում թուրքը լինել։  
Ցավը, որ զգացել և դեռ զգում է հայ ժողովուրդը ոչնչի հետ չի համեմատվի, ցավը, երբ բակում ցատկոտող զվարճ և ուրախ երեխաների ոտնաձայների հետ մեկտեղ լսվում է պայթյունը, ճչերը և ի վերջո, լքում այդ բակը։ Լքում այն տարածքները, որոնք մեզ հարազատ են եղել, այն տարածքը, որտեղ մանկությունն ենք անցկացրել, իսկ ապա անգամ վերադառնալ չենք կարող։ Հազարավոր մարդիկ կորցրել են իրենց տները, գոմերը, խաղաղ վայրը, որտեղ զեփյուռի մեղմ շշվոցի տակ անհոգ հանգստանում էին քրտնաջան աշխատանքից հետո․․․այժմ, դա չկա, չկա այդ հաճույքը, միայն վիշտ։ Ինձ շատ դուր եկավ այս հատվածը, ՛՛Նա­յում ես, տա­նի­քի և ն­կու­ղի կող­պեք­նե­րը կոտր­ված են, տանդ տա­նի­քի, նկու­ղի կող­պեք­նե­րը կոտ­րել, ե­ղա­ծը գո­ղա­ցել են, բայց սիրտդ դրա հա­մար չէ, որ ցա­վում է. ու­զում ես նոր կող­պեք կա­խել տա­նի­քի դռան վրա ու չե՛ս կա­րա­ղա­նում, պապդ կա­րո­ղա­նում էր, հայրդ կա­րո­ղա­նում էր, դու չե՛ս կա­րո­ղա­նում, պի­տի բարձ­րա­նաս փայ­տե աս­տի­ճա­նով, հե­տո ձախ ոտքդ դնես պա­տու­հա­նի ճա­ղա­վան­դա­կին, չե՛ս կա­րո­ղա­նում ՛՛, այո՛, չես կարողանում, քանի որ այն քեզնից խլել են, տարել են այն երջանկությունը, որով մեզ լիարժեք էինք զգում, իսկ այժմ տվայտվում են միայն, հիշելով անհոգ ու խաղաղ օրերը։ Այժմ ,մենք պետք է միայն լինենք միասին և փորձել անցնել դժվարությունների միջով, ձեռք մեկնել մերձավորին, հարևանին, բարեկամին և ընկերոջը։ 
 
Գրիգ – Հիսուսի կատուն
Վերլուծություն 
Գրիգի այս ստեղծագործությունը մի տղայի՝ Նարեկի մասին էր, ով ուներ առողջական խնդիրներ։ Նրան մոտեցել էին և առաջարկել էին գնել «Հիսուսի կատվին», որը կարողանում  էր քայլել ջրի վրայով։ Նա գնել էր կատվին, հավատքով, սակայն տղաները ծաղրում էին նրան՝ իբր խաբել են։ Ստեղծագործության գլխավոր հերոսը, տղան, առաջ տեսել էր նրան, իր տանջահար մորը, նրա արմատների նման երակները և դառնություն էր անցել սրտի միջով։ Նա հետևում էր տղայի ամեն մի շարժումին և հետաքրքրությամբ դիտում նրա արարքները։ Մի անգամ նրանք դպրոցի ձորի երկայնքով իջնում էին ներքև։ Հասնելով գետին պնդում, որ Նարեկը նետի պայուսակի միջի փոքրիկ և վախվորած մոխրագույն կատվին ջուրը, համոզվելով արդյոք այն կքայլի գետի վրայով։ Նարեկը ոչինչ չէր ասում, սակայն նրանք խլեցին ձեռքից պայուսակը և նետեցին գետը։ Նարեկը չէր կարողանում շարժվել, սակայն երբ պայուսակը նրանց տեսակետից գրեթե անհետացավ, նա մի պահ դուրս եկավ իրեն պարուրաց մշուշից և սլացավ պայուսակի հետևից։ Սակայն այդ դեպքից հետո նրան ոչ ոք այլևս չտեսավ, մայրը նոր դպրոց էր տարել․․ 
 
Ստեղծագործությունը հավատքի մասին էր, այն մասին, որ մենք հավատում ենք Աստծուն, հավատում  նրա զորությանը և ոչինչ չի կարող մեզ ստիպել թողնել Աստծո հանդեպ այդ սերն ու հավատքը։ Շատերը, ՛՛արդյո՞ք հավատում ես հրաշքներին՛՛ հարցին պատասխանում են միապաղաղ ՛՛այո՛՛-ով, սակայն դա բավական չէ։ Նրանք ուղղակի ներշնչում են իրենց, սակայն հավատք չունեն, չունեն այն հավատքը, որին ի սրտե հավատալով այլ մարդիկ հասնում են իրենց ցանկություններին։ Չէ որ Աստծո հանդեպ հավատքը մեզ ուժ է տալիս, ուժ է տալիս առաջ շարժվելու, չհանձնվելու և հավատալու ինքներս մեզ։ Դա ուղղակի ներշնչանք չէ, այլ անկեղծ, անմեղ մի հավատք։ Չէ որ ստեղծագործության մեջ տղան միշտ հավատքով էր շարժվում, հավատում և ի վերջո, հոգևորական դառնում, ծառայելով Աստծուն, Աստծո զորության հանդեպ հավատքի շնորհիվ։
Հեղինակ՝ Զառա Բաբայան

Комментариев нет:

Отправить комментарий