Այս դարը նորարությունների դարն է։
Մարդիկ ընդամենը կանգնում են մեկ աստիճանի վրա և շարժասանդուղքն ինքն իրեն բարձրացնում կամ իջեցնում է։ Աստիճանների վրա կանգնած հասկանում ես, որ մարդիկ գնում-գալիս են, բայց ոչ ոք չի կանգնում։ Միայն դու ես, իսկ մնացածը մյուս կողմում են և նայելով աչքերիդ մեջ գնում են առանց հետ նայելու։ Չես կարող մեղադրել, կընկնեն՝ եթե հետ նայեն․․․Այսպիսով դու կամ իջնում ես, որպեսզի հրաժեշտ տաս և հեռանաս , կամ գնացքից դուրս գալիս և բարձրանում ուրիշ կայարանում։ Երբ դու իջնում ես, մարդիկ բարձրանում են հակառակ կողմից, իսկ երբ բարձրանում՝ նրանք են իջնում։ Երբեք չնայես հետ, երբ բարձրանաս, դու չես ընտրում աստիճանների ուղղությունը` կյանքն է որոշում։ Երբ նայես հետ, դու կիջնես բարձրանալու ճանապարհին, իսկ նրանք կտեղափոխվեն «գնացք» անունով պորտալով և կբարձրանան այլ վայրում։ Մարդիկ իջնում են կյանքի ատիճաններով դեպի գնացքների հատման տեղի և սպասում իրենց գնացքին այնքան անտարբեր, ինչպես դու բարձրանալիս նրանց։ Հիշիր որ գնացքը հարվածում է, դրա համար էլ մեկ քայլ հետ պետք է կանգնել։ Իհարկե զգուշացնող ձայներ կլինեն, որ կհուշեն ինչպես օգտվել ամենից, բայց իրենց ձայնը հնչում է ընդհանուր և դու պետք է կռահես դրանց տակ թաքնված խորհուրդը և ապրես։
Комментариев нет:
Отправить комментарий