Մի կոշկակար, ոչ իր մեղքով, այնքան էր աղքատացել,
որ վերջապես մոտը ոչինիչ չէր մնացել, բացի մի զույգ կոշիկների կաշվից։ Իրիկունը կտրեց կոշիկների համար կաշին, որ ցանկանում էր սկսել կարել հաջորդ առավոտվան, և քանի որ հանգիստ էր միտքը, լուռ պառկեց անկողնում և քնեց՝ վստահությունը դնելով Աստծու վրա:Առավոտյան, երբ աղոթել էր ու պատրաստվում էր աշխատել, երկու կոշիկները արդեն պատրաստ դրված էին իր սեղանին։ Ապշած էր ու չգիտեր՝ ինչ ասեր։ Վերցրեց կոշիկները ավելի մոտիկից զննելու համար, դրանք այնքան կոկիկ էին կարված, որ նույնիսկ մեկ անհաջող կար չկար, ասես գլուխգործոներ լինեին։
Քիչ անց, հաճախորդ մտավ և քանի որ կոշիկները շատ հավանեց, սովորականից ավելի շատ վճարեց, քան: Այդ գումարով կոշկակարը կարողացավ գնել կաշի՝ երկու զույգ կոշիկների համար։ Գիշերը կաշին կտրեց և հաջորդ առավոտ պատրաստվում էր աշխատանքի անցնել թարմ ուժերով: Բայց, երբ վեր կացավ, կոշիկներն արդեն կարված էին, հաճախորդները էլ չէին պակասում ՝ տալով բավարար գումար չորս զույգ կոշիկների կաշվի համար։ Հաջորդ առավոտն էլ գտավ չորս զույգ պատրաստ կոշիկներ, ու այդպես շարունակվեց: Ինչ- որ կտրում էր իրիկունը, առավոտյան արդեն պատրաստ էր, ու շուտով կրկին ուներ իր ազնիվ ինքնությունը՝ վերջապես դառնալով հարուստ մարդ։
Մի իրիկուն, Ամանորից մի քանի օր առաջ, երբ նա կտրում էր, քնելուց առաջ ասեց կնոջը․
– Կուզե՞ս արթուն մնանք, որպեսզի տեսնենք՝ ով է մեզ այս օգնության ձեռքը մեկնում։
Կնոջն այս միտքը դուր եկավ, մոմ վառեց, ու նրանք թաքնվեցին սենյակի մի անկյունում՝ կախված շորերի հետևում ու սպասեցին։ Կեսգիշերին եկան երկու մերկ մարդ, նստեցին կոշկակարի սեղանի մոտ, վերցրեցին կտրած կաշին և իրենց փոքր մատներով սկսեցին կարել այնքան վարժ ու արագ, որ կոշկակարը զարմանքից աչքերը չէր թարթում։ Աշխատեցին, ավարտեցին, կոշիկները դրեցին սեղանին, հետո արագ փախան։
Հաջորդ առավոտյան կինն ասեց․
-Այդ փոքրիկ տղամարդիկ մեզ հարստացրել են, և մենք պետք է ցույց տանք, որ շնորհակալ ենք։ Վազվզվում են դես ու դեն, ու ոչ մի բան հագները չկա, երևի մրսում են։ Քեզ կասեմ՝ ինչ անենք: Արի նրանց համար փոքր շապիկներ, վերարկուներ ու շալվարներ կարենք, ես էլ ամեն մեկի համար մի զույգ գուլպա կգործեմ, դու էլ՝ կոշիկներ կարիր նրանց համար: Մարդն ասեց․
-Շատ ուրախ կլինեմ դա անել։
Մի գիշեր, երբ ամեն ինչ պատրաստ էր, կտրած կաշվի փոխարեն նրանք սեղանին դրեցին բոլոր նվերները, հետո թաքնվեցին՝ տեսնելու, թե ինչ կանեն մարդուկները։ Նրանք կեսգիշերին վազելով եկան, ուզում էին միանգամից անցնել աշխատանքի, բայց չգտնելով կտրած կաշին ու տեսնելով փոքր շորիկները, սկզբում ապշեցին, իսկ հետո մեծ երջանկություն զգացին։ Արագ-արագ հագնվեցին՝ երգելով.
– Հիմա այսպես լավ հագնված ու սիրուն,
Ինչո՞ւ շարունակենք լինել աշխատավորներ։
Եվ նրանք սկսեցին պարել և թռչկոտել աթոռների ու նստարանների վրա։ Ապա դուրս գնացին և այլևս չվերադարձան: Իսկ կոշկակարը շարունակեց լավ ապրել, նրա իր բոլոր գործերում հաւողում էր:
****
Մի ժամանակ, կար մի խեղճ սպասուհի, ով աշխատասեր էր ու մաքրասեր: Նա ամեն օր ավլում էր տունը, հետո ավլածը թափում էր դռան դիմացի մեծ կույտի մեջ։
Մի առավոտ, նա այդ կույտի վրա նամակ գտավ և, քանի որ չգիտեր կարդալ, ավելը ցած դրեց և նամակը տարավ տիրոջ ու տիրուհու մոտ․ պարզվեց՝ այն հրավեր էր էլֆերից: Նրանք խնդրում էին աղջկան՝ կնքամայր դառնալ։ Աղջիկը չգիտեր՝ ինչ անել, բայց տերերն ասեցին՝ ճիշտ չէ հրաժարվել այսպիսի հրավերից: Նա վերջապես համաձայնվեց։
Եկան երեք էլֆ, ու աղջկան տարան մի դատարկ սարի մեջ, որտեղ փոքր մարդիկ էին ապրում։ Այնտեղ ամեն ինչ փոքր էր, բայց ավելի նրբագեղ և գեղեցիկ, քան հնարավոր է նկարագրել: Երեխայի մայրը սև եբենոսից ու մարգարիտներով զարդարված անկողնում էր, ծածկոցները ոսկով էին ասեղնագործված, օրորոցը՝ փղոսկրից, իսկ լոգարանը՝ ոսկուց։
Աղջիկը եղավ կնքամայրը, իսկ, երբ որից ցանկանում էր տուն վերադառնալ, փոքր էլֆերը թախանձագին խնդրեցին, որ իրենց հետ մնա երեք օր։
Նա մնաց՝ ժամանակն անցկացնելով հաճույքով և ուրախությամբ: Փոքր մարդիկ ամեն ինչ անում էին նրան երջանկացնելու համար։
Վերջապես բռնեց տան ճանապարհը: Նրա գրպանները լցրեցին փողով և դուրս բերեցին սարից։ Երբ հասավ տուն, ուզում էր անմիջապես սկսել աշխատանքը: Նա ձեռքն առավ ավելը, որը դեռ դրված էր անկյունում, ու սկսեց ավլել։ Այդ ժամանակ տնից անծանոթ մարդիկ դուրս եկան ու հարցրեցին, թե նա ո՞վ է ու ի՞նչ գործ ունի այդտեղ։
Իրականում նա սարերում փոքր մարդկանց հետ ոչ թե երեք օր էր մնացել, ինչպես մտածում էր, այլ յոթը տարի. այդ ընթացքում մահացել էին նախկին տերերը։
****
էլֆերն մի երեխայի վերցրել էին օրորոցի մեջից ու փոխարենը դրել մեկին, ով մեծ գլխով էր, միայն ուտում ու խմում էր։ Մայրը գնաց հարևանուհու մոտ և խնդրեց, որ խորհուրդ տա իրեն։ Հարևանուհին ասաց, որ երեխային պետք է տանի խոհանոց, դնի օջախի մոտ, կրակ վառի, ջուր եռացնի երկու ձվի կճեպներում, դա երեխային կծիծաղեցնի, և եթե երեխան ծիծաղի, դա կլինի նրա վերջը։ Կինն արեց ամեն ինչ, ինչ ասել էր հարևանուհին։ Երբ ջրով լցված ձվի կճեպները դրեց կրակին, ասեց․
-Հիմա արդեն այնքան հին եմ ես, ինչքան անտառը, բայց դեռ երբեք չեմ տեսել, որ մեկն ինչ-որ բան եռացնի ձվի կճեպի մեջ։
Եվ սկսեց դրա վրա ծիծաղել։ Մինչ ծիծաղում էր, հանկարծ հայտնվեց էլֆերի խումբը, նրանք բերեցին մայրիկի հարազատ երեխային, դրեցին օջախի մոտ և մյուսին տարան իրենց հետ։
Անգլերենը՝ այստեղ
Комментариев нет:
Отправить комментарий