среда, 5 января 2022 г.

Տարոն Անտոնյան «Նեո Թեյլորի արկածները»

Գլուխ առաջին. Խորհրդավոր անծանոթը

Կար մի տղա, նրա անունը Նեո Թեյլոր էր և նա 22 տարեկան էր։ Նեոն բաց գույնի մազեր ուներ և կապույտ աչքեր։ Նա ապրում էր մի փոքրիկ այգով սեփական տան մեջ։ Մի շատ գեղեցիկ առավոտ, երբ Նեոն արթնացավ, նրա տրամադրույթունն ընկավ և նա չցանկացավ միանգամից վեր կենալ անկողնուց։ Այդպիսի բան երբեք դեռ տեղի չէր ունեցել նրա հետ, բայց միևնույն է պետք է վեր կենար անկողնուց, քանի որ չէր կարող ամբողջ օրը այդպես պառկած մնալ։ Նա վեր կացավ, հագնվեց և գնաց բաղնիք՝ լվացվելու։ Այն ինչը նա տեսավ բաղնիքի հայելու մեջ նրան սկզբից չզարմացրեց, բայց երբ Նեոն հորանջեց և տեսավ, որ նրա արտացոլանքը հայելու մեջ իր պես չի հորանջում այլ փոխարենը միայն ժպտում է․ Նա իսկականից զարմացավ և մի լավ տրորեց իր աչքերը։ Տրորելուց հետո նա նորից նայեց հայելուն և ոչ մի տարօրինակ բան չտեսավ։ Այդ պահին նա մտածեց, որ իրեն ուղղակի թվացել էր։ Նա նախաճաշեց և դուրս եկավ իր այգի մաքուր օդ շնչելու։ Այգու խոտերի վրա նա մի սավան գցեց և պառկեց սավանի վրա։ Մոտ 3 րոպե անց Նեոն երկնքում մի սև կետ նկատեց, որը կամաց-կամաց մեծանում էր։ Նեոն մտածեց, որ երկնաքար է, վերցրեց խոտերի վրայից սավանը և արագ վազեց տուն։ Այդ մարմինն ընկավ Նեոյի տան ամենամոտիկ անտառի կենտրոնում։ Այդ մարմնի ընկնելուց, հինգ րոպե չանցած, ինչ անտառին մոտեցան ոստիակնության, շտապօգնության և հրշեջ մեքենաները։ Բայց երբ ոստիկանները գիտնականների հետ լավ ստուգեցին անտառը նրանք ոչ մի մարմին չգտան։ Այդ ամենը ուղիղ եթերով ցույց էին տալիս։ Նեոն մի պահ մտածեց «Այս օրն իմ կյանքի ամենատարօրինակ օրն է». և իսկապես այդպես էր։ Նեոն մի քիչ մտածեց և որոշում կայացրեց։ Քանի որ այդ անտառը արգելված չէր նա որոշեց, որ կգնա և կփնտրի այդ մարմինը։

Նեոն ամենաանհրաժեշտ իրերը դրեց իր պայուսակի մեջ, հագավ դրսային հագուստը և ոտքով գնաց անտառ։ Քանի որ անտառը շատ մոտիկ էր, նա մոտ 25 րոպեից հասավ անտառ։ Նեոն հենց մտավ անտառ, միանգամից սկսեց փնտրելը։ Նա շա՜տ երկար փնտրեց, բայց ոչինչ չգտավ։ Հասնելով անտառի խորքերը Նեոն մի թփից ինչ-որ շարժվելու ձայն լսեց և բարձրաձայն հարցրեց․

— Այսեղ մարդ կա՞,- Իր հարցին ոչ ոք չպատասխանեց։ Նեոն դանադաղ քայլերով մոտեցավ թփին և արագ վազեց թփի մյուս կողմը։ Թփի միջից մի փոքրիկ կատու դուրս եկավ և, լայն աչքերը բացելով, նայեց Նեոյի աչքերի մեջ։ Նեոն և կատուն մեկ րոպե իրար աչքերի մեջ էին նայում, երբ կատվի աջքերի գույնը կանաչից կտրուկ փոխվեց վառ դեղին։ Աչքերի գույնը փոխվելուց հետո, կատուն արագ վազեց մի կողմ։ Նեոյին շատ տարօրինակ թվաց և նա միանգամից որոշեց բռնել կատվին։ Այդ կատուն, որին Նեոն փորձում էր բռնել, ուրիշ կատուների համեմատ շատ ավելի արագ էր։ Այդ պատճառով Նեոն կարողացավ կատվին բռնել միայն 46 րոպեից։ Երբ բռնեց, նկատեց, որ կատուն արագ սկսում է մեծանալ։ Երբ արդեն շատ էր մեծացել, կատուն կարողացավ ազատվել Նեոյի ձեռքերից և շարունակեց վազել։ Նեոն նորից փորձեց բռնել կատվին, բայց կատուն ավելի մեծացավ և վերջում դարձավ մարդ։ Մարդը միևնույն է փախնում էր Նեոյից, իսկ Նեոն նրա հետեևից էր վազում փորձելով հասկանալ, թե ով է այդ մարդը։

Նեոն արդեն շա՜տ հեռու էր գնացել անտառի սկզբից, բայց նրան այդ փաստը չէր անհանգստացնում։ Այդ պահին միակ բանը, որը նա ուզում էր անել, իմանալ, թե ով է այդ մարդը և ինչպես է կերպարանափոխվում կատվի։ Այդպես անցավ 30 րոպե։ Նեոյի կարծիքով իր կյանքի մենաերկար կեսժամն էր։ Վերջապես նա հասավ այդ մարդուն, պինդ բռնեց նրա թիկնոցից և կանգնեցրեց նրան…

Գլուխ երկրորդ. Տարօրինակ տղան

Այդ մարդը փորձեց փախչել բայց նրա մոտ ոչինչ չստացվեց, քանի որ Նեոն շատ պինդ էր բռնել իր թիկնոցից։ Մարդը չեր ուզում, որ Նեոն իր դեմքը տեսնի և չեր պտտվում իր կողմը, բայց որոշ ժամանակ անց Նեոն հասկացավ, որ այդ մարդը շատ թեթև է և մի ձեռքով բարձրացնելով պտտեց դեպի իր կողմը։ Դա մի տղա էր, ով տեսքից տասներք տարեկան էր։ Նա ուներ վառ կանաչ աչքեր և մուգ շագանակագույն, կոկիկ սանրած մազեր։ Տղան հոգոց հանեց և ասաց․

— Օ ոչ, Դուք չպետք է ինձ տեսնեիք, հիմա մայրիկը ինձ վրա հաստատ կբարկանա։ — Նեոն զարմացավ և հարցրեց տղային։

— Իսկ ինչո՞ւ ես այստեղ եկել, եթե գիտես, որ մայրիկդ կբարկանա քո վրա։

— Ոչ ոչ, դուք սխալ հասկացաք, մայրիկս կբարկանա, որովհետև ինձ Դուք եք տեսել։

— Իսկ ինչ կա դրա մեջ, որ ես քեզ տեսել եմ։

— Դա գաղտնիք է, շա՜տ մե՜ծ գաղտնիք է։ — Նեոն մտածեց և որոշեց տղային ճանապարհի իր մայրիկի մոտ։

— Ես քեզ կտանեմ քո մայրիկի մոտ։

— Բայց ինչո՞ւ, ես ինքս կարող եմ գնալ մայրիկի մոտ, ես գիտեմ ճանապարհը։

— Իսկ գիտե՞ս անտառից դուրս գալու ճանապարհը։

— Իհարկե գիտեմ, բայց ես չեմ պատրաստվում անտառից դուրս գալ, ես ուզում եմ տուն գնալ։

— Քո տունը անտառո՞ւմ է։

— Իհարկե ոչ։

— Դու ինձ շփոթեցրիր, բայց դա ոչինչ չփոխեց, ես միևնույն է կճանապարհեմ քեզ դեպի քո մայրիկի մոտ։ Ես չեմ կարող թողնել տասներեք տարեկան տղային անտառի խորքերում մենակ։

— Ես տանչո՛րս տարեկան եմ։ Եվ ինչքան փորձեք միևնույն է չեք կարող ինձ դեպի իմ տուն ճանապարհել։

— Ինչո՞ւ։ — Հետաքրքրվեց Նեոն։

— Մայրիկս ասում է, որ սովորական մարդիկ չեն կարող գալ մեր աշխարհ, իսկ Դուք ինչքան հասկացա սովորական մարդ եք։

— Իսկ բացի սովորական մարդկանցից, էլ ի՞նչ մարդիկ գոյություն ունեն։

— Ինձ թվում է Ձեզ դա իմ մայրիկը ավելի լավ կբացատրի։ Ես հրավիրում եմ Ձեզ մեր տուն, եթե իհարկե կարողանաք գալ ինձ հետ։ Կարծում եմ չի ստացվի բայց փորցել արժի։ — Նեոն նորից մտածեց և որոշեց, որ կգնա տղայի հետ, բայց միևնույն է շփոված էր, թե ինչպես է տղան գնալու տուն, եթե իր տունը անտառի մեջ չէ և նա դուրս չի գալու անտառից։ Նրանք շա՜տ երկար քայլում էին և Նեոի մոտ այնպիսի տպավորություն առաջացավ, թե իրենց քայլելը երբեք չի վերջանա և տղաի հետ շարունակել գնալը խենթություն էր։ Մի քանի ժամ անց տղան կանգնեց ինչ-որ քարե, կոտրված և փոքրիկ կամարի մոտ և ասաց․

— Վերջ, հասանք, հիմա պետք է կանգնենք այս կամարի տակ և այս կրակվառիչով կրակ վառենք։ Հետո պետք է այն նետենք գետնին, բայց ինձնից չնեղանաք, եթե ես անհետանամ, իսկ Դուք մնաք այստեղ կանգնած։ Լա՞վ։ — Հարցրեց տղան։

— Լավ։ — ինքնավստահ ասաց Նեոն։ Տղան սկսեց հաշվել մինչև երեքը, և երբ վերջացրեց նա ծանր հոգոց հանեց, վառեց կրակը և կրակայրիչը նետեց գետնին․․․

Գլուխ երրորդ. Ի՞նչ է կատարվում

Նեոն այս ամենը իհարկե լուրջ չէր ընդունում, որովհետև տղայի պատմածը, թե իրեն «սովորական» մարդիկ չպետք է տեսնեն և, թե իր տունը ոչ անտառում է ոչ էլ անտառից դուրս խենթության նման էր հնչում։ Մինչև կրակվառիչի գետնին ընկնելը Նեոն մտածում էր՝ «Նա հաստատ կատակ է անում, չի կարող նա անհետնալ: Նա ուղղակի ցանկանում է իմ վրա ծիծաղել: Ես այդպիսի բաներ ինտերնետում տեսել եմ: Բայց արդյո՞ք դա ինչ որ կապ ունի այն երկնաքարի հետ: Չգիտեմ…»: Երբ տղայի կրակվառիչը ընկավ գետնին Նեոն ինչ որ տարօրինակ բան զգաց իր մեջ։ Այդպիսի բան Նեոն կյանքում չէր զգացել, բայց ինչ որ ծանոթ բան կար այդ զգացմունքի մեջ։ Երբ Նեոն… Լա՜վ, խոսքը տալիս եմ Նեոյին։ Բարև, ես Նեոն եմ, ես կշարունակեմ հեղինակի խոսքը։ Այդպես ավելի ճիշտ կլինի, քանի որ ես ավելի լավ կպատմեմ իմ զգացմունքները։ Լավ, դե շարունակենք։ Երբ ես մեկ անգամ թարթեցի աչքերս և նայեցի վերև՝ տեսա, որ կամարը արդեն ամբողջովին վերականգնվել էր, իսկ մենք լրիվ ուրիշ տեղ էինք հայտնվել։ Ես ուղղակի ապշած էի։ Մինչ ես փորձում էի հասկանալ՝ ի՞նչ է տեղի ունենում, տղան նույնպես ապշած դեմքով ինձ նայեց և ասաց.

-Ըմմմ, ի՞նչ։ Բայց ինչպե՞ս։ Ես կարծում էի դուք, ըմմմ սովորական մարդ եք։

-Լսիր, քո անունն ի՞նչ է։

-Ի՞մ։

-Բա էլ ո՞ւմ։

-Ըմմմ, ոչ մեկի։ Իմ անունը Բիլլ է, բայց դուք կարող եք ինձ պարզապես Բիլլի ասել։

-Իսկ իմ անունը Նեո է և կարող ես ինձ հետ «դու»-ով խոսալ։

-Շատ հաճելի է, Նեո։

-Լավ Բիլլի, հիմա ասա ինձ, ո՞րտեղ ենք մենք գտնվում և ի՞նչ է այստեղ ընդհանրապես կատարվում, որովհետև, եթե չպատասխանես՝ ես կգժվեմ։

-Ըմմմ, հետևեք… Օյ, այսինքն հետևիր ինձ և հուսով եմ ամեն ինչ կհասկանաս: Ըմմ, հուսով եմ ես էլ կհասկանամ:

Բիլլիի դեմքից և խոսքերից զգացվում էր, թե ինքն էլ ամեն ինչ չէր հասկանում: Այդ պահին ես սկսեցի մտածել այն մասին՝ ինչից այս ամենը սկսեց: Իսկ այս ամենը սկսեց նրանից, որ ինձ իմ հետքրքությունը հանգիստ չէր թողնում և ես և գնացի այդ այսպես ասած երկնաքարը փնտրելու: Եթե ես չգնաի անտառ հիմա այսպիսի անհասկանալի իրավիճակում հաստատ չէի հայտնվի:

Մենք ինչ, որ բավականին տարօրինակ տեղ էինք հայտնվել: Իր շինություններով այն շատ նման էր իմ տան մոտի փողոցին, բայց մի քանի տարօրինակություններ կային: Օրինակ՝ այդ փողոցի վրա գտնվող սուպերմարկետի պատի վրա ինչ որ ուրիշ պլակատներ էին կպցրած: Մեկի վրա գրած էր «Գնեք նոր մոդելի Տելեպորտատոր մատչելի գնով» մյուսի վրա «Հատուկ քո երեխաի համար մեր խանութում մեծ ակցիա է գործում նոր Փուչիկազավրի վրա», իսկ երրորդի վրա ընհանրապես «Գնեք մեր մոտի վիշապի միսը և հաստատ չեք փոշմանի»: Դա այնքան տարօրինակ էր, որ ինձ նույնիսկ թվաց, թե դեռ քնած եմ: Վատ չէր լինի, որ այդպես լիներ, բայց այն ինչ որ ես տեսնում էի իրականություն էր:

Բիլլին ինձ ինչ որ տեղ էր տանում: «Հնարավոր է նաև ինչ որ մեկի մոտ» այդ մտքից հետո, ես միանգամից հիշեցի Բիլլիի խոսքերը անցյալում. «Ինձ թվում է Ձեզ դա իմ մայրիկը ավելի լավ կբացատրի։ Ես հրավիրում եմ Ձեզ մեր տուն, եթե իհարկե կարողանաք գալ ինձ հետ։ Կարծում եմ չի ստացվի բայց փորցել արժի։» Երբ հասկացա՝ ուր է ինձ տանում Բիլլին ես հարցրեցի նրան.

-Հեյ, Բիլլի:

-Այո՞, լսում եմ:

-Մենք քո տո՞ւն ենք գնում: Քո մայրիկի մո՞տ: Որ նա ինձ ամեն ինչ բացատրի՞:

-Նման մի բան: Կարելի է այդպես էլ ասել: Ամեն դեպքում, Նեո, ես քեզ կօգնեմ, որ դու ամեն ինչ հասկանաս:

-Բայց ինչո՞ւ:

-Հարցնում ես, թե ինչու կօգնե՞մ:

-Այո, ինչո՞ւ ես ցանկանում օգնել ինձ:

-Ըմմ, առաջին հերթին, որովհետև դու համարյա միակ մարդն ես, ով ինձ հետ լավ և ընկերական է վերաբերվում: Իսկ երկրորդ, որովհետև ինձ էլ է հետաքրքիր հասկանալ:

-Պարզ է: Իսկ բացի ինձնից էլ ո՞վ է քեզ հետ լավ և ընկերական վերաբերվում:

-Դե՜…

-Եթե չես ուզում կարող ես չպատասխանել, ես չեմ ստիպում:

-Ոչ ոչ, ես ուղղակի մտածում էի: Բացի քեզնից, ինձ հետ լավ և ընկերական է վերաբերվում իմ քույրիկը: Թեկուզ նա ինձնից 6 տարով մեծ է, մենք համարյա երբեք չենք կռվում: Ի դեպ, ինձ թվում է նա էլ կարող է քեզ օգնել:

-Իրո՞ք, ավելի լավ, որովհետև…

-Մենք հասանք: Սա է մեր տունը:

-Արդեն հասա՞նք:

-Այո… 

Գլուխ չորրորդ. Դեռ անհասկանալի է

Բիլլին մատով էր ցույց տալիս մի շատ գեղեցիկ, փայտե, երկհարկանի տանը։ Մինչև գլխավոր մուտքը մի քանի աստիճան կար, իսկ աստիճանների կողքը փոքրիկ պատշգամբ, որը հենց գետնին էր։ Երկրորդ հարկը տանիքի մեջ էր և այնտեղ էլ պատշգամբ կար: Նաև այնտեղ կարծես, թե Բիլլիի սենյակն էրՆերքևի հարկի պատշգամբում ինչ-որ երիտասարդ կին կանգնած սուրճ էր խմում: Երբ այդ կինը մեզ տեսավ թվում էր, թե զարմացավ և դրանից հետո մտավ տուն: Այդ ժամանակ ես նայեցի Բիլլիին և նա ինձ ասաց.

-Դե՜, գնացի՞նք:

-Ըըը, ո՞ւր, նե՞րս, այսինքն տո՞ւն:

-Մի անհագստացի:

-Ես չեմ անհանգստանում, ուղղակի ինձ համար դա մի-քիչ կարելի է ասել կտրուկ տեղի ունեցավ:

-Դե, կպատահի:

Մենք շարժվեցինք դեպի տուն, և երբ հասանք դռան մոտ ես ապշած նայում էի դռանը, որովհետև այն ոչ կողպեք ուներ, ոչ էլ բռանկ: Բայց ավելի շատ զարմացա, երբ Բիլլին 2 անգամ ձեռքով թեթև կպավ դռանը և այն բացվեց: Մենք ներս մտանք միջանցք և ես նայել անգամ չհասցրի երբ իմ կոշիկները անհետացան: Դրանց տեղը իմ ոտքերին հայտնվեցին բավականին փափուկ և հարմար հողաթափեր: Բիլլին ինձ ուղեկցեց հյուրասենյակ, որտեղ բազմոցի վրա էր նստած այն կինը, ում ես մի-քիչ առաջ տեսել էի: Բիլլին ձեռքով նշան տվեց, որ նստեմ բազմոցին և դրանից հետո ասաց այդ կնոջը.

-Բարև, Մամ:

-Բարև, իսկ դու ո՞ւր էիր գնացել և ո՞ւմ ես ա՛յս անգամ հետդ բերել:

-Դե՜, դա երկար պատմություն է, բայց…

-Միևնույն է, պատմի՛ր:

-Մա՛մ, դու ինձ ընդհատեցի՛ր: Ես ուզում էի ասել, որ մեկ է կպատմեմ:

-Լավ, կներես:

-Սկզբի համար ես կասեմ՝ Մամ, ծանոթացիր, իր անունը Նեո է: Նեո, ծանոթացիր, նա իմ մայրիկն է:

-Ըըը, շատ հաճելի է:

-Եվ ո՞վ է նա, Բիլլ:

-Հիմա պատմեմ: Ամեն ինչ սկսեց նրանից որ ես…

Եվ, նա պատմեց ամեն ինչ, ինչ որ կատարվել էր մեր հետ, բայց Բիլլին պատմելու սկզբում էլի ինչ-որ բան պատմեց, որը ես չհասկացա: Ինչ-որ անհասկանալի բառեր էր օգտագործում: Նա ասում էր, թե ինչ-որ Բումկա է գնել և այդպիսի բաներ: Երբ Բիլլին պատմեց վերջացրեց այդ կինը իրեն ասաց.

-Պա՜րզ է, վերջը այդ հիմարությունը գնեցիր, հա՞: Ես գիտեի, որ դրանցից լավ բան դուրս չի գա: Ե՛վ ուղիղ և՛ փոխաբերական իմաստներով:

-Մա՜մ, բայց…

-Սպասի Բիլլ, դու գնա սենյակդ, մի բանով զբաղվի մինչև Ջեյնը գա:

-Լա՜վ, բայց ինչի՞ համար Ջեյնին սպասեմ:

-Որ գա կիմանաս:

-Այ մի՛շտ հանելուկներով ես խոսում: Դե, ես գնացի:

-Իսկ հիմա ես քեզ կցանկանաի շնորակալություն հայտնել, որ իմ տղային բերեցիր հասցրեցիր տուն: Նաև, կարող ես ինձ դիմել Մերրի:

-Չարժե շնորհակալություն խնդրել, քանի որ ցանակցած ուրիշ մարդ իմ տեղը լրիվ նույն բանը կաներ:

-Ո՜չ, սխալվում ես: Տղես, ցանկացած մարդ կկարողանար ցանկանալ, բայց ոչ բոլորը կկարողանաին անել դա:

-Մմմ, այսի՞նքն:

-Դու իսկապե՞ս չես հասկանում՝ ինչ է այստեղ կատարվում և ո՞րտեղ ես գտնվում:

-Իհարկե հասկանում եմ: Ես ուղղակի քնած եմ, բայց մի րոպե, սա նման չի երազի: Երազները…

-Սովորաբար այսքան իրական չեն թվում: Ճիշտ է չէ՞:

-Ըըը, բայց ինչպե՞ս: Մերրի, դուք իմ մտքերն եք կարդում… Բայց դուք իսկապես ճիշտ եք, ես ընդհանրապես չեմ հասկանում՝ ինչ է կատարվում իմ հետ:

-Եթե այդպես է, ուրեմն ես քեզ կոգնեմ հասկանալ: Կցանկանաս հիմա՞, թե՞ մի-քիչ հետո:

-Եթե կարող եք, լավ կլինի…Հիմա՜…

Այդ պահին տուն մտավ մի շա՜տ գեղեցիկ աղջիկ: Նրա մազերը մի-քիչ կարճ էին, իսկ աչքերը Բիլլիի աչքերի նման վառ կանաչ: Իհարկե բառերով նկարագրել, թե ինչպիսին էր նա, շատ դժվար է, բայց ես միևնույն է փորձեցի: Այդ աղջիկը եկավ և նստեց Մերրիի կողքը և ասաց.

-Բարև Մամ: Բիլլին ինձ ամեն ինչ գրել ա:

-Այսինքն դու արդեն ամեն ինչ գիտե՞ս:

-Այո, գիտեմ:

-Շատ ավելի լավ, որ գիտես: Բայց սպասի, դեռ մի գնա: Ես գնամ Բիլլին կանչեմ: Մինչ այդ ծանոթացիր մեր հյուրի հետ:

-Լա՜վ:

Դրանից հետո Մերրին բարձրացավ երկրորդ հարկ Բիլլիի մոտ և աղջիկը ինձ հարցրեց.

-Բարև, այդ դո՞ւ ես Նեոն:

-Բարև, այո, ես Նեոն եմ: Իսկ քո՞ անունն ինչ է:

-Ես Ջեյնն եմ, Բիլլիի քույրը:

-Աա՜, այն քույրը, ով իր հետ լավ և ընկերակա՞ն է վերաբերվում:

Իմ ասածից հետո նա ծիծաղաց, իսկ ես իրեն նայելով ժպտացի: Ես չգիտեմ, ինչ-որ տարօրինակ զգացում էր: Իր ծիծաղալուց հետո նա ինձ ասաց.

-Այդ Բի՞լլին է քեզ ասել:

-Կարելի է այդպես էլ ասել:

-Օօ՜, բարև Ջեյն:

Արդեն Բիլլին վերևից իջավ՝ իր հետևից Մերրին: Միգուցե ես այդ պահին մի-քիչ ուրախ էի, բայց դա չէր փոխում այն, որ ես դեռ ոչ-մի բան չէի հասկանում և գլխումս ամեն ինչ խառնված էր:

Հետո Մերրին ինձ առաջարկեց մինջև իմ ամեն ինչ հասկանալը իրենց տանը մնալ: Ես համաձայնեցի, քանի որ և՛ ցանկանում էի իմանալ և՛ պետք էր, որ իմանայի: Նաև Մերրին խնդրեց Ջեյնին, որ նա ինձ ամեն ինչ բացատրի, իսկ Բիլլիին, որ մտածի՝ որտեղ եմ ես քնելու: Բիլլին ինձ միանգամից առանց մտածելու ասաց.

-Արի ինձ հետ Նեո: Ես արդեն գիտեմ որտեղ դու կարող ես քնել:

-Շատ լավ: Բայց ես դեռ ոչ-մի բան չեմ հասկանում:

-Մի անհանգստացիր, մենք դրանով կզբաղվենք: — Ասաց Ջեյնը և Մենք 3-ով բարձրացանք տան 2-րդ հարկ:

Գլուխ հինգերորդ Ի՞ՆՉ

Մենք 3-ով բարձրացանք երկրորդ հարկ և մտանք մի սենյակ, որը կարծես-թե Բիլլիի սենյակն էր։ Այդ սենյակում ամեն ինչ շատ կոկիկ դասավորված էր և ամեն ինչ կարծես-թե իր տեղում էր։ Երբ մենք մտանք սենյակ Բիլլին ասաց․

— Սա իմ սենյակն է։ Կարող ես նստել այստեղ, — Այդ պահին նա ձեռքով ցույց տվեց մի փոքրիկ բազկաթոռի։ — մինչև ես սարքեմ քո քնելու տեղը։

Հետո Ջեյնը ինձ նայեց և ասաց, թե երբ պատրաստ լինեմ գամ իր սենյակ, որ ինձ ամեն ինչ բացատրի։ Ես ասացի «լավ» և ես նստեցի այդ բազկաթոռին և Ջեյնը դուրս եկավ և (երևի)գնաց իր սենյակ։

Բիլլիի սենյակի մի անկյունում մի մատրաս կար։ «Հետաքրքիր է իր ինչի՞ն է պետք երկրորդ տեղերը» մտածեցի ես և ցանկացա իրեն հարցնել այդ մասին, բայց չհասցրեցի այդ հարցը տալ մինչ ուրիշ հարց հայտնվեց։ Բանը նրանում է, որ Բիլլին կանգնեց սենյակի մեջտեղը և ձեռքը ուղղեց այդ մատրասի վրա։ Ես այդ պահին ժպտացի և միաժամանկ զարմացած դեմք ընդունեցի, բայց այն ինչ ես տեսա հետո՛, ստիպեց ինձ՝ կասկածեմ իմ առողջական վիճակի մեջ։

Տեղի ունեցավ այն, որ Բիլլիի ձեռքը մատրասին ուղղելուց մի 2-3 վայրկյան անց, այդ մատրասը թռավ վերև։ Ուղիղ իմաստով, այն ուղղակի թռավ մի մետր վերև։ Իսկ հետո Բիլլին ձեռքը ուղղեց սենյակի ազատ անկյանը և այդ մատրասը իր ձեռքի ուղղությամբ թռավ այդ անկյան մոտ։ Հետո Բիլլին միացրեց նաև մյուս ձեռքը և դրանով ինչ-որ կիսաշրջան շարժում արեց, իսկ մյուց ձեռքը իջացրեց ներքև, ինչից հետո մատրասը պտտվեց 180 աստիճան և դանդաղ իջավ գետնին։ Այդ պահին իմ գլուխը քիչ էր մնում գմփար: Սա երևի ավելի տարօրինակ էր քան՝ երբ մենք անտառից հայտնվեցինք այս տարօրինակ քաղաքում։ Ես ապշած նայում էի Բիլլիին․

 — Ըըըըըը՜․․․ Էս ի՞նչ էր․․․

 — Դե՜, ես դեռ այդքան լավ չեմ սովորել այդ․․․

 — Մի րոպե․․․ Դու հենց նո՜ր, առանց ձեռք տալո՜ւ սա տեղափոխեցի՞ր։

 — Դե հա․․․ Օյ․․․ Ճի՜՜շտ է, դու դեռ չգիտե՜ս։ Երևի դու մի-քիչ զարմացած ես, բայց․․․

 — Ես ուղղակի ապշած եմ։

 — Դե՜՜ գիտե՞ս, արի՞ դու հիմա հանգստանա՜ս, իրերդ դասավորե՜ս՝ հետո գնաս քույրիկիս մոտ, որ քեզ ամեն ինչ բացատրի։

 — Լավ, այդպես էլ կանեմ․․․ Բայց գիտե՞ս այս վիճակի լավը որն է։

 — Ո՞րը։

 — Այս խառը վիճակի լավը այն է, որ ես ինձ հետ եմ վերձրել ամենաանհրաժեշտ իրերը։

 — Իրո՞ք։

 — Այո, վերձրել եմ։ Միշտ շատ լավ է, երբ անհասկանալի իրավիճակում ամենաանհրաժեշտ իրերը մոտդ են։

 — Համաձայն եմ։ — Ասաց Բիլլին և մի փոքրիկ պահարան քաշ տալով բերեց և դրեց մատրասի կողքը։ Այդ փոքրիկ պահարանի մեջ 1 դարակ կար որի մեջ ես կարող էի դնել իմ իրերը։

Այն ժամանակ, երբ ես ապշած նստած էի բազկաթոռին՝ Բիլլին մի ուրիշ, ավելի մեծ պահարանից մի դոշակ հանեց և գցեց մատրասի վրա։ Հետո նորից գնաց այդ պահարանի մոտ և միջից հանեց նաև բարձ, սավան և վերմակ, և այդ ամենը բերեց և դրանցով տեղեր սարքեց։ Երբ վերջացրեց ասաց ինձ․

 — Դե՜, քո քնելու տեղը պատրաստ է։ Մնում է նրան հարմարվես և այլ մանր բաներ։

 — Շատ լավ, բայց կա մի բան որը ընդհանրապես մանր բան չէ։ 

 — Ի՞նչը․․․ Աա՜, հասկացա՜։ Այդ բանը այն է, որ դու դեռ ոչինչ չե՞ս հասկանում։

 — Ճիշտ է, ես ընդհանրապես ոչինչ չեմ հասկանում։ Իսկ քո գործողությունից հետո ես մինչև հիմա ուղղակի ապշած նստած եմ։

 — Պա՜րզ է։ — Ասաց բիլլին և նստեց իր մահճակալին։

Այդ ժամանակ ես վեր կացա բազկաթոռից, վերցրեցի պայուսակս և նույնպես նստեցի մահճակալին, բայց այն մահճակալին, որը Բիլլին էր սարքել։ Ես պայուսակս դրեցի ծնկներիս, բացեցի այն և սկսեցի իրերս հերթով հանել միջից և դնել փոքրիկ պահարանի վրա։ Երբ արդեն ամեն ինչ(բացի սուրճից, թեյից և թխվածքաբլիթներից) հանեցի պայուսակիս միջից՝ բացեցի փոքրիկ պահարանի դարակը և այն ինչ հանել էի սկսեցի կոկիկ դասավորել դարակի մեջ։ Իսկ պայուսակը դրեցի հենց այդ պահարանի հետևը։ 

Երբ ես դասավորում էի իրերս, միաժամանակ նաև Բիլլիի հետ էի զրուցում։ Մենք իրար ինչ-որ հարցեր էինք տալիս.

 — Իսկ դու ինչի՞ համար եկար անտառ։ — Հարցրեց Բիլլին։

 — Երբ ես իմ տան այգում պառկած էի, երկնքում ինչ-որ սև կետ տեսա և մտածեցի՝ երկնաքար է։ Իսկ հետո այդ կետը սկսեց մեծանալ և ընկավ իմ տանը մոտիկ անտառը։ Հետո ես ուղիղ եթերով տեսա, որ ոստիկանները և գիտնականները ոչինչ չգտան և որոշեցի ինքս գնալ և այդ անհայտ մարմինը գնտել։

 — Աա՜, պա՜րզ է։

 — Բիլլի, իսկ դու գիտե՞ս՝ այդ ինչ մարմին էր, որ երկնքից ընկավ։

 — Այո, գիտեմ, բայց եթե քեզ հիմա ասեմ, դու հաստատ ոչինչ չես հասկանա։

 — Հիմա՞, իսկ երբ ես հասկանամ ինչ է այստեղ կատարվում։ Դու կկարողանա՞ս ինձ բացատրել, թե դա ինչ էր։

 — Այո կկարողանամ։ Եվ ոչ միայն դա, այլ նաև շատ ուրիշ բաներ կկարողանամ բացատրել։

 — Լա՜վ, դե ես մի-քիչ հոգնել եմ։ Մի 2-3 ժամով կպառկեմ՝ հանգստանամ։ — Այս ասելուց հետո ես հանեցի հողաթափերը և պառկեցի տեղերիս վրա։

Ես բավականին արագ քնեցի, քանի որ շատ հոգնած էի անտառում «կատվի» հետևից վազելուց։ Երբ քնեցի մի շատ տարօրինակ երազ տեսա։ Այդ երազում ես և մի քանի տասնյակ մարդիկ մի դշտում էինք։ Բոլոր մարդիկ բացի ինձնից և էլի մեկից քարացած կանգնած էին։ Չէին շարժվում բայց կանգնած էին։ Կարծես թե միայն ես և այն մարդը, ով բոլորի վերջում էր կանգնած կարող էինք շարժվել։ Նաև տարօրինակ էր այն՝ երբ ես անցա բոլոր մարդկանց կողքով՝ հասկացա, որ այդ բոլոր մարդկանց ճանաչում եմ։ Նրանց մեջ կար իմ լավագույն ընկեր Ջեյը, իմ ծնողները և այլ մարդիկ, ովքեր գոնե մի անգամ իմ հետ ինչ-որ կապ են ունեցել։ Իսկ ինչ կարող եմ ասել ամենավերջում կանգնած մարդու մասին՝ այն, որ իր դեմքը չէր երևում, քանի-որ՝ նախ, նա ինձ մեջքով էր կանգնած, իսկ երկրորդ, իր դեմքը ինձ չէր թողում տեսնել իր թիկնոցի գլխարկը, որը նա իր գլխին էր գցել։ Ինձ այդ մարդը հետաքրքրեց և ես ցանկացա նրան մոտենալ։ Ինձ թվաց՝ նա էլ կարող է ինձ ծանոթ լինել։ Մի տարօրինակ բան էլ կար այդ երազի մեջ։ Իմ և այն վերջում կանգնած մարդու վրա փոքրիկ կայծակներ էին վազվզում։ Երևի թե ես դրանից հասկացա, որ նա նույնպես քարացած չէ։ Նաև իմ ոտնաձայները բավականին բարձր էին։

Ես մոտեցա այդ մարդուն՝ ձեռքս դրեցի իր աջ ուսին և ասացի․

— Ըըը՜, բարև՞։

Իմ ասածից հետո, նա իմ ձեռքը կամաց իջացրեց իր ուսից, իջեցրեց իր թիկնոցի գլխարկը, իսկ հետո մի-քիչ դանդաղ պտտվեց դեպի իմ կողմ․․․ Այդ մարդը, իմ նույն դեմը ուներ, բայց մի տարբերությամբ։ Իր աչքերը, լրիվ սև էին։ Նույնիսկ այն հատվածում որտեղ պետք է սպիտակ լինեին։ Այդ պահին իմ դեմքին մեծ զարմանք հայտնվեց և ես երեք քայլ հետ վազելով ու ընկնելով գոռացի․

— Ի՞ՆՉ․․․

Ես արդնացա։ Ես արդնացա և կտրուկ նստեցի։ Քանի-որ Բիլլին սենյակից դուրս չէր եկել նա ինձ մոտեցավ և հարցրեց․

— Նեո, ի՞նչ պատահեց։ Դու քնած ժամանակ գոռացիր։

— Ըըը՜, ես ուղղակի վախենալու երազ տեսա: Ես գոռացե՞լ եմ։

— Այո, դու գոռացիր՝ Ի՞նչ․․․

— Լավ, մոռացի։ Ես հիմա մի-քիչ էլ այստեղ կնստեմ, իսկ հետո կգնամ Ջեյնի մոտ։
— Լավ․․․ Ես գնում եմ լվացվեմ, չե՞ս գա իմ հետ։

— Ի՞նչ․․․ Արդեն գիշե՞ր է։ — Ես այնքան խառն էի, որ նույնիսկ չնկատեցի, որ մթնել է։ — Լավ, մենակ թե ատամի խոզանակս և մածուկս վերձնեմ։

Ես դարակի միջից հանեցի ատամի քոզանակս և մածուկս, իսկ հետո գնացի կանգնեցի Բիլլիի կողքը։ Նա ինձ տարավ և բաղնիքի ու զուգարանի տեղը ցուց տվեց։ Մենք լվացվեցինք և արդեն գնում էինք սենյակ, բայց Բիլլին ինձ ասաց՝ ես մենակ գնամ, իսկ ինքը իր մայրիկին մի բան պետք է ասի։ Ես բարձրացա աստիճաններով, որ մտնեմ սենյակ, բայց Բիլլիի սենյակի կողքի սենյակից ինչ-որ ձայն լսեցի։ Դա երևի Ջեյնի սենյակն էր և նա ինչ-որ մեկի հետ էր խոսում․․․

Գլուխ վեցերորդ Եվ այո և ոչ

Ես մի պահ այնտեղ, այդ միջանցքում կանգնած էի մնացել։ Ես լսում էի կարծես-թե Ջեյնի սենյակից եկող ձայնը։ Այդ Ջեյնն էր, նա ինչ-որ մեկի հետ էր խոսում։ Հնարավոր է իր ընկերների կամ ինչ-որ բարեկամի։ Ես հիմարի պես այդտեղ կանգնած ոչինչ չէի անում։ Արդեն նույնիսկ չէի լսում։ Այդ պահին ես մտքերի մեջ էի ընկած։ Հիշում էի անցյալը և դրա նման բաներ։ Մինչև․

— Նեո, Նե՜ո, ինչո՞ւ ես այստեղ կանգնած։ Նե՜ո, դու ի՞նձ էիր սպա․․․

— Ի՞նչ․․․ Այո։ Ե-ե-ես այսեղ եմ։

— Արի գնանք սենյակ։

Եվ դրանից հետո մենք երկուսով մտանք սենյակ։ Ես առանց բան ասելու միանգամից հանեցի հողաթափերը և պառկեցի տեղերիս վրա։

Եվ այդպես ես մի քանի րոպե պառկած մնացի։ Ես դեռ սպասում էի։ Սպասում էի այն պահին, երբ ամեն ինչ պարզ կլինի։

Հանկարծ սենյակի դուռը ինչ-որ մեկը թակեց, իսկ հետո ներս մտավ։ Այդ ինչ-որ մեկը Մերրին էր։ Իր ձեռքին մի ափսե կար և նա ասաց․

— Տղաներ, ես ձեզ համար կարկանդակներ եմ պատրաստել։

— Ուռաա՜։ — Որախ ձայնով ասաց Բիլլին։

— Շատ շնորհակալ եմ, բայց ես․․․

— Ոչ ոչ, դու փորձիր։ Խնդրում եմ մենակ չասես՝ սոված չես։ — Ասաց Մերրին։

— Իսկապես, Նեո, փորձիր։ Քեզ հաստատ դուր կգա։

— Լավ, որ խնդրում եք անպայման պետք է փորձեմ։ — Ժպտալով ասացի ես։

— Շատ լավ, դե, ես երևի գնամ։ — ասաց Մերրին և իր հետևից դուռը փակելով սենյակից դուրս եկավ։

Մենք ևս մի-քանի րոպե մնացինք սենյակում, Մերրիի պատրաստած հոյակապ կարկանդկները համտեսելով։ Երբ ես վերջացրեցի միանգամից տեղիցս վեր կացա։

— Դու ո՞ւր ես գնում։

— Գնամ ձեռքերս լվամ, որ հետո գնամ Ջեյնի մոտ։

— Հաա՜, պա՜րզ է։

Ես սենյակից դուրս եկա և գնացի բաղնիք։ Ճամփին Մերրիին հանդիպեցի․

— Կարկանդակները ո՞նց էին։

— Ընտիր էին։ Ինձ շատ դուր եկավ։

— Ուրախ եմ, որ քեզ դուր եկավ։

Ես գնացի բաղնիք ձեռքերս լվացի, իսկ հետո նորից աստիճաններով բարձրացա վերև։ Նորից կանգնեցի այդ դռան մոտ։ «Ոնց-որ ոչ ոքի հետ չի խոսում» մտածեցի ես և այդ սենյակի դուռը թակեցի։ Դրանից հետո ներսից Ջեյնի ձայնը եկավ․

— Ո՞վ է։

— Ես եմ, Նեոն։

— Կարող ես մտնել։

Ես դուռը բացեցի և տեսա Ջեյնին, ով պառկած էր իր տեղերի վրա։ Իր սենյակում համարյա ամեն ինչ սպիտակ կամ բաց մոխրագույն էր և ամեն ինչ Բիլլիի սենյակի պես կոկիկ դասավորված էր։ Իսկ սենյակի մեջտեղում՝ մեծ նույնպես լրիվ սպիտակ տեղերն էր։ Իմ մտնելուց հետո նա պառկած տեղից նստեց և մի-քիչ հետ գնաց։ Հետո ձեռքով երկու անգամ թեթև խփեց տեղերի իր կողքի հատվածին նշան տալով՝ գամ, նստեմ իր կողքը։ Ես հենց այդպես էլ արեցի։ Հետևիցս դուռը փակեցի, մոտեցա իր տեղերի մոտ, հանեցի հողաթափերը և նստեցի իր կողքը․

— Լավ, սկսենք — Ասաց նա և շարունակեց։ — Սկզբի համար ես ցանկանում եմ զգուշացնել, որ չզարմանաս։ — Ասաց նա։

— Ըըը՜, ինչի՞ց, նրանից ինչը՝ դու պատմելու ե՞ս։

— Այնքան էլ չէ։ Նրանից, թե ինպես եմ այն պատմելու։

Իր այդ ասածից հետո ես ժպտացի և կատակով ասացի․

— Ի՞նչ է, դու է՞լ էս հիմա իրերը շարժելու առանց դրանց կպնելու։

— Ինչպե՞ս իմացար։

— Ես պարզապես կատակ արեցի։ Ինչ է, դու իսկապես այդպե՞ս ես անելու։

— Ըմմ, լա՜վ։ Ոչ, ես արդեն փոշմանեցի։ Ուղղակի կպատմեմ․․․ — Եվ կրկին իմ դեմքին զարմանք հայտնվեց։ — Այ հիմա սկսենք։

Ասաց նա և մահճակալի կողքի փոքրիկ պահարանից հանեց ինչ-որ Սկետչ-Բուք և մի հատ սև մատիտ։ Իսկ հետո այդ ամենը դրեց իր կողքը և շարունակեց․

— Կա մի բան ինչը ավելի մեծ է քան աշխարհը։ Այդ բանը մենք անվանում ենք մեծ աշխարհ․․․

— Մի րոպե, իսկ սա պարտադի՞ր է պատմել։

— Այո, այն ինչ-որ հիմա պատմում եմ՝ հիմքն է, որը չհասկանալու դեպքում նաև չես կարողանա հասկանալ մնացծը։

— Պա՜րզ է․․․

— Դե, ես շարունակեմ․․․ Այդ մեծ աշխարհի մեջ կան ուրիշ աշխարհներ։ Դեռ հի՜ն ժամանակներում այդպիսի սովորական աշխարհներից մեկի հետ ինչ-որ տարօրինակ բան պատահեց։ Այդ աշխարհը, այն աշխարհն է, որտեղ դու ես ապրում։

— Օօ՜, այդպե՜ս։ Եվ ի՞նչ պատահեց այդ աշխարհի հետ։

— Այո․․․ Դեռ հի՜ն ժամանակներում, մարդկանց ինչ-որ մասի հետ սկսեց ինչ-որ տարօրինակ բաներ կատարվել։ Մարդկանց այդ մասը սկսեց կարողանալ շարժել իրերը առանց դրանց ձեռք տալու, թռնել օդ, կերպարանափոխվել կենդանիների, իսկ եթե կարճ ասած, կարողանալ կախարդել։

— Ի՞նչ, կախարդե՞լ։

— Այո, կախարդել․․․ Այդ մարդիկ մի քանի հազարամյակներ ուսումնասիրում էին իրենց կարողությունները։ Վերջը, երբ նրանք լրիվ տիրացան իրենց կարողություններին, նրանք բոլորը միացան իրար և միասին ստեղծեցին մի ամբողջ աշխարհ, միայն այդպիսի կարողություններով մարդկանց համար։ Եվ այդ աշխարհը սկզբում ամեն ինչով կրկնում էր այն մյուս աշխարհին։ Օրինակ՝ ինչպե՞ս են համակարգիչներում անում Copy, ապա Paste: Լրիվ նույնն էր։ Այն աստիճանաբար փոխվել է, բայց միևնույն է բավականին նման է այն աշխարհին․․․

— Մի րոպե, այսինքն, ե՜ս սովորական մա՜րդ եմ, ով հայտնվե՜լ է այդ․․․Այսինքն այս, կախարդական աշխարհո՞ւմ։

— Եվ այո, և ոչ։ Բանը նրանում է, որ այսպես ասած կախարդները կարո՛ղ են գնալ ոչ կախարդական աշխարհ, եթե ցանկանան։ Բայց սովորական մարդիկ երբեք, ոչ մի դեպքում չեն կարող գալ այստեղ։ — Այս խոսքերից հետո ես մի բան հիշեցի։ Իսկ եթե ավելի կոնկրետ, ես հիշեցի Բիլլիի խոսքերը «Մայրիկս ասում է, որ սովորական մարդիկ չեն կարող գալ մեր աշխարհ, իսկ Դուք ինչքան հասկացա սովորական մարդ եք։», բայց դրանից հետո ինձ մոտ ուրիշ հարց առաջացավ։ Ավելի լուրջ հարց․

— Ըըը՜, այդ ի՞նչ է նշանակում։ Ես ի՞նչ է, «Կախա՞րդ» եմ։

— Այո․․․Հակառակ դեպքում դու ոչ-մի կերպ չէր կարողանա այստեղ հայտնվել։ Ինձ թվում է քո ծնողներից մեկը կախարդ էր, ով որոշել էր այդ աշխարհում ապրել և երեխա ունենալ։ Կամ էլ երկուսն էլ կախարդ էին։ Իսկ քեզ հետ պատահեց այն ինչ պատահեց և դու հայտնվեցիր այս աշխարհում։ Այն աշխարհում, որում դու իսկզբանե պետք է ծնվեիր։

— Պա՜րզ է։ Ես մեղմ ասած զարմացած եմ։ Բայց արդեն համոզվել եմ՝ քնած չեմ։ Իսկ կարո՞ղ եմ մի-քանի հարց տալ։

— Իհարկե։

— Այս աշխարհում ամեն ինչ կախարդակա՞ն է։

— Դե՜, ինչ-որ չափով կարելի է ասել այո, բայց հիմնականում, ոչ։ Ո՛չ բոլոր իրերն են կախարդական։

— Պա՜րզ է, իսկ այսեղից կարելի՞ է զանգել մարդու, ով գտնվում է ուրիշ աշխարհում։

— Այո, կարելի է։

— Իսկապե՞ս, կարելի՞ է։

— Այո, բայց միայն այստեղի հեռախոսներով։

— Հմմ, իսկ այս աշխարհում և այն աշխարհում տարբե՞ր տեսակի դրամներ են։

— Ոչ, բայց այստեղ միայն մեկն է։ Դոլլարը։

— Շատ լավ․․․ Դե ես, երևի, գնամ․․․ — Ասացի ես և վեր կացա տեղերից։

— Լսիր, Նեո, ըը՜ կցանկանա՞ս մնալ՝ թեյ խմել։

— Արի, մի-քիչ հետո։ Եթե շատ ես ուզում կարող ենք վաղը։

— Լավ։

Ես դեռ մի-քիչ զարմացած դուրս եկա Ջեյնի սենյակից և մտա Բիլլիի սենյակ և պառկեցի տեղերիս վրա։ Իսկ հետո Բիլլին հարցրեց ինձ․

— Ե՞վ, ո՞նց անցավ։

— Ըըը՜, ես դեռ պետք է մարսեմ իմ իմացածը։

Դրանից հետո Բիլլին ինձ նայեց և լայն ժպտաց։

Գլուխ յոթերորդ Պլաններ

Ես այդպես պառկած մնացի ևս մի քանի րոպե։ Հետո պառկած տեղիցս նստեցի և բացեցի փոքրիկ պահարանի դարակը։ Դարակի միջից վերցրեցի ննջազգեստս, փակեցի դարակը և վեր կացա տեղիցս։ Դրանից միանգամից հետո Բիլլին հարցրեց․

— Ը՜մմ, ո՞ւր ես գնում։

— Գնում եմ բաղնիք՝ հագնեմ ննջազգեստս։ — Ասացի ես և դուրս եկա սենյակից։

Բաղնիք գնալու և փոխվելու ընթացքում ես դեռ մտածում էի Ջեյնի խոսքերի մասին։ Ինչ դուրս եկա իր սենյակից՝ միտքս չեմ կարողանում իր ասածից ազատել։ Բացի դրանից, ես դեռ շատ զարմացած էի։

Ջեյնի խոսքերից հատկապես մտքումս տպավորվեց մի բան « Ինձ թվում է քո ծնողներից մեկը կախարդ էր, ով որոշել էր այդ աշխարհում ապրել և երեխա ունենալ։ Կամ էլ երկուսն էլ կախարդ էին։»։ Բանը նրանում է, որ ես ամբողջ կյանքս ապրել եմ միայն մայրիկիս հետ։ Հայրիկիս ես գիտեի միայն մայրիկի պատմածից և ֆոտոներից, բայց առաջ ես չգիտես ինչու դրան այնքան էլ ուշադրություն չէի դարձնում։ Ես երևի չէի էլ կարող պատկերացնել, որ իմ ծնողներից մեկը կարող է «Կախարդ» լինել։

Ես փոխվեցի, իսկ հետո նորից աստիճաններով բարձրացա Բիլլիի սենյակ։ Երբ ես մտա ներս, Բիլլին արդեն քնած էր։ Իրեն նայելով ես հասկացա, որ շատ եմ ուզում քնեմ։

Ես պահարանիկի վրայից վերցրեցի հեռախոսս, նայեցի ժամին, ապա զարթուցիչ դրեցի։ Այդ ամենը անելուց հետո հեռախոսը կրկին դրեցի պահարանիկի վրա և պառկեցի քնելու։ Այդ պահին ես մտածեցի «Ես վաղը պետք է մի-քիչ շուտ արթնանամ, քանի որ վաղվա համար մեծ պլաններ ունեմ։»։

Ես բավականին շուտ քնեցի, ինչը ինձ համար մի-քիչ անսովոր էր։ Սովորաբար այսպիսի անհասկանալի և խառը իրավիճակներում, ինձ մոտ դժվար է ստացվում քնելը։

Ես արթնացա զարթուցիչի ծնգալուց մի-քիչ ուշ։ Երբ ես վեր կացա, սենյակում ոչ ոք չկար։ Ես հագա իմ առօրյա հագուստը և արդեն դուրս էի գալիս սենյակից, երբ դուռը բացվեց։ Դռան մյուս կողմում կանգնած էր Բիլլին։ Նա ասաց․

— Ըմմ, դու գալի՞ս ես։

— Ո՞ւր։

— Դե՜, նախաճաշելու։

— Ըը՜, գալիս եմ։

— Լավ։ — Եվ ես Բիլլիի հետ միասին դուրս եկանք սենյակից, որ իջնենք խոհանոց։ Իջնելու ժամանակ Բիլլին ինձ տարօրինակ նայեց և հարցրեց․

— Իսկ դու մի՞շտ ես այսքան մտախոհ։

— Դե՜, միշտ չէ, բայց լինում են այնպիսի օրեր, որ ես այսպիսին եմ։ Բացի այդ, ես այսօրվա համար պլաններ ունեմ։

— Օօ՜, հետաքրիր է։ Կպատմ․․․

— Մի քիչ հետո կպատմեմ։

— Լավ։

Ես պլանավորում էի այդ օրը վերցնել հետս Ջեյնին կամ Բիլլիին և գնալ գնումների՝ «կախարդական» հեռախոս, համակարգիչ և այդ տիպի բաներ գնելու։ Դա ինձ պետք էր նրա համար, որ ես այս աշխարհից կապ հաստատեմ իմ լավագույն ընկերոջ և իմ ընկերության փոխտնորենի՝ Ջեյի հետ։ Նրա համար, որ  ասեմ, թե մի քանի ամիս երկրում չեմ լինելու ու նա ինձ այդ ժամանակ փոխարինի։

Այդ տան հյուրասենյակը գտնվում էր գլխավոր մուտքից ձախ կողմում։ Իսկ խոհանոցը հակառակը գտնվում էր գլխավոր մուտքից աջ կողմում։ Այդ խոհանոցի սեղանը բարի սեղաններից էր, որը կպած էր գլխավոր մուտքի պատին։

Երբ մենք իջանք խոհանոց, և Մերրին և Ջեյնը արդեն այնտեղ էին։

Այնտեղ կար 3 ազատ նստելու տեղ։ Մեկը ամենասկզբում էր(գլխավոր մուտքին ամենամոտիկը), իսկ մյուս երկուսը ամենավերջում(անկյանը ամենամոտիկները)։ Ես նստեցի ամենավերջինին, իսկ Բիլլին իմ կողքը։ Նաև, Բիլլին նստելուց հետ սեղանին երկու ձեռքերը դրեց, մի-քանի վայրկայն այդպես պահեց, իսկ հետո ձեռքերը հետ քաշեց։

Երբ ես դեռ նոր էի իջել խոհանոց, սեղանի այն հատվածում, որի մոտ ես հետո նստեցի, ոչինչ չկար։ Բայց իմ և Բիլլիի նստելուց մի-քանի վայրկյան հետո, մեր դիմացը հայտնվեցին ափսեներ, որոնց մեջ նախաճաշն էր։

Ես դրանից հետո մի-քիչ վեր թռա տեղից, իսկ հետո փակեցի աչքերս և ձեռքս դրեցի դեմքիս։ Այդպես շարունակվեց ևս մի քանի վայրկյան և ես ձեռքս իջացրեցի դեմքիցս։

Այդ նախաճաշի մեջ մի բան կար, որ ինձ զարմացրեց։ Բանը նրանում է, որ բոլորի մոտ տարբեր նախաճաշեր էին։ Օրինակ իմ նախաճաշը՝ 2 հատ սենդվիչ էր։ Բայց ամենահետաքրքիրը այն էր, որ մինչև այստեղ ընկնելը, ես առավոտյան, որպես նախաճաշ, համարյա միշտ սենդվիչ էի ուտում։ Ես մի պահ ուշադիր նայեցի նախաճաշիս, ապա վեր կացա տեղիցս, քանի որ հիշեցի, որ մոռացել էի ձեռքերս լվալ։ Այն պահին, երբ ես վեր կացա տեղիցս, Բիլլին կրկին մի տարօրինակ հայացքով ինձ նայեց և հարցրեց․

— Ը՜մմ, ի՜սկ, ո՞ւր ես գնում։

— Դե, ձեռքերը լվալու։

— Ի՞նչի համ․․․

— Սպասիր․․․ Այստեղ, որպեսզի արագ մաքրվեն ձեռքերը, պետք է պարզապես երկու ձեռքերը սեղանին դնել և այդպես պահել 15 վայրկյան։ — Ասաց Ջեյնը։

— Իրո՞ք։

— Այո։

— Տեսա՞ր ոնց ե՛ս արեցի, այ հենց այդպես է պետք անել։ — Ասաց Բիլլին։

— Լա՜վ։ — Ասացի ես, նորից նստեցի տեղս և ձեռքերս դրեցի սեղանին։

Ուղիղ 15 վայրկյան հետո, ես մի շա՜տ տարօրինակ զգացում ունեցա։ Այնպիսի տպավորություն էր առաջանում, թե իսկապես հենց նոր էի լվացել ձեռքերս։ Ձեռքերի մեջ մի-քիչ խոնավություն էր զգացվում, ինչպես լվացվելուց հետո է միշտ լինում։ Բայց այդ զգացմունքի տարօրինակը այն էր, որ դա կատարվեց կտրուկ և առանց ջրին կպնելու։

Ես մտածեցի «Դե, լա՜վ» և սկսեցի նախաճաշել։ Ամբողջ ուտելի ընթացքում, մտածում էի, թե այսօր ինչ եմ անելու։ Բայց եթե պլաններս թողած, միևնույն է դժվար էր այս ամենին հավատալը։ Երբեք հեշտ չի լինելու կախարդական աշխարհին հավատալը, այն էլ մի-քանի ժամվա ընթացքում։ Նույնիսկ եթե հենց այնտեղ էլ գտնվում ես։

Ես վերջինն էի, ով ավարտեց իր նախաճաշը, քանի որ ուտելու ժամանակ շատ էի մտածում։ Վերջացնելուց հետո ափսեն ուղղակի անհետացավ և ես կրկին զարմացած դեմքով այդտեղ կանգնած էի։ Այդպես կանգնած ես մի բան էլ նկատեցի։ Այն անկյան, որի մոտ ես նստած էի, գետնի հատվածում ինչ-որ քառակուսի կար, որը լրիվ պատված էր փոքրիկ ծակերով։ Դա ինձ համար մի քիչ տարօրինակ էր, բայց ես դրան ուշադրություն չդարձրեցի։ Ինչ-որ ժամանակ անց ես պտտվեցի դեպի գլխավոր մուտքը։ Կարծես-թե պատշգամբում Մերրին էր կանգնած։ Ես ցանկացա իրեն պատմել իմ օրվա պլանը և թույլտվություն հարցնել վերցնել հետս Բիլլիին կամ Ջեյնին։ Ես մոտեցա այդ տարօրինակ դռանը, որը չուներ ոչ կողպեք, ոչ էլ բռնակ։ Հիշեցի, թե ինչպես այն բացեց Բիլլին «Մենք շարժվեցինք դեպի տուն, և երբ հասանք դռան մոտ ես ապշած նայում էի դռանը, որովհետև այն ոչ կողպեք ուներ, ոչ էլ բռանկ: Բայց ավելի շատ զարմացա, երբ Բիլլին 2 անգամ ձեռքով թեթև կպավ դռանը և այն բացվեց:»։ Ես լրիվ նույն ձև արեցի և դուռն իսկապես բացվեց։ Ես դուրս եկա պատշգամբ և կանգնեցի Մերրիի կողքը։

Գլուխ ութերորդ Պլաններ Մաս 2

Ես դուրս եկա պատշգամբ, կանգնեցի Մերրիի կողքը, արդեն պատրաստվում էի պատմել նրան իմ այսօրվա պլանը և թույլվություն վերցնել, բայց նա առաջինը սկսեց խոսակցությունը։ Նա հարցրեց ինձ․

— Ինչի՞ մասին ես մածում։

— Դե՜, ես, ը՜մմ, մտածում էի․․․

— Լավ։

— Ի՞նչը լավ։

— Ես թույլ եմ տալիս․․․ Որ Բիլլին վերցնես հետդ․․․

— Ըըը՜․․․

— Իսկ ինչը վերաբերվում է Ջեյնին, դա արդեն իրեն պետք է հարցնես։ Նա արդեն մեծ աղջիկ է, այնպես-որ թող ինքը որոշի կգա քեզ հետ թե ոչ։

Իր այդ խոսքերից հետո, ինչը արդեն առաջին անգամ չեմ ասում, շատ զարմացած էի և մի-քանի րոպե չէի կարողանում ոչինչ ասել։ Բայց երբ մի-քիչ ուշքի եկա՝ ասացի․

— Ըըը՜ ի-ի-ինչպե՞ս դ-դուք իմացաք։

— Քո այսօրվա պլանների մասի՞ն։ Երևի թե Ջեյնը քեզ ամենինչ չէ պատմել։

— Ի՞նչ, բայց․․․ Ես չեմ հասկանում․․․ Ըըը՜, ի՜սկ․․․ Կարո՞ղ եմ մի հարց տալ։

— Իհարկե, տուր հարցդ։

— Ես իհարկե չեմ հասկանում ինչպես դուք իմացաք դրա մասին, բայց․․․ Ինչո՞ւ եք ինձ՝ անծանոթին, ում կյանքում առաջին անգամ եք տեսնում, այդքան հանգիստ վստահում ձեր որդուն։

— Լավ հարց է․․․ Ես այսպես կասեմ։ Ես միշտ գիտեմ՝ ում կարող եմ վստահել՝ ում ոչ։ Եթե ինձ փորձեն խաբել կամ այլ վատ բաներ անել իմ և իմ ընտանիքի, իմ երեխաների հետ՝ ես միշտ այդ մասին կիմանամ։ Եվ ես գիտեմ, որ քեզ ես կարող եմ վստահել։

— Մեկ է չեմ հասկանում։

— Ոչինչ, ժամանակ կանցնի և դու ամեն ինչ կհասկանաս։

Մենք դեռ ինչ-որ ժամանակ այդ պատշգամբում լուռ կանգնած էինք, մինչ ես չասացի․

— Դե, ես գնամ։

— Լավ, հուսով եմ կկարողանաս կապվել ընկերոջդ հետ։

Ես կրկին ապշած մտա ներս և ասիճաններով բարձրացա երկրորդ հարկի միջանցք։ Կանգնեցի Ջեյնի սենյակի դռան մոտ և թակեցի այն։ Նա կրկին հարցրեց․

— Ո՞վ է։

— Ես եմ։

Նա երևի թե ինձ արդեն ձայնով ճանաչեց և ասաց․

— Կարող ես մտնել, Նեո։

Ես մտա սենյակ։ Ջեյնը իր տեղերին նստած անլար ականջակալներով կարծես-թե երաժշտություն էր լսում։ Իմ մտնելուց հետո, նա հանեց ականջակալները և ասաց․

— Այո՞, ինչ-որ բա՞ն ես ուզում ասել։

— Այո, կուզեի մի բան խնդրել։

— Լսում եմ։

— Դե՜, կարճ ասած․․․ Ես այսօր պետք է ձեր այստեղի խանութներ գնամ, որ կախարդական տեխնիկա և այլ բաներ գնեմ։ Ես պետք է իմ լավագույն ընկերոջ հետ կապ հաստատեմ, իսկ դա ինչպես հասկացա, այստեղից կարելի է անել միայն կախարդական տեխնիկայով։ Քանի-որ ես ոչինչ այստեղից չեմ հասկանում։ Այստեղի տեխնիկայից և այլ բաներից, խնդրում եմ հետս գաս, որ օգնես։ Ես կհասկանամ, եթե չհամաձայնվես, քանի-որ լրիվ նորմալ է անծան․․․

— Ես կգամ։

— Կգա՞ս։

— Այո, ինչո՞ւ ոչ։ Եթե ես կարող եմ ինչ-որ բանով օգնել՝ ինչո՞ւ ոչ։

— Բայց դեմ չես լինի չէ՞, որ Բիլլին էլ մեր հետ գա։

— Լավ։

Ես դուրս եկա սենյակից և գնացի Բիլլիի սենյակ, մտածելով «Երևի այնտեղ է։»։ Ես ճիշտ էի։ Նա իր սենյակում էր։ Ավելի ճիշտ իր սենյակի պատշգամբում։ Ես մտա սենյակ, ապա պատշգամբ և հարցրեցի․

— Ի՞նչ ես այստեղ անում։

— Դե՜, ուղղակի կանգնած եմ, այստեղի տեսարանն եմ վայելում, մաքուր օդ եմ շնչում։

— Իսկապես, այստեղի օդը զգալիորեն ավելի մաքուր է քան մեր մոտինը։

— Իհարկե ավելի մաքուր է։ Այստեղ ոչ ոք չի ծխում, ավտոմեքենաները օդը չեն աղտոտում։ Ինչպես նաև այլ տրանսպորտները և գործարանները։

— Այդ ինչպե՞ս։

— Երևի թե Ջեյնը քեզ ամենինչ չէ պատմել։

— Ես հենց նոր քո մայրիկի հետ էի խոսում և նա ինձ նույն բանը ասեց։

— Իրո՞ք։

— Այո։

— Ինձ շատ մարդ է ասում, որ մենք իրար նման ենք։

— Պա՜րզ է։ Լսիր։

— Այո՞։

— Ես քեզ մի բան եմ ուզում առաջարկել։

— Ի՞նչ։

— Ես և Ջեյնը գնում ենք այստեղի առեևտրի կենտրոններից մեկը, որովհետև ես պետք է «Կախարդական» տեխնիկա գնեմ, որ ընկերոջս հետ կապ հաստատեմ։ Իսկ Ջեյնը գալիս է, որ ինձ օգնի, քանի որ ես այս աշխարհից քիչ բան եմ հասկանում։ Առաջարկում եմ դու էլ գաս մեր հետ։

— Ե՞ս, գա՞մ, ձեր հե՞տ։ Լո՞ւրջ։

— Այո։

— Հարցնո՞ւմ ես։ Իհարկե կգամ։

— Շատ լավ։

— Մնում ա մայրիկը թողի։

— Ես արդեն իրենից թույլտվություն հարցրել եմ։ Նա թողեց։

— Ուռաա՜ — Ուրախ գոռաց Բիլլին։

— Բի՛լլ, ի՞նչ ես այդտեղ գոռում։ — Ներքևից լսվեց Մերրիի ձայնը։

— Կարևոր չի։ — Պատասխանեց Բիլլին, ինչից հետո մենք մտանք սենյակ։

Մեր մտնելուց հետո ես ասացի.

— Դե, ես հիմա կգնամ մի քիչ կքայլեմ ու կգամ։ Մենք ժամ ու կես հետո դուրս կգանք։

— Լավ։

Ես պահարանիկի հետևից հանեցի պայուսակս և մեջը գցեցի անձնագիրս և դրամապանակս, իսկ հետո դուրս եկա Բիլլիի սենյակից։ Ես նորից մտա Ջեյնի սենյակ, նույն բանը իրեն ասացի և դուրս եկա։ Աստիճաններով իջա ներքև, դուրս եկա տնից, դուրս եկա տան բակից և թեքվեցի աջ։

Ես ուզում էի մայթով մի քիչ քայլել և հետ գալ։ Ինձ հետաքրքիր էր տեսնել, թե ինչպիսին է այս քաղաքը, թե ինչով է տարբերվում քաղաքից, որտեղ ես եմ ապրում։

Ես այդպես մոտ 30 րոպե քայլեցի և որոշեցի, որ արդեն հերիք է։ Ես ինչ-որ արտասովոր բան չտեսա, ինչը ինձ կարելի է ասել մի-քիչ զարմացրեց։ Ուղղակի ես սպասում էի նրան, որ շատ զարմանալու եմ, քանի որ նախորդ օրը դեռ մեղմ ասած զարմանալի էր։ Ես հետ գալու ճանապարհին մտածում էի «Բայց դա երևի-թե լավ է։ Ինչքան այս ու այն աշխարհները իրար նման լինեն, այնքան ինձ ավելի հեշտ կլինի: Բայց․․․ Ի՞նչ եմ ես անելու, երբ կապվեմ Ջեյի հետ և․․․ Եվ երբ ամենինչ իմանամ։ Ուղղակի կշարունակեմ ապրե՞լ, իբրև ոչինչ չի՞ եղել․․․ Չգիտեմ․․․»։

Ես հետ եկա և կրկին մտա ներս։ Մերրին արդեն խոհանոցում էր։ Նա ինձ տեսնելով ասաց․

— Ե՞վ, զարմանալի բան տեսա՞ր։

— Դե՜, այնքան էլ չէ։

— Ի՞սկ քաղաքը։ Նմա՞ն է քո քաղաքին։

— Մի-քիչ նման է։ Իհարկե կան բաներ, որ մեր մոտ չկան, բայց հիմնականում, այնպիսի տպավորություն է առաջանում, թե նույն քաղաքն է, ուղղակի փոփոխված։ Բայց ես դեռ քաղաքի մի փոքր մասն եմ տեսել։ Դրա համար ես չեմ կարող նորմալ համեմատել։

— Պարզ է։ Գիտե՞ս ինչ։ Գնա Բիլլին ասա թող քեզ մեր բակը ցույց տա։ Ամբողջ օրը պարապ պառկած է։

— Լավ։

Ես բարձրացա վերև՝ Բիլլիի սենյակ և մտա ներս։ Բիլլին իր տեղերին էր պառկած, բայց իմ մտնելուց հետո նստեց և ասաց․

— Օ՜, դու եկար։

— Այո։ Գնացի մի-քիչ քայլեցի և եկա։

— Ե՞վ։

— Դե՜, ոչ մի արտասովոր բան չտեսա։

— Դե հա, քաղաքի այս մասում, քիչ զարմանալի բան կա։ Դե, քեզ համար զարմանալի։ Իսկ ինձ համար զարմանալի, առավել ևս չկա։

— Լսիր, ինձ ձեր տան բակը ցույց կտա՞ս։

— Իհարկե, գնացինք։ — Ուրախ ասաց Բիլլին և վեր կացավ տեղից։

Մենք երկուսով դուրս եկանք տնից և նա սկսեց ինձ ցույց տալ տան բակը։

Շարունակելի

Գրքի հեղինակ՝ Տարոն Անտոնյան

Комментариев нет:

Отправить комментарий