Ձեռքերդ գրպաններումդ անցիր փողոցը, դու ճշմարտություն ես փնտրում,
բայց քաղաքը շատ փոքր է քո փնտրածի համար:Երևի կյանքն էլ նույն կերպ մեզ հետ է վարվում, քշում է, ուժասպառ անում ու հասցնում վերջին հարվածը:
Կարծում եմ հենց շեշտը սրանց վրա կարելի կլինի դնել։ Գիտեք, ճշմարտությունն այնքան հարաբերական է, գուցե այն գոյություն էլ չունի․․․Ըստ իս՝ իրականին՝ինչպես երջանկությանը, բոլորս ենք ձգտում, բայց այդպես էլ չենք հասնում։ Այն բացարձակ է, ձեր և իմ անսահմանությունը, որում չափումներ չկան՝ինչպես երջանկությունը, սակայն․․․Սակայն դա՝ ինչ փնտրում ենք մեծ է, ահռելի գուցե, հետևաբար աշխարհն էլ, նաև տիեզերքն էլ փոքր են այն գտնելու համար․․․Ճանապարհին էլ կնայեն բոլորը, իսկ դու կտեսնես, քչերի պես հենց դու կտեսնես․․․Գուցե լույսը կտեսնես խարխափումներիդ ճանապարհին․․․
Կյանքը մեզ մարտահարվերներ է նետում, տարբեր փուլերում, ամենատարբեր կերպ, բայց միակը ինչը մնում է, չհանձնվելն է․․․Պայքարել իսկական մարտիկի պես՝ առանց վարանելու, տեղում դոփելու, կամ հիասթափվելու, այլ խիզախ առյուծի նման մինչև վերջ․․․Կյանքի դեմ անպարտելի կլինես․․․Մի երևույթի, որը թվում է թե չի երևում, սակայն ամեն ինչի մեջ է ամփոփված դեռ վաղուց․․․
Գրիգի այս ստեղծագործությունը նման է իմ ստեղծագործություններից մեկին․․․Շատերին է լինելու անհասկանալի, դժվարըմբռնելի․․․Հասկանում եմ, սակայն, որ մի ամբողջ էմոցիա ու ապորւմների կողով կա այստեղ, ինչպես հենց ինքը՝Գրիգն ինձ ասաց հանդիպման ընթացքում։ Ընթերցողն անկախ ամենինչից միայնակ իրեն չի զգա ընթերցելուց, կգնա ամպերի մոտ՝դեպի վերև, դեպի փետրավոր ամպեր, որոնց մեջ խորհուրդներն են թաքնված՝սպասելով բացահայտման․․․
Комментариев нет:
Отправить комментарий