Հետաքրքիր էր հանդիպել, ծանոթանալ, և ինչպես ինքն էր ասում, ընկերանալ ժամանակակից գրող Գրիգի հետ։
Գրողը համարում էր, որ իր գրքերը, պատմվածքները կարդալով որոշ չափով ընկերանում ենք։ Հանդիպումից հետո հասկացա, որ նա հետաքրքրասեր և արկածների մեջ ընկնող մի երիտասարդ է, ով ազատ խոսում, քննարկում և կատակներ էր անում իր կարդացողների՝ մեզ հետ։Երբ կարդում էի իր պատմվածքներից մեկը, առանց իրեն ճանաչելու, թվում էր, թե մեր մտածելակերպները տարբեր են, բայց քննարկման ժամանակ պարզ դարձավ, որ մենք, մեր պատմությունը, երազանքները և աշխարհահայացքները համընկնում են։ Նա նույնպես գրելով սկսում էր բացահայտել իրեն, գտնել իր ամենախորին վախերը, երազանքները, ցանկությունները։ Կարծում եմ որոշ պատմություններ կամ դեպքեր վերցված են իր կյանքից, բայց ամենինչ չէր, որ իր հետ կատարվել էր, որոշները ուղղակի երազանքներ էին կամ այլ մարդկանց կյանքից վերցված դրվագներ։ Ես նույնպես սիրում եմ բացահայտել մարդկանց, ուսումնասիրել, լսել նոր պատմություններ։ Շատ տպավորված եմ հանդիպումից, հույս ունեմ նորից հանդիպել գրողին և ավելի երկար զրուցել՝ առանց ժամային սահմանափակման։
Комментариев нет:
Отправить комментарий