Գրող ։ Ահմադ Շամլո احمد شاملو
Գրքի անվանումը։ Մաքուր օդ هوای تازه
Բանաստեղծության անվանումը ։ Լինել بودن
Եթե պետք է այսպիսի նվաստացության զգացումով ապրեմ, ես ինչքան անամոթ եմ, եթե իմ կյանքի լույսը այս դժվարին ժամանակներում այսքան անիմաստ և անպտուղ է չորացած եղևնու պես:
Այն արդյունք է իմ կյանքում հանդիպած խոչընդոտների, արգելքների և դատարկության:
Եվ այն իր հերթին ազդում է իմ շրջապատի մարդկանց զարգացման վրա՝ փակուղու պես:
Ուրիշներին ցույց մի տվեք հեթանոսություն և մի տրվեք դրա հետևանքին՝ անիմաստ իրարանցմանը։
Եվ, եթե իմ շրջապատում պետք է ապրեմ այսչափ ազնիվ ու վեհ կյանքով, ապա որքան պիղծ ու տգետ կլինեմ, եթե իմ հավատքով ու հաստատակամությամբ այս կյանքում մնայուն տպավորություն չթողնեմ սերունդների համար։
Պարսկերենից թարգմանությունը՝ Էմանուել Դեհբաշյանի
Комментариев нет:
Отправить комментарий