вторник, 2 февраля 2021 г.

Պայքա՞ր, մինչև ե՞րբ

Հասկանալի է, որ պայքարը ինքնին շա՜տ դժվար է, այն պահանջում է ներդնել Ձեր անձի ողջ ուժերը, միտքը կենտրոնացնել միայն դրա վրա, սիրտն ու հոգին նվիրել դրան և հասնել բաղձալի արդյունքի։ Կա նաև այս ամենի հակառակ տեսակը, երբ մարդկանց մոտ խոսում ես պայքարից, առաջին հարցը այն է, թե մինչև ե՞րբ պետք է պայքարել, բայց, ավաղ, այդ հարցի պատասխանը գիտի միայն Աստված։ Մենք պետք է պայքարենք, անկախ նրանից, թե ինչ խոչընդոտներ կհանդիպենք այդ դժվարին ճանապարհին, պետք է պայքարենք, չնայելով, թե քանի անգամ կսայթակենք այդ ճանապարհի ընթացքում, թե քանի անգամ ուժասպառ կլինենք, թե քանի անգամ կհոգնենք մեր ծնկերը նրանց վրա հենվելուց և վեր բարձրանալուց, և թե քանի անգամ մենք կմտածենք դադարելու և հանձնվելու մասին։ Պետք է պայքարենք, պարզապես պայքարենք, որ տեսնենք բաղձալին, որ կարողանանք մեզ լիարժեք մարդ կոչել, որ արժանանք այդ կոչմանը, մարդը չի կարող իսկական լինել այն դեպքում, երբ չգիտի, չի տեսել, թե ինչ է պայքարն ու ինչ է դժվարությունը։ Պայքարե՛ք, մարդի՛կ, պայքարն է ճանապարհ հարթում ցանկալիի համար։

Комментариев нет:

Отправить комментарий