понедельник, 24 апреля 2017 г.

Հիվանդությունից խոսում են հիվանդները


Հիվանդությունից խոսում են հիվանդները:
Ես մահից եմ խոսում, որ չմեռնեմ: Վաղ է երևի: Սիրուց խոսելը չակերտ բացել է նշանակում: Չակերտ եմ բացում, չակերտ ունե՞մ: Գիտակցությունից խոսելն անգիտակցություն է: Խելքից խոսելը՝ հիմարություն: Երևի թե ադամանդներ երազողների բերանը քաղցր չի տեսնի: Քաղցրությունն այլ բան է:
Երկինքը խաղաղ է: Իսկ ես խաղա՞ղ եմ: Ինձ ավելի լավ եմ զգում, երբ պարտվում եմ: Հաղթում եմ թե չէ` դժբախտ եմ դառնում: Ամեն ուրախություն պահանջում է կրկնակի տանջանք ու ցավ: Պե՞տք է ինձ: Վստահ չեմ...:
Ցորենը չջրես՝ կչորանա: Շատ ջրես՝ կփտի: Ոչ մի տարի իմ արտը ցորեն չտեսավ, մեկ շատ ջրեցի, մեկ` մոռացա ջրել:

Լուսանկարը՝  Աստղ Կիրակոսյանի 

Комментариев нет:

Отправить комментарий