среда, 5 апреля 2017 г.

Սուրճի բաժակ

   
Ինչն էր իմ ծանրությունը, որ գուշակի առողջությունը տակն ու վրա արեց:
Ինչ զգաց, որ անզգայացավ, սառեց: Շունչն դանդաղեց, հազիվ-հազիվ միամիտ ու ակամա: Ինձ պատասխան տալու համար հազար անպատասխան հարց գոյացավ: Ես չէի հավատում և այժմ ևս: Ո՞վ էր, ի՞նչ էր, ինչ ճանապարհ էր: Ու ի՞նչ կար իմ մեջ ու ինչ կատարվեց մեղավոր կնոջ հետ: Ով գիտի...
Գիտեմ, որ փոքր մարմինս բավականին մեծ բեռ է քարշ տալիս, բայց թե դա որտեղից, ինչի բունն է, ինչ արմատ է՝ չգիտեմ: Այժմ ես էլ եմ մեղավոր: Ճիշտը մի բուռ բան է, կամ օդ:  Սխալն ի՞նչ է: Սխալն օդից խեղդվելն է: Խեղդվեցի:

Комментариев нет:

Отправить комментарий