-Շատ պարզ, թոռնիկ: Դու հիշո՞ւմ ես, թե ինչպես եք դուք ծանոթացել:
-Իհարկե, տատիկ: Ես հիշում եմ ոչ միայն մեր ծանոթությունը, այլև ամեն մի հանդիպումը՝ ինչպես մենք առաջին անգամ ժպտացինք իրար, ինչպես առաջին անգամ իրար ձեռք բռնեցինք, ինչպես համբուրվեցինք: Գիտե՞ս, տատիկ, ես անգամ հիշում եմ ամեն-ամեն-ամեն ինչ, ինչի մասին պատմում էի նրան, թե իր որ կատակների վրա էի ծիծաղում, ինչպես էի պատրաստվում ամեն մի ժամադրությանը, թե ինչպես էի հագնվում, որպեսզի նրան դուր գամ: Դա սե՞ր է, տատիկ:
-Ոչ, թոռնիկ: Սերը այն է, երբ հիշում ես, թե նա ինչպես էր հագնված ժամադրություններին: Իսկ, եթե հիշում ես քեզ, դա սիրահարվածություն է: Դիր տիկնիկները դարակում, թոռնիկ:
Հեղինակն անհայտ է
Աղբյուր՝ Как мне понять, что я влюбилась?
Նկարը՝ Հեղինակային
Комментариев нет:
Отправить комментарий