вторник, 4 апреля 2017 г.

Կկարոտե՞ս

Երբ ես գնամ, կկարոտե՞ս։ Կհիշե՞ս ինձ, երբ մենակ լինես։
Կփորձե՞ս մոռանալ, թե՞ հավերժ սրտիդ մեջ կպահես։ Կգտնես ուրիշին, կսիրե՞ս նրան ինչպես ինձ, կգնահատե՞ս նրա ներկայությունը, միաժամանակ անիծելով իմ բացակայությունը։ Երբ ես գնամ, կկարոտե՞ս։ Դեռ ինչքան ժամանակ կանցնի, մինչև կրկին տեսնես։ Կհավատա՞ս աչքերիդ, երբ ես կրկին կանգնած լինեմ քո առաջ, նայեմ աչքերիդ մեջ և ժպտամ։ Կհեռանա՞ս, թե՞ մոտ կվազես։ Կտխրե՞ս, թե՞ կուրախանաս։ Չեմ կարող ասել, ես ոչինչ էլ չգիտեմ։ Միայն մի հարց՝ երբ ես գնամ, կկարոտե՞ս։ 

Комментариев нет:

Отправить комментарий