Բացիր հոգիդ, տեսնեմ` ինչ կա այնտեղ։ Ցավը խեղդում է քեզ, ուզում ես ազատվել, ես դա գիտեմ։
Բացիր հոգիդ, հնարավոր է` լռեմ, չեմ խոստանում օգնել, ես երբեք ոչինչ հենց այնպես խոսք չեմ տալիս։ Բայց կլսեմ, կլսեմ մինչև վերջ, ասա` ինչ կա հոգումդ։ Փորձիր գերազանցել քեզ՝ հավատալով ինձ, չէ որ կգա այն օրը, երբ էլ չեմ լինի, անպայման կգա։ Քանի կողքիդ եմ, ասա, պատմիր։
Բացիր հոգիդ, եթե նույնիսկ այնտեղ միայն խավար է, եթե նույնիսկ այնտեղ խառնաշփոթ է։ Ես ուզում եմ տեսնել քեզ՝ իրականին, ոչ թե այն մեկին, ով թաքցնում է հոգին ուղղակի ժպտալով։
Գիտեմ` քեզ մոտ ոչ մի բան էլ կարգին չէ, տանջվում ես` ձևացնելով։ Ես ասացի այն, ինչ պետք է լսեիր։ Իսկ հիմա բացիր հոգիդ։

Комментариев нет:
Отправить комментарий