Քո գրքի յուրաքանչյուր տողը կարելի է կարդալ տարբեր կերպ:
Գիրքդ նման է երաժշտության: Այնպես, ինչպես նույն երաժշտությունը տարբեր մարդիկ տարբեր կերպ են ընկալում, այնպես էլ քո գրքի տողերը կարելի է տարբեր կերպ ընկալել:
Ընթերցելիս մի վայրկյան պարում եմ, մի վայրկյան էլ կատաղած սպասում ինչ-որ բանի:
Յուրաքանչյուր տող ունի իր գույնն ու ալիքը:
Յուրաքանչյուր տող երաժշտության նոտաների նման նկարված է և
վրձինով ներկված...Գիրքդ նման է երաժշտության: Այնպես, ինչպես նույն երաժշտությունը տարբեր մարդիկ տարբեր կերպ են ընկալում, այնպես էլ քո գրքի տողերը կարելի է տարբեր կերպ ընկալել:
Ընթերցելիս մի վայրկյան պարում եմ, մի վայրկյան էլ կատաղած սպասում ինչ-որ բանի:
Յուրաքանչյուր տող ունի իր գույնն ու ալիքը:
Յուրաքանչյուր բառ ունի իր խաղը և դերը այդ հսկայական ստեղծագործության
մեջ:
Գիրքդ նման է մի ուրիշ աշխարհի այգու, որի դռները բացելիս տեսնում ես մի ուրիշ աշխարհ՝ լի գույներով և անսպասելի դեպքերով...
Գիրքդ նման է մի ստեղծագործության, որն ունկնդրելիս քո հոգին հանգստանում է, և մարդ մտովի անցնում է երազների աշխարհ:
Գրքիդ տողերը այնքան յուրահատուկ են, որ երաժշտությունից հեռու
մարդը դժվար թե հասկանա այդ տողերի գեղեցկությունը և գույները: Գիրքդ նման է մի ստեղծագործության, որն ունկնդրելիս քո հոգին հանգստանում է, և մարդ մտովի անցնում է երազների աշխարհ:
Комментариев нет:
Отправить комментарий