вторник, 4 апреля 2017 г.

Հիշեցրեք, մոռանում եմ

     

Ինչի՞ եք կարդում ինձ: Կարդու՞մ եք: Չեք էլ կարդում: Գրելը՝ գրում եմ: Չգիտեմ՝ ում համար, ինչի՞... Գրու՞մ եմ:
Չէ հա, ես ուր, գրելն ուր: Գրում եմ, որ, պլյուս դնեն անվանս դիմաց: Ո՞վ դնի, ինչի՞ դնի, ինչի՞ս է պետք: Ամենևին պետք չէ: Ի՞նչ եք ասում է, բա ես պլուսի համար ինչ-որ բան կանե՞ի: Չէ՛, պրիմիտիվ լինելն դժբախտություն է: Գնահատակա՞ն: Ի՞նչ եք է ասում: Ես գնահատականի համար դաս եմ անում, իսկ ամսագիրն, եթե դաս լիներ, միտք էլ չէի ունենա, գալու, խառնվելու... Մեկ-մեկ ամեն ինչ կորցնում է իր իմաստը,  համն ու հոտը, կամ ես չեմ կարողանում գտնել: Թույլ տվեք գտնեմ, ինձ հետ փնտրեք: Հոգնեցի արդեն: Ամենից, ամենքից, ինձնից էլ:  Անունս էլ եմ մոռանում: Տարիքս էլ, օրն ու ամիսն էլ: Հիշեցրեք մեկ-մեկ: Հիշեցրեք, որ կա մեկը, ով ուզում է մի օր ինձանից օգնություն ակնկալել:

Комментариев нет:

Отправить комментарий