Այնքան բարդ է, երբ շենքը փուլ է գալիս գլխիդ ու ինչքան բարդ է, երբ կողքիդ ոչ ոք չկա, փրկվես, իզուր չմեռնես:
Նույն պատճառով ինքդ քեզ չես փրկում: Մնա՞ս, ինչու՞, ում ես փրկելու, ի՞նչ ես անելու: Չես էլ փրկվելու` անկեղծ ասած: Ուսուցչի դեպքն է: Խոսքը դասատու կոչվածի մասին չէ, այլ բառիս ամբողջ լրջության պարագծով, ուսուցիչի մասին է: Ծնվել կարելի է: Ստեղծել ծնվելով՝ կարելի է: Կարելի է լինել ավելի հասուն: Կարելի է օգնել, կրթել, փրկել մի քանիսին: Կարելի է չգնահատվել` փրկելով: Կարելի է այդ դեպքում չփրկվել: Ինչու՞, որովհետև ուշադիր չես եղել, ուշքդ ու՞ր էր, փրկվու՞մ էիր, փրկվեցի՞ր: Ոչ և ամենևին: Քեզ համար չեն գտել ժամանակ, չեն նվիրել րոպե, գիշերը քնելուց առաջ չեն համբուրել: Այսինքն... Այսինքն դու չե՞ս ստացվել: Կարող ես վնասել, որովհետև քեզ վնասե՞լ են: Իսկ ինչով կարող ես նրանցից տարբերվել: Վա՞տն ես: Չեմ կարծում...: Թող փրկեմ, որ ինձ էլ գթան, ժամանակ տրամադրել, օգնեն...
Լուսանկարը՝ Աստղ Կիրակոսյանի
Комментариев нет:
Отправить комментарий