воскресенье, 30 апреля 2017 г.

Կիսատ լինելու երջանկությունը


   Դրոշը մեռնել պահանջող, ավերական է, նույնիսկ անհավատի սրտում:
Որ չասեն, թե մեռնելուց չեն վախենում ու վախից պուլսն դանդաղելով, սառը հայաց գցեն պատուհանից դուրս: Մեռնելն հեշտ բան է, երբ գլորել ես քսան տարի և ոչ ավելի: Այլոք մահի մասին շշուկով են խոսում: Կորցնելիքն լավ գիտեն:  Այնքանով են ստացված, որ գիտակցություն է իջել իրենց աչքերին: Ու կենսաբանական տարիքից խոսում են տհասները: Հոգեբանական տարիք ասվածն հասու չէ և նրանցից ոչ մեկին: Ինչու՞, առաջին հայացքից ապրելն էլ է հեշտ բան: Եվ ոչ մի տհասի, կյանքն փորձություն չի տա: Տհասի ինչ բանն է գումարումն ու հանումը, իրեն հերիք է այն ամենն ինչ ինքն  ունի: Թեպետ ավելիին ձգտելն էլ ոչինչ է երբ կիսատ ես ծնվում: Կիսատ ծնվում ես, կիսատ ապրում, կիսատ թողնելով մեռնում ես...: Ամեն բան ծնվում ու մեռնում է մեր մտքում: Իսկ մենք սովոր ենք ուրիշի մտքում մեռնելուն: Մահը մահ չէ, երբ ինչ-որ մեկի մտքում, հիշողության մեջ կաս:

Комментариев нет:

Отправить комментарий