четверг, 20 апреля 2017 г.

Քեզ կսպասեմ մինչև հաջորդ գարուն

Գարուն էր․․

Դու կանգնած էիր սև ժակետով, արևոտ օր էր։ Հաստատ չեմ հիշում՝ որտեղ էինք։ Դու ասացիր, որ գարունը հրաշալի է այս տարի, ես համաձայնվեցի։ Մենք լուռ քայլում էինք երկար արահետով։

Ամառ էր․․․
Դու նստած էիր ծովափին, շոգ օր էր։ Մենք խմում էինք սառը հյութ։ Դու ասացիր, որ ծովը երբեք այսքան մոտ չի եղել քեզ։ Ես ժպտացի։ Մենք նստեցինք իրար կողքի՝ տաք ավազին։
Աշուն էր․․․
Դու կանգնած էիր ցանկապատի մոտ՝ ինչ- որ խանութի դիմաց։ Անձրև էր գալիս։ Մենք սպասում էինք, որ վերջանա արձրևը, որպեսզի տուն գնանք։ Դու ասացիր, որ անձրևի հոտը անուշ է, իսկ գետնի գույնզգուն տերևները, որոնք արդեն միանման՝ ցեխի գույնի էին, պատել էին ողջ քաղաքը։ Ես ծիծաղեցի։
Ձմեռ էր․․․
Դու տաք հագնված՝ կագնած էիր ձյան բուրգի վրա։ Ցրտից դողում էիր։ Ասացիր, որ անկախ ցրտից՝ ձմեռը հիանալի է, իսկ փաթիլները մեծ, դանդաղ իջնում էին տանիքներին։ Ես ցրտից կարմրած շրթունքներով ժպտացի։
Կրկին գարուն է․․․ 
Ես կանգնած եմ ծաղկած ծիրանենու տակ։ Քամին փչեց և ծաղիկների թերթիկները խառնվեցին մազերիս։ Տաք է։ Դու չկաս։ Ես նայեցի երկնքին՝ առանց արտասվելու. լուռ և հանգիստ, ու մտքումս ասացի․ «Քեզ կսպասեմ մինչև հաջորդ գարուն»...

Комментариев нет:

Отправить комментарий