Մի լավ կենաց ասեք, որ աչքերս լցվեն: Ծնու՞նդս է: Չէ, հա: Դեռ կա, բայց կարևոր չէ:
Ինչ վերնագիր դնես, որ լսեմ ու սիրտս խառնի կամ փշաքաղվեմ: Բայց, չէ, ինձ համար ոչինչ մի փոխիր, ասա ինչ մտքիդ կգա:
Խոսք եմ տալիս հուզվել, ասելքիդ ասա: Մի լավ կողբամ: Կօգնեմ, որ չըկնճվես բոլորի առաջ ճառ ասելիս: Քանի՜ քանիսի ճառն անտեսեցի, վերջը ճառասաց չմնաց: Պե՞տք է ինձ: Չէ, հա: Կենացներն էլ են իմը, կենաց ասողներն էլ, ծափ տվողն ու ողբացողներն էլ: Ինձ համար մեկ է` մեկ ավել, մեկ պակաս: Բայց գիտես ինչ, քանի իմ թեման թարմ է, ես էլ ասեմ: Ես մենակ եմ: Որովհետև ինչքան էլ շուրջս ժողովուրդ լինի, միևնույն է, միայնությունը արգելափակում է միտքս: Խնդիրն իմ մեջ է: Ուրիշ եմ` շատ վատն եմ ու շատ լավը: Իրականում, եթե իմանայիր, թե ես ինչպիսինն եմ՝ ամեն բան ավելի հեշտ կլիներ: Ասեմ «ես», դու հասկացիր «դու»:
Իմ ֆոտոշարքից՝
https://astxkirakossyan.wordpress.com/2017/04/02/p-h-o-t-o-g-r-a-p-h-y/
Комментариев нет:
Отправить комментарий